Տերսիմի գաւառ
Գաւառ | |
---|---|
Տերսիմի գաւառ | |
![]() | |
Երկիր | Արեւմտեան Հայաստան |
Հիմնադրուած է՝ | 1879 |
Այլ անուանումներ | Տերսիմ, Տորոս |
Պաշտօնական լեզու | Հայերէն, այլ |
Ազգային կազմ | Հայեր (մինչեւ Մեծ եղեռնը)[1], քիւրտեր |
Կրօնական կազմ | Քրիստոնեայ (մինչեւ Մեծ եղեռնը)[1], այլ |
Տեղաբնականուն | Տերսիմցի |
Տերսիմ (Քարաժայռ), գաւառ, ձորապետութիւն Արեւմտեան Հայաստանի մէջ, Խարբերդի վիլայեթի մէջ։ Կեդրոնը Խոզաթ գիւղաքաղաքն էր։ Միւս նշանաւոր քաղաքներն էին Մեծկերտը եւ Չարսանճաքը։
Աշխարհագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ունի լեռնային տարածք։ Գաւառի արեւմուտքի եզրին է Եփրատը, իսկ արեւելքէն` Փերի գետերով, հիւսիսէն` Բիւրակն-Մնձուրեան լեռներով, իսկ հարաւ-արեւմտեան մասով սահմանակից է Խարբերդի գաւառին:
Գաւառի տարածքով կը բարձրանան լեռներ, որոնք այն վերածեր են բարդ լեռնաշխարհի մը։
Տարածքի մեծագոյն մասը անտառածածկ է։ Տերիսմը հարուստ է գետերով եւ սառնորակ աղբիւրներով։
Կլիմայ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ունի բազմազան կլիմայ։
Պատմութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տերսիմ գաւառի մասին յիշատակութիւններ կան Բարձր Հայքին մէջ: Այն նոյնացուցեր են Տերսիմին հետ։
Մինչեւ XIX դարու 70-ական թուականները Տերսիմը եղեր է նահանգ, ուր գոյութիւն ունէր քրտական ձորապետութիւն` հիւքմենութիւն։
1878 թուականին Սուլթանի հրամանով Տերսիմը որպէս գաւառ միացուած է Խարբերդի վիլայեթին:
Տերսիմը սկիզբը եղեր է հայաբնակ, այնուհետեւ այստեղ բնակութիւն հաստատեցին մեծ թիւով հայեր։ Գիւղերէն շատերը պահպանեցին իրենց հայկական անուանումերը` Ագրակ, Աղաջուր, Արտապետ, Գնելի, Դաշտակ, Թթենիկ, Լորենիկ, Կամիրքար, Սրբիյան (Սուրբ Օհան), Վարիգեղ, Պսկավանք, Պառվագրակ, Պառաւ։
Բնակչութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Մինչեւ 1915 թուականի Մեծ եղեռնը Տերսիմն ունէր 200 000 բնակչութիւն, որուն 45 %-ը հայեր էին, իսկ մնացածը քիւրտեր։ Քիւրտերը համերաշխ ապրեր են հայերու հետ եւ Եղեռնի տարիներուն 1000-աւոր հայերու կեանք փրկեր են անոնց ռուսական զօրքերուն յանձնելով։
Տեղի հայութիւնը սասունցիներու նման քաջ եղեր է եւ XVII դարից սկսած յաճախակի պատերազմ վարեր է Թուրքիայի դէմ։
Տնտեսութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Բնակչութիւնը կը զբաղուէր անասնապահութեամբ եւ երկրագործութեամբ։
Օգտակար հանածոներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Գաւառակն ունէր նաֆթի զգալի պաշարներ, կերակուրի աղ, հանքային ջուրեր, բնական շինանիւթեր։
Պատմամշակութային կառոյցներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տերսիմն ունէր տասնեակ հայկական յուշարձաններ` վանական համալիրներ, եկեղեցիներ, բերդերի ու քաղաքներու աւերակներ։
Վարչական բաժանում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
1878 թուականին Տերսիմն ունէր հետեւեալ գաւառակները.[1]
Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- «Հայաստանի եւ յարակից շրջաններու տեղանուններու բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երեւանի Համալսարանի հրատարակչութիւն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն