Սուրբ Ստեփանոս Եկեղեցի (Լառնաքա)
Արտաքին տեսք
Եկեղեցի | |
---|---|
Տեղադրութիւն | Կիպրոս, Լառնաքա Sourp Stepanos Armenian church 21 Armenian Church Street, Larnaca, Cyprus, |
Աշխարհ | Եւրոպա |
կրօնադաւանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Կարգավիճակ | Կանգուն |
Կառուցման սկիզբ | 1909 |
Կիպրոս դեռ չունի տեղորոշման քարտեզներ. Կատեգորիա:Էջեր, որոնց անհրաժեշտ է տեղորոշման քարտեզ
|
|
34°54′54″N 33°38′08″E / 34.914918°N 33.635626°E |
Սուրբ Ստեփանոս եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Լառնաքայի մէջ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1909 թուականին Լառնաքայի մէջ փոքր մատուռ կը կառուցուի ի յիշատակ Ատանայի կոտորածի զօհերուն։ Մատուռը կը կրէ Ատանայի հովանաւոր սուրբ Ստեփանոսի անունը։ Շինարարութեան համար 1912-1913 թթ. հանգանակութիւն կատարուած է Եգիպտոսի,Մանչեսթերի ու Վոթերթաունի հայկական համայնքներու աջակցութեամբ 1913 թուականին մատուռը վերածուած է ընդարձակ վանքի։ Պաշտօնական բացումը տեղի ունեցած է 1914 թուականին։ Սուրբ Ստեփանոսի հանդիսաւոր օծումը կատարուած է 1918 թուականին արքեպիսկոպոս Դանիէլ Յակոբեանի կողմէն[1]։ Եկեղեցւոյ խորանը փայտէ կառուցուած է՝ 1909 թուականին։ Հոգեւոր հովիւն է Տէր Մաշտոց Աշքարեանը։ Եկեղեցւոյ մուտքին մակագրուած է.
Ի յիշատակ Կիլիկիոյ նահատակաց. 1 ապրիլ, 1909: |
Սուրբ Ստեփանոսի տաճարի հարեւանութեամբ կը գտնուի «Նարեկ» հայկական դպրոցը։
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Եկեղեցւոյ մուտքը եւ մուտքի մակագրութիւնը
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սուրբ Ստեփանոս եկեղեցւոյ կայքը Archived 2013-09-25 at the Wayback Machine.
- The Armenians of Cyprus (booklet)
- The Armenians of Cyprus
Ուիքիպահեստ նախագիծի Սուրբ Ստեփանոս Եկեղեցի (Լառնաքա) ստորոգութեան մէջ կրնաք գտնել յաւելեալ պատկերազարդում այս նիւթի վերաբերեալ։ |