Սուրբ Սարգիս Եկեղեցի (Գանձակ)
Սուրբ Սարգիս Եկեղեցի | |
---|---|
Հիմնական տեղեկութիւններ | |
Ճարտարապետական նկարագրութիւն | |
Առանձնայատկութիւններ |
Գանձակի Սուրբ Սարգիս եկեղեցի, հայկական եկեղեցի ներկայիս Ատրպէյճանