Տիգրան Համասեան
Տիգրան Համասեան | |
---|---|
![]() | |
Հիմնական տուեալներ | |
Ծնած է |
17 Յուլիս 1987[1] (33 տարեկան) Գիւմրի |
Երկիր |
![]() |
Ազգութիւն | Հայ |
Տեսակ/ներ | Ճազ եւ ջազ-ֆյուժն?[2] |
Մասնագիտութիւն | Ճազ երաժիշտ ու դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր[2], երգեցողություն?[2] եւ երաժշտական ստեղնաշար?[2] |
Շրջանաւարտ | Հարաւային Քալիֆորնիոյ Համալսարան |
Պարգեւներ | Մովսէս Խորենացիի շքանշան Vilcek Prize for Creative Promise? |
Ցանցային կայքէջ | tigranhamasyan.com |
Տիգրան Համասեան (ծն.՝ 17 Յուլիս 1987, Գիւմրի[3]), հայազգի ճազ դաշնակահար։ 2006 թուականին աշխարհահռչակ Մոնքի անուան միջազգային Ճազ մրցոյթ (անգլերէն՝ Thelonious Monk International Jazz Competition) յաղթող։
Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Համասեան ծնած է 1987 թուականին Գիւմրիի մէջ։ Աւարտած է Երեւանի Միքայէլ Միրզոյեանի անուան երաժշտական դպրոցը, այնուհետեւ ընդունուած է Պ. Չայկովսկիի անուան երաժշտական ուսումնարան, ուսանած է Միացեալ Նահանգներու մէջ:
2000 թուականին կայացած Երեւանեան երկրորդ միջազգային ճազային փառատօնի ծիրին մէջ տաղանդաւոր երաժիշտը ծանօթացած է Չիկ Քորէայի, Աւիշա Քոհենի եւ ֆրանսահայ ճազային դաշնակահար, փառատօներու կազմակերպիչ Ստեփան Կոչոյեանի, որուն հրաւէրով տարի մը ետք մասնակցած է քանի մը հեղինակաւոր փառատօներու:
Տիգրան Համասեանը բազմիցս արժանացած է հեղինակաւոր մրցանակներու, ունի անձնական սկաւառակներ։
Հայաստանի մէջ դաշնակահարը համերգներով հանդէս եկած է 2009-2010 թուականներուն: Ան ելոյթներ կ՛ունենայ խումբերու եւ ճազի աստղերու հետ, կը ստեղծագործէ, կու տայ մենահամերգներ, կը մասնակցի աշխարհի տարբեր երկիրներու մէջ տեղի ունեցող փառատօներուն:
Ստեղծագործություններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Entertain Me
- What the Waves Brought
- A Fable
- The Poet
- Double-Faced
- Mockroot
- Red Hail
- The Grid
- Out of the Grid
- Song for Melan and Rafik
- Road Song
- Lilac
- Kars 1
- Erishta
- Drip
- Mother, Where Are You?
- World Passion
- To Negate
- Pagan Lullaby
- The Roads That Bring Me Closer to You
- The Apple Orchard in Saghmosavanq
- Kakavik
- Love Song
- Shogher Jan
- Longing
- The Year Is Gone
- Amran Gisher
- Kars 2
- To Love
- The Glass Hearted Queen
- Part 1: Serpentine
- The Awakening of Mher
Պարգեւներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Մովսէս Խորենացիի մետալ (2013)[4]
- ECHO Jazz Awards 2016.[5]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 (unspecified title)
- ↑ Record #1015714722
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ Tigran Hamasyan wins ECHO Jazz Award 2016, Armradio, 19 Apr 2016