Jump to content

Տենիզ Պիելման

Տենիզ Պիելման
Ծնած է 11 Դեկտեմբեր 1962(1962-12-11)[1][2] (61 տարեկան)
Ծննդավայր Զիւրիխ, Զուիցերիա[1]
Քաղաքացիութիւն  Զուիցերիա
Մասնագիտութիւն գեղասահորդ
Կայքէջ denisebiellmann.com

Տենիզ Պիելման (11 Դեկտեմբեր 1962(1962-12-11)[1][2], Զիւրիխ, Զուիցերիա[1]), զուիցերիացի գեղասահորդ, աշխարհի եւ Եւրոպայի չեմպիոն (1981), Զուիցերիացի եռակի ախոյեան:

Մարզական գործունէութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Մարզուած է մօր՝ Հայտի Պիելմանի (Heidi Bielmann) եւ Օթթը Հիւկինի (Otto Hügin) մօտ[3]: 11 տարեկանին դարձած է Զուիցերիոյ պատանեկան առաջնութեան ախոյեան[4]: Միջազգային մրցոյթներուն նորամուտը կատարած է 1976-ին: 1977-ին Հելսինքիի Եւրոպայի առաջնութեան, որ անոր գործունէութեան ընթացքին առաջին Եւրոպայի առաջնութիւնն էր, կատարած է եռակի սալխով եւ իրանը հետ թեքելով ու ազատ ոտքը բռնելով պտոյտ (ֆիրմային պտոյտ): Մրցավարական կազմը արհեստավարժութեան համար անոր նշանակած է 2 հատ 5,9, իսկ ազատ ծրագրին ան զբաղեցուցած է երկրորդ տեղը:

Գեղասահքի պատմութեան մէջ մտած է պտոյտներու բացառիկ արհեստավարժութեան եւ յատկապէս ոտքը բռնած վիճակով պտոյտներու շնորհիւ, որ անոր պատուին կը կոչուի «պիելման» (bielmann spin), չնայած ան զանոնք առաջին կատարողը չէ (օրինակ՝ 1974-ին այդպիսի պտոյտներ կատարած է զուիցերացի Քարին Իթէնը (Karin Iten)): Պիելմանը այդ պտոյտները կատարած է առաւելագոյնս ձգուած եւ ընդհանրապէս մեծ արագութեամբ, ճշգրիտ կեդրոնադրումով եւ մեծ քանակութեամբ դարձաշրջաններով: 1981-ին ազատ ծրագրում բոլոր պտոյտները միասին ան կատարած է 105 դարձաշրջան՝ վայրկեանին 1,8 պտոյտ արագութեամբ, որ կազմած է ծրագրի ամբողջ ժամանակի 24%-ը: Ատկէ ետք բացառիկ պտոյտները վերջնականապէս սկսան համարել գեղասահքի զուիցերարական դպրոցի այցեքարտը:

Աշխարհի առաջին գեղասահորդուհին է, որ Եւրոպայի առաջնութեան ժամանակ կատարած է եռակի լուտց (1978), որու համար գեղասահորդուհիներու մէջ առաջին անգամ ստացած է 6,0 միաւոր (եւ 5 հատ 5,9 միաւոր) արհեստավարժութեան համար: Առաջիններէն մէկն է, որ աշխարհի առաջնութեան ժամանակ կատարած է եռակի հանգոյցով ցատկ (1978, Ելենա Վոտորեզովայի հետ միասին): Ընդհանուր առմամբ Տենիզ Պիելմանի կարճ եւ ազատ ծրագրերը կը տարբերէին բարդ եւ որակեալ արհեստավարժութեան ներդաշնակ համադրութեամբ, միեւնոյն ժամանակ՝ բարձր ոճով, վարպետութեամբ եւ երաժշտականութեամբ:

Տենիզ Պիելմանը 2011-ի Եւրոպայի առաջնութեան ցուցադրական ելոյթներու ժամանակ

Սակայն Պիելմանը շատ անյաջող կատարած է պարտադիր շարժումները, որու պատճառով նոյնիսկ մրցանակակիր չէ դարձած: Եւ միայն 1981-ին, բարելաւելով շարժումներու որակը, կարողացած է դառնալ Եւրոպայի եւ աշխարհի ախոյեան (նաեւ աշխարհի առաջնութեան պատմութեան մէջ առաջին անգամ կատարած է եռակի լուտց:

1982-էն կը մասնակցի մասնագիտական ներկայացումներու՝ տարիներ ետք կատարելով Պիելման պտոյտներ եւ եռակի բարդ ցատկեր: Կ՛ապրի Ցիւրիխի մէջ:

2007-ին մասնագէտ պարող Սուէն Նինեմանի հետ մասնակցած է պարային Եւրատեսիլին, որտեղ զբաղեցուցած են վերջին՝ 16-րդ տեղը:

Մարզական ձեռքբերումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Միջազգային
Մրցում / Մրցաշրջան 1972-1973 1973-1974 1974-1975 1975-1976 1976-1977 1977-1978 1978-1979 1979-1980 1980-1981
Ձմեռային օլիմպիական խաղեր 4
Աշխարհի առաջնութիւն 15 10 5 5 6 1
Եւրոպայի առաջնութիւն 6 4 3 WD 1
NHK Trophy 1
Richmond Trophy 3
Ազգային
Զուիցերիոյ առաջնութիւն 5 J 1 J 11 3 2 2 1 1 1
J = պատանեկան, WD = հեռացում

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #1061971651 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. Stummer Wolfgang F.։ «Otto Hügin - Leichter Eislaufen - Sprünge und Pirouetten mit Denise Biellmann»։ webcache.googleusercontent.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-04-03-ին 
  4. «Denise Biellmann»։ www.denisebiellmann.com 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]