Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ Եկեղեցի (Պաթում)
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Կաղապար:Տեղեկաքարտ Կրոնական կառույց Պաթումի Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցի (վրաց.՝ ბათუმის წმინდა ქრისტეს სომხური ეკლესია), Հայ Առաքելական եկեղեցւոյ տաճար Վրաստանի Հանրապետութեան Պաթում քաղաքին մէջ։ Կը գտնուի Զվիադ Գամսախորւդիա անունով փողոցին մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պաթումահայութեան կեանքը աշխուճացած էր 1880-ական թուականներուն։ Այդ պատճառով համայնքը արդէն կը մտածեր սեփական եկեղեցի ունենալու մասին եւ արդէն 1885-1887 թվակակներուն կը կառուցուէր Պաթումի Սուրբ Քրիստոս Աեմափրկիչ եկեղեցին, որուն կառուցումը բարերարած են քաղաքի եւ շրջակայքի հայերը։ Եկեղեցին կառուցուեցաւ ավստրիացի Ռոպերդ Մարֆելտի նախագիծով։ Խորհրդային կարգերու հաստատումէն ետք եկեղեցին գոցեցին եւ պահեստի վերածեցին։ 1959 թուականին եկեղցւոյ շէնքին մէջ աստղադիտարան կը տեղադրուի։ Տեղին հայ համայնքին, Հայ Առաքելական եկեղցւոյ եւ Հայաստանի Հանրապետության շնորհիւ արդէն 1992 թուականին եկեղեցին հայերուն կը վերադարձնեն եւ շուտով, 1995 թուականէն, կոթողը կը սկսի գործել։ 1995-2000 թթ. եկեղցին կ՝ ենդարկուի վերանորոգման եւ 2000 թուականէն կը սկսի ամբողջութեամբ կատարել այն, ինչի համար որ նպատակաւորուած է։ Անկէ ետք Սուրբ Քրիստոս եկեղեցին կը դառնայ Պաթումի 8 հազարանոց հայ համայնքի կենդրոնը։
Այժմ եկեղեցւոյ քահանան է Տէր Արարատ Գամբալեանը, որ ամբողջ Աջարիայի մէջ Հայ Առաքելական եկեղեցւոյ միակ ներկայացուցիչն է։ Եկեղեցին ունի կիրակնօրյա դպրոց, երիտասարդական կեդրոն և երկու երգչախումբ։ Եկեղեցւոյ բակը հաճախակի մշակութային միջոցառումներ կ՝ անցնեն։ Այդպէս, օրինակ, Վանաձորի «Տաթեւ» պարի եւ երգի խումբը հանդէս ունեցած է այս եկեղեցւոյ մէջ։