Սոքրաթիս Բաբասթաթոբուլօս

Սոքրաթիս Բաբասթաթոբուլոս (յուն․՝ Σωκράτης Παπασταθόπουλος, 9 Յունիս 1988(1988-06-09)[1][2][3][…], Կալամատա, Պելոպոնես, Յունաստան, ծնած է Յունաստան), յոյն ֆութպոլիստ, Տորտմունտի Պորուսիայի եւ Յունաստանի հաւաքականի պաշտպան: Փոխանակման արժէքը 10 Յուլիս 2014 թուականի դրութեամբ կազմած է 18,000,000 եւրօ:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սոքրաթիս Բաբասթաթոբուլօս
յուն․՝ Sokratis Papastathopoulos
Ծնած է 9 Յունիս 1988(1988-06-09)[1][2][3][…] (35 տարեկան)
Ծննդավայր Կալամատա, Պելոպոնես, Յունաստան
Քաղաքացիութիւն  Յունաստան
Մասնագիտութիւն ֆութպոլիստ

Ակումբային ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արհեստավարժ ասպարէզը սկսած է Աթէնքի «Աէկ» խումբին հետ: Խումբին մէջ նորամուտը նշած է 26 Հոկտեմբեր 2005 թուականին, Յունաստանի բաժակի «Յաննիա»յի դէմ խաղին (3:0): Այդ խաղին Սոքրաթիսը արձանագրած է 1 կոլ: 2006 թուականի Յունուարին ան վարձակալական հիմունքներով 6 ամիսով տրուած է «Նիկի Վոլոս» ակումբին: Վերադառնալէն յետոյ կորսնցուցած է իր հիմնական դիրքը, քանի որ արդէն խումբին մէջ էին Պուրնօ Չիրիլօն, Վանգելիս Մորասը եւ Տրաեանոս Տելասը: 14 Մայիս 2008 թուականին «Բանաթինայկոս»ի հետ տերպիին Սոքրաթիս Բաբասթաթոբուլոս դուրս եկած է աւագի թեւկապով՝ դառնալով յունական Աէկ-ի ամենաերիտասարդ ֆութպոլիստը, որ կրած է աւագի թեւկապը:

2008 թուականի Օգոստոսին տեղափոխուած է իտալական «Ճենովա», ակումբը անոր համար վճարած է 4.000.000 եւրօ[4]: Նորամուտը նշած է 27 Սեպտեմբեր 2008 թուականին, «Ֆիօրենտինա»յի դէմ խաղին (1:0)[5]:

2010 թուականին տեղափոխուած է իտալական «Միլան», ակումբը անոր համար վճարած է 5.000.000 եւրօ + Ձիգոնի, Օտումանտի, (համատեղ սեփականութեան իրաւունքները): 2011 թուականին տեղափոխուած է «Վերտեր», բայց վարձավճարային հիմունքներով: Խումբերը համաձայնութեան եկած են 1 տարուան, ամառը այդ ֆութպոլիստին ձեռք բերելու հնարաւորութեամբ:

28 Մայիս 2013 թուականին պաշտօնապէս դարձած է տորտմունտեան «Պորուսիա»յի խաղցող:

Կարեւորութիւնը հաւաքականի մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Խաղցած է Յունաստանի U19 հաւաքականին մէջ։ Սոքրաթիս Բաբասթաթոբուլոսը Յունաստանի երիտասարդական հաւաքականի աւագը եղած է U19 Աշխարհի Առաջնութեան եւ 2007 թուականին` Աւստրիոյ մէջ։ Այդպէս Յունաստանը հասած էր մինչեւ եզրափակիչ, ուր պարտուած է Սպանիոյ U19 հաւաքականին դէմ (1:0): Յետոյ ներկայացած է Յունաստանի U21 հաւաքականը:

Առաջին անգամ հաւաքական հրաւիրուած է 1 Փետրուար 2008 թուականին: Յունաստանի հաւաքականի մէջ նորամուտը նշած է 5 Փետրուար 2008 թուականին: Մասնակցած է ԱԱՅ 2014-ին Պրազիլի մէջ, ուր Յունաստանի հաւաքականը հասած է մինչեւ 1/8 եզրափակիչ[6][7]:

Ձեռքբերումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ակումբային

Կաղապար:Country data իտալիա «Միլան»

Կաղապար:Country data գերմանիա «Պօրաշա Տորթմընտ»

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան
  4. «ջենոանէ գնեց յոյն պաշտպանին
  5. Իտալիա — «ֆիօրենտինաէ (Ֆլօրենցիայ) — «ջենոաէ (Գենույայ)
  6. http://www.fifa.com/worldcup/teams/team=43949/profile.html/ Յունաստանի պրոֆիլը FIFA.com կայքում
  7. https://en.wikipedia.org/wiki/2014_FIFA_World_Cup_Group_C/ 2014 թուականի Աա-ի C խմբում կայացած խաղերը, որտեղ եւ հանդէս է եկել Սոկրատիսը

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]