Վիլա Ֆրանքա կղզեակ
Բնական շրջան | |
---|---|
Վիլա Ֆրանքա կղզեակ | |
Վիլա Ֆրանքա, Ազորես արշիպեղագոս, Փորթուկալ | |
Երկիր | Փորթուկալ[1] |
Տարածութիւն | 0,061 քմ² |
Բնակչութիւն | 0 մարդ |
Կը գտնուի ափին | Ատլանտեան Ովկիանոս |
Վիլա Ֆրանքա կղզեակ (փորթ․՝Ilhéu de Vila Franca). կանանչապատ ժայռակղզեակ, Ազորես արշիպեղագոս, Փորթուկալ։ Ամբողջ կղզեակը եւ շրջապատող ջուրերը Բնապհպանման շրջան յայտարարուած են։ Լողալու եւ գահաւանդէ սուզումի ժողովրդականութիւն վայելող վայր մըն է։
Աշխարհագրական դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մաս կը կազմէ Ազորես արշիպեղագոսին եւ կը գտնուի Սաօ Միկել կղզիին կեդրոնական մասէն դէպի հարաւ։ Կղզեակը Սերցեան կոնաձեւ հրաբխային ժայթքումին (Surtseyan eruption) մնացորդածն է։ Ունի քիչ թիւով ընդծովեայ քարայրներ։ Կազմուած է պազալթէ եւ պալակոնաքար հողաքարէ։
Ընդհանուր տեղեկութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիլա Ֆրանքա կը գտնուի Սաօ Միկել կղզիին կեդրոնական մասէն 1500 մեթր դէպի հարաւ։ Կիսաբոլոր կղզեակին տարածութիւնն է 0,061քլ²։ Բարձրագոյն կէտն է՝ 62 մեթր։ Հրաբխային կոնաձեւ հրաբերանը դէպի ծով կը բացուի եւ այդ պատճառով ջուրով լեցուած է․ ծանօթ է որպէս Պոքեթ (Boquete)։
Հրաբխային կոնաձեւ հրաբերան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հրաբխային կոնաձեւ հրաբերանին տրամագիծն է 150 մեթր, իսկ ջուրին ամենախորունկ մասը՝ 20 մեթր է։ Դէպի ծով բացուածքը հիւսիսէն Սաօ Միկել կղզիին կը նայի եւ կը ստեղծէ փոքրիկ բնական նաւակայք մը, ինչպէս նաեւ քամիներէն պահպանուած աւազոտ ծովափ մը։
Նաւակայքը եւ ծովափը ժողովրդականութիւն վայելող վայրեր են։ Յունիսէն մինչեւ Հոկտեմբեր, Սաօ Միկել կղզիին Վիլա Ֆրանքա տօ Քամպօ նաւահանգիստէն ամէն օր լաստանաւերով լողորդներ կը փոխադրուին վայելելու անոր ջուրերը։ Կղզին պահպանուած վայր յայտարարուած ըլլալով, օրական մինչեւ 400 հոգի միայն կրնան ցամաք ելլել։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Վիլա Ֆրանքա եւ Սաօ Միկել կղզին
-
Վիլա Ֆրանքա․ աւազոտ ծովափը
-
Վիլա Ֆրանքա․ դիմացը՝ Սաօ Միկել կղզին
Բնապահպանման վայր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1983-ին Ազորեսի Օրենսդրական Ժողովը, տեսլելով կղզեակին կատարած դերը որպէս ծովային թռչունի բնական պատսպարան, Վիլա Ֆրանքա եւ անոր շրջապատող ջուրերը՝ մինչեւ 30 մեթր խորութիւն, բնապահպանման շրջան յայտարարեց։ Իսկ 2004-ին, նոյն Օրենսդրական Ժողովը բնապահպանման շրջանը ընթարձակեց մինչեւ 350 մեթր խորութիւն, ընդգրկելով այդպէս կղզեակին ծովեզրին շրջապատը եւ արգիլեց որեւէ մարդկային գործունէութիւն՝ մէջը հաշուելով արտաբնակութիւն եւ ձկնորսութիւն։
2002-էն բնապահպանման «Միջազգային Թռչունի Կեանք» կազմակերպութիւնը (BirdLife International), Վիլա Ֆրանքան ճանցած է որպէս «Թռչունի պահպանման համար կարեւոր շրջան» (Important Bird and Biodiversity Area)։
Ծովային թռչուններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիլա Ֆրանքա կը պատսպարէ զանազան ծովային թռչուններ, գլխաւորաբար ՝ Պուլըր մրրկահաւը, Քորի ջրահատը, փոքրիկ տառեղը, մրախառն ծովածիծառը, ինչպէս նաեւ՝ երիզագաւակ մրրկահաւը, հասարակ ծովածիծառը,Ֆի մրրկաւահը, փոքրիկ ջրահատը, կարմրակտուց ծովածիծառը։
-
Պուլըր մրրկահաւը
-
Քորի ջրահատ
-
Փոքրիկ տառեղ
-
մրախառն ծովածիծառ
-
երիզագաւակ մրրկահաւը
-
հասարակ ծովածիծառ
Ծաղկող բոյսեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Վիլա Ֆրանքա կը պատսպարէ տեղայատուկ ծաղկող բոյսեր, ինչպէս օրինակ՝ Ազորեան ստեպղին, Ազորեան շուշանածառ, Ազորեան անմոռուկ, Ազորեան ցարասի, Ազորեան կաղնչան, պրասել տա ռոքա խոտ, ազորեան լուտաս, Փերիքալի մալվիֆիորա եւ Ազորեան վիտալիա, եւայլն։
-
Ազորեան շուշանածառ
-
Ազորեան ցարասի
-
Ազորեան կաղնչան
-
պրասել տա ռոքա խոտ
-
Ազորեան լուտաս
Ձկնաշխարհ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Arothron meleagris
-
Serranus atricauda
-
Ազորեան թալասոնա
-
Sarpa salpa
Գահաւանդէ սուզում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գահաւանդէ սուզումի համար ժողովրդականութիւն վայելող վայր մըն է։ 2010-էն ետք, տարեկան հերթականութեամբ հոն տեղի կ՛ունենան «Ռետ պուլ գահաւանդէ սուզումի մրցաշարքեր» (Red Bull Cliff Diving World Series)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ազորեսի Օրենսդրական Ժողով(անգլերէն)