Տանիէլ Արափ Մոյ
| Տանիէլ Արափ Մոյ սուահիլի՝ Daniel arap Moi | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 2 Սեպտեմբեր 1924[1][2] |
| Ծննդավայր | Sacho, Բրիտանական Քենիա |
| Մահացած է | 4 Փետրուար 2020[3][4] (95 տարեկանին) |
| Մահուան վայր | Նայրոպի, Քենիա[4] |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Tugen people? |
| Կրօնք | քրիստոնէութիւն |
| Ուսումնավայր | Tambach Teachers Training College? և Kapsabet High School? |
| Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ և նախարար |
| Վարած պաշտօններ | Քենիայի նախագահ, Աֆրիակայի միության կազմակերպության նախագահ?, Քենիայի փոխ-նախագահ, Member of the Legislative Council of Kenya? և Secretary for the Interior? |
| Կուսակցութիւն | Kenya African Democratic Union? և Kenya African National Union? |
| Ամուսին | Lena Moi? |
| Երեխաներ | Gideon Moi? |
|
Ստորագրութիւն | |
Տանիէլ Թորոյթիչ Արափ Մոյ (2 Սեպտեմբեր 1924[1][2], Sacho, Բրիտանական Քենիա - 4 Փետրուար 2020[3][4], Նայրոպի, Քենիա[4])[6] Քենիայի երկրորդ նախագահը եղած է 1978-էն մինչեւ 2002-ը: Ամբոխահաճոյ խոստումներով եւ ծայրայեղ ճնշումներով ան կրցած է յաղթահարիլ 1991-ի բազմակուսակցական ընտրութիւնները, ան իր ղեկավարած Քենիայի ափրիկէական ազգային միութիւն կուսակցութիւնով յաղթանակ տարած է 1992 եւ 1997 թուականների ընտրութիւններուն: Մինչեւ նախագահ դառնալը ան ծառայած է որպէս Քենիայի փոխնախագահ 1967-էն 1978 թուականները:[7]
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քենիացիներու շրջանին Մոին յայտնի է որպէս Նիւաեօ, սուհիլերէն «ոտնահետք», քանի որ ան յաճախ ըսած է, որ հետեւած է առաջին նախագահ Ճոմոյ Քենեաթային հետքերուն: Անոր նաեւ կ'ըսէին «Քաղաքականութեան փրօֆեսոր» 24 տարուայ ղեկավարութեան համար, որն ամենաերկարն է Քենիայի պատմութեան մէջ:[8]
22 Օգոստոս 1978-ին Ճոմոյ Քենեաթային մահէն ետք Մոին դարձաւ գործող նախագահ: Սահմանադրութեան համաձայն, 90 օր անց, Նոյեմբեր 8-ին կայացան նախագահի ընտրութիւններ, ու Մոին միակ թեկնածուն էր։ Սկիզբին ահամար Մոին ունէր լայն աջակցութիւն ամբողջ երկրով մեկ: Ան կը շրջեր երկրով, ամենուր կը հաղորդակցուեր մարդոց հետ, ինչը կը տարբերուեր գոց դուռերու ետեւէն կառավարելու Քենեաթայի կայսերական ոճէն: Թէեւ իր մարդամօտութեանը, Մոին տակաւին չափազանց թոյլ էր իր իշխանութիւնը համախմբելու համար: Սկիզբէն եւէթ, հակահամայնավարութիւնը Մոիի կառավարութեան կարեւոր բաղկացուցիչներէն էր, երբ փոխնախագահ Մուաի Քիպաքին ուղղակի ըսած է՝ «Քենիային մէջ համայնավարները սենեակ մը չունին»[9] 1982-ի Օգաստոս 1-ին զինեալ ոյժերու ստորին անձնակազմը Հեզեքիա Օչուքայի առաջնորդութեամբ եւ անոր հետեւած համալսարանի ուսանողներով Մոին տեղահանելու յեղաշրջումի փորձ ըրաւ: Խռովութիւնն արագ ճնշուեցաւ գլխաւոր սթաֆի պետ Մահամուտ Մոհամէտի հրամանատարութեամբ:[10] Մինչ օրս կը ենթադրուի, որ երկու անկախ խումբերուն կողմէ իշխանութիւնը զաւթելու փորձը եղած է այդ երկուքի տապալման պատճառը, քանի