Jump to content

Վիկօ

(Վերայղուած է Վիգո (արեւմտահայերէն)-էն)
Քաղաք
Վիկօ
գալ.՝ Vigo
Դրօշակ Զինանշան

Երկիր  Սպանիա[1]
mayor of Vigo? Abel Caballero?
Տարածութիւն 109,06 քմ²
ԲԾՄ 28 մեթր
Բնակչութիւն 294 489 մարդ (2025)[2]
Խտութիւն 2718,49 մարդ/քմ²
Կը գտնուի ափին Ատլանտեան Ովկիանոս և Ría de Vigo?
Փոստային ցուցանիշ 36201–36216
Շրջագայութեան պետ-համարագիր PO
Պաշտօնական կայքէջ vigo.gal

Վիկօ, (սպ.՝ Vigo [ˈbiɣo], գալ.՝ Vigo) քաղաք եւ նաւահանգիստ Սպանիայի հիւսիս-արեւմուտքըն։ կը Գտնուի Կալիսիայի ինքնավար համայնքին մէջ։ Բնակչութիւնը 299 հազ. մարդ, տարածքը 109,06 կմ²։ Կալիսիայի ամէնամեծ քաղաքն է։ Կը համարուի համալսարանական քաղաք։

Քաղաքը հիմնած են հին հռոմէացիները, սակայն այդ ժամանակի հռոմէական որեւէ շինութիւն չէ պահպանուած։ 1529 թ.-ին Գարլոս V (Սրբազան Հռոմի կայսր)ը քաղաքին կը թոյլատրէ առեւտուրով զբաղուիլ Ամերիկայի հետ։

Ստուգաբանութիւն[3]

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վիկոյի քաղաքային տարածքը կառուցուած է թէ՛ հնագոյն բերդ-ամրոցի (Castro) եւ թէ՛ հռոմէական բնակավայրի մը վրայ։ Ընդհանուր առմամբ ընդունուած է, որ «Վիկօ» (Vigo) անունը յառաջացած է լատիներէն vicus spacorum բառէն, որ կը նշանակէ «փոքրիկ գիւղ»։

Վիկոյի սովորական արտասանութիւնը թէ՛ կալիսիերէնով (Galician) եւ թէ՛ սպաներէնով կը հնչուի որպէս [ˈbiɣo]։

Ձիթենեաց քաղաք

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վիկոյին տրուած է cidade olívica (ձիթենեաց քաղաք) մականունը։ Կ'ըսուի, թէ Իզապէլ Քասթիլացիի եւ Ժուանա լա Պելթրանեժայի միջեւ ծագած հակամարտութենէն ետք (ուր կալիսիական ազնուականութիւնը կը մարտնչէր վերջինիս կողքին), յաղթանակողը հրամայեց կտրել Կալիսիայի բոլոր ձիթենիները, քանի որ անոնք խաղաղութիւն կը խորհրդանշէին։ Սակայն Վիկոյի ծառը չկրցան արմատախիլ ընել, որովհետեւ անիկա տնկուած էր սրբազան հողի վրայ։ Այդ ծառը պատկերուած է քաղաքի կնիքին վրայ, իսկ անոր շառաւիղներէն մէկը մինչեւ օրս կանգուն է Վիկոյի քաղաքամէջին մէջ։

Վիկոն քոյր քաղաք է հետեւեալ քաղաքներուն հետ.

  • Պուէնոս Այրես, Արժանթին (1992)
  • Քարաքաս, Վենեզուելլա
  • Սելայա, Մեքսիքօ
  • Լորիան, Ֆրանսա (1983)
  • Նանթ, Ֆրանսա
  • Նարսաք, Կրենլանտա (1984)
  • Լաս Փալմաս տէ Կրան Քանարիա, Սպանիա
  • Փորթօ, Փորթուկալ (1986)
  • Ցինտաօ, Չինաստան
  • Վիքթորիա տէ Տուրանկօ, Մեքսիքօ

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. ↑ Nomenclátor Geográfico de Municipios y Entidades de Población — 2024.
  2. ↑ Ազգային Վիճակագրութեան Հիմնարկ (unspecified title) — 2025.
  3. ↑ (անգլերեն) Vigo, 2026-03-20, https://en.wikipedia.org/w/index.php?title=Vigo&oldid=1344465704, վերցված է 2026-04-06
  4. ↑ (անգլերեն) Vigo, 2026-03-20, https://en.wikipedia.org/w/index.php?title=Vigo&oldid=1344465704, վերցված է 2026-04-06