Ս․ Ամենափրկիչ վանք (Տրապիզոն)
Արտաքին տեսք
Ս․ Ամենափրկիչ վանք | |
---|---|
| |
Հիմնական տեղեկութիւններ | |
Հոգեւոր կարգավիճակ | չգործող |
Ներկայ վիճակ | կիսաւեր |
Ճարտարապետական նկարագրութիւն | |
Կառուցման սկիզբ | 1424 թուական |
Հիմնադրուած | 15-րդ դար |
Առանձնայատկութիւններ |
Ս․ Ամենափրկիչ վանք, հայկական վանական համալիր, կը գտնուի Տրապիզոն քաղաքը։ Կառուցուած է 1424 թուականին, Ստեփան Պաղդտասարի կողմէ։ Գործած է մինչեւ Մեծ Եղեռնը։
Ռուսական զօրքի կողմէն Տրապիզոնի գրաւումէն ետք, քահանաները վերադարձած են վանք, սակայն դարձեալ ստիպուած եղելած են լքելու այն՝ թուրքերուն վերադարձէն ետք, 1923-ին։
Տրապիզոնի Օրթահիսար շրջանի հայկական այս վանքը նահանգին մէջ մնացած միակ կանգուն հայկական սրբատեղին է, որ այժմ կը գտնուի փլուզման եզրին:
«Ամենափրկիչ» վանքէն դուրս մեծ թիւով հայկական խաչքարեր կը գտնուին։ Ձեռագրաց յիշատակարաններէն կը յիշուի, որ վանքը 15-րդ դարուն անիկա եղած է գիտութեան եւ մշակոյթի աղբիւր։
1427-ին Ղազար Ղրիմեցի, այս վանքին մէջ, Աւետարան մը ընդօրինակած է։
Այս վանքը մեծ է եղել, այժմ ընդամէնը մի շէնքն է մնացել[1]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Տրապիզոնի ՍԲ Ամենափրկիչ վանք»։ Մեդիամանկավարժական բլոգ (ru-RU)։ 2019-03-31։ արտագրուած է՝ 2023-03-14
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ Հանրագիտակ, Հայր Մկրտիչ Վարդ. Պոտուրեան, Պուքրէշ, Ա․ հատոր, 1938, էջ 128-129։