որ անոնցմէ մեկը աւելի կանուխ ըրած էր իր փորձը: Մոին հնարաւորութիւն ստացաւ զատելու քաղաքական ընդդիմախօսները եւ ամրապնդելու իր իշխանութիւնը: Ան կրճատեց Քենեաթայի մադոց ազդեցութիւնը կառավարութեան կազմին մէջ, երկար դատավարութիւններու միջոցաւ, որու արդիւնքին հիմնական դերակատարները յայտնուեցան որպէս դաւաճաններ: Զէնքի հիմնական զաւթիչները, այդ թիւին Օչուքան, դատապարտուեցան մահուան: Ան իր կողմնակիցները նշանակած է առանցքային դերերու եւ փոխած է սահմանադրութիւնը` ձեւականօրէն ՔԱԱՄ-ը երկրին մէջ միակ օրինական թոյլատրուած կողմը դարձնելով:
Ժառանգութիւնը[11]
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քենիացի նախագահ Տանիէլ Արափ Մոյի անունով կոչուած են բազմաթիւ կառոյցներ եւ հաստատութիւններ, որոնք կը հանդիսանան անոր ժառանգութեան մէկ մասը։
Անուանակոչուած Կառոյցներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ահա Տանիէլ Արափ Մոյի անունը կրող որոշ նշանաւոր վայրեր եւ հաստատութիւններ.
| Տեսակ | Անունը (Հայերէն) | Գտնուելու Վայրը |
| Հիւանդանոց | Մոյ Ուսումնական եւ Ուղղորդման Հիւանդանոց (Moi Teaching and Referral Hospital) | |
| Ռազմական Հանգրուան | Մոյի Օդային Բազա (Moi Air Base) | Նայրոպի |
| Միջազգային Օդակայան | Մոյի Միջազգային Օդակայան (Moi International Airport) | Մոմբասա |
| Մարզական Կեդրոն | Մոյի Միջազգային Մարզական Կեդրոն, Քասարանի (Moi International Sports Centre, Kasarani) | Նայրոպի |
| Մարզադաշտեր | Մոյի Մարզադաշտ (Moi Stadium) | Քիսումու |
| Մոյի Մարզադաշտ (Moi Stadium) | Էմպու | |
| Համալսարան | Մոյի Համալսարան (Moi University) | Էլդորէթ |
| Պողոտաներ | Մոյի Պողոտա (Moi Avenue) | Մոմբասա |
| Մոյի Պողոտա (Moi Avenue) | Նայրոպի | |
| Ուսումնական Հաստատութիւններ | Մոյի Աղջիկներու Աւագ Դպրոց, Էլդորէթ (Moi Girls High School, Eldoret) | Եւ այլն |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen
- ↑ 3,0 3,1 3,2 Kenya's former President Daniel arap Moi dies aged 95
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Muere Daniel Arap Moi, expresidente de Kenia, a los 95 años — 2020.
- ↑ Bethke F. S. Database of Cabinet Politics in Sub-Sahara Africa
- ↑ East Roger, Thomas Richard J. (2014-06-03)։ Profiles of People in Power: The World's Government Leaders (անգլերեն)։ Routledge։ ISBN 9781317639404
- ↑ State House։ «Profile of Daniel arap Moi»։ State House։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-ին։ արտագրուած է՝ 19 August 2012
- ↑ «Moi: the ruthless 'professor of politics'»։ The Age։ 16 October 2002։ արտագրուած է՝ 5 October 2013
- ↑ Miller, Norman and Rodger Yeager. Kenya: The Quest for Prosperity (second edition). Page 173.
- ↑ Society։ Nyamora Communications Limited։ 1992։ էջ 12
- ↑ (անգլերեն) Daniel arap Moi, 2025-11-14, https://en.wikipedia.org/w/index.php?title=Daniel_arap_Moi&oldid=1322051174, վերցված է 2025-11-23
| ||||||||||