Jump to content

Վասակ Գաբուռ

Վասակ Գաբուռ
 
մահուան օր 859
Հայր Գրիգոր Սուփան Ա?
Ամուսին Մարիամ Բագրատունի?
զաւակներ Գրիգոր Սուփան Բ?

Վասակ Գաբուռ, կամ Վասակ Հայկազն[1], (Գաբուռ՝ բառացի նուրբ, մեղմ, մահացած է 859-ին[2]), Գեղարքունիքի եւ Սիւնիքի իշխան:

Կը ծագի Սիւնիներու տոհմէն՝ Հայկազուն ճիւղէն, Գրիգոր Սուփան Ա.-ի որդին էր։ 850-855-ականներու համահայկական մեծ ապստամբութենէն ետք, Վասակ Իշխանիկի գերեւարումէն ետք հայոց իշխան ու սպարապետ Աշոտ Բագրատունին անոր կը նշանակէ Սիւնիքի գահերէց իշխան։ Ամուսնացած է անոր դստեր՝ Մարիամ Բագրատունիի հետ: Ունեցած են 3 որդի՝ Գրիգոր-Սուփան, Սահակ եւ Վասակ։

Վասակ Գաբուռի մահէն ետք Մարիամ իշխանուհիի հրամանով կառուցուած է Սեւանավանքը։ Ըստ հայոց պատմիչներու, Մարիամը ուխտած էր 30 եկեղեցի կառուցել իր վաղամեռիկ ամուսինի յիշատակին։ Հանդիպելով Սեւանավանքի վանահայր, ապագայ կաթողիկոս Մաշտոց Եղիւարդեցիին, ան յանձն կ՚առնէ հովանաւորել վանքի նորոգումը եւ ընդարձակումը եւ կառուցել սուրբ Առաքելոց եւ սուրբ Աստուածածին եկեղեցիները[3]։

Հիմնական յօդուած՝ Բագրատունիներու Տոհմածառ

 
 
 
 
 
 
Աշոտ Մեծ Բագրատունի

(885-890)
 
Կատրանիդէ Ա. Բագրատունի

(885-890)
 
Գրիգոր-Սուփան Ա. Սիւնի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Մարիամ Բագրատունի
 
Վասակ Սիւնի

(855-859)
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Գրիգոր Սիւնի

(859-913)
 
 
Սահակ Սիւնի
 
Վասակ Սիւնի
 
 
 

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Agop Jack Hacikyan, Gabriel Basmajian, Edward S. Franchuk, Nourhan Ouzounian. The Heritage of Armenian Literature: From the sixth to the eighteenth century. — Wayne State University Press, 2002. — Т. II. — С. 231.
  2. http://vostlit.narod.ru/Texts/rus/Drash/primtext3.htm
  3. «Սեւանավանք 2: Վանական համալիրը, Մարիամ իշխանուհին եւ Սեւանի վանքը, Սբ Կարապետ եկեղեցին (1)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-02-28-ին։ արտագրուած է՝ 2020-07-17