Սուրէն Պայրամեան
Արտաքին տեսք
Սուրէն Պայրամեան | |
---|---|
Ծնած է | 10 Մարտ 1943 (81 տարեկան) |
Ծննդավայր | Գահիրէ, Եգիպտոս |
Ուսումնավայր |
Գահիրէի Համալսարան Գալուստեան Ազգային Վարճարան |
Մասնագիտութիւն | Խմբագիր, մատենագիր, բժիշկ |
Սուրէն Պայրամեան (10 Մարտ 1943, Գահիրէ, Եգիպտոս), հայ բժիշկ, խմբագիր, մատենագէտ եւ ազգային-հասարակական գործիչ[1]։
Կեանք եւ գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1955 թուականին աuարտած է Գահիրէի Գալուստեան ազգային, 1960-ին՝ Մարոնիտներու երկրորդական վարժարանները, 1965 թուականին՝ Գահիրէի համալսարանը։
1975 թուականէն՝ ազգային երեսփոխան, Գահիրէի Պատկառելի թեմական ժողովի անդամ-ատենադպիր, 2011 թուականէն՝ «Յուսաբեր» մշակութային ընկերակցութեան ատենապետ։
1982–1987 թուականներուն՝ «Յուսաբեր» օրաթերթի խմբագիր։
Բժշկական եւ գիտական յօդուածներ կը տպագրէ եգիպտահայ եւ Սփիւռքի այլ պարբերականներու մէջ։
Աշխատութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս տեսած են( Պայրամեան)ի՝
- «Հայ մամուլը Եգիպտոսի մէջ» (հայերէն՝ 2005 թուական, արաբերէն՝ 2013), որուն մէջ ներառուած է 1865-2005 թուականներու մատենագիտական ցանկը` 61 տպարաններու մէջ տպագրուած 169 անուն թերթ,
- «Հայ գիրքը Եգիպտոսի մէջ. 1888–2011» (2012, Գահիրէ) մատենագիտական աշխատութիւնները,
- «Հայկական գաղութային կառոյցները Եգիպտոսի մէջ» աշխատութիւնը 2017[1]:
Մրցանակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան (1999 թուական),
- ՀՄԸՄ կեդրոնական վարչութեան «Արտակարգ» շքանշան (1999),
- Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան (2012),
- ՀԱԳ-ի «Յակոբ Մեղապարտ» յուշամետալ (2010),
- Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» յուշամետալ (2010)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 ««Կարեւորը Հայրենիքն Է, Անիկա Է Կիզակէտը Եւ Անոր Հանդէպ Պարտք Ունինք Կատարելիք» Սուրէն Պայրամեան – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-07-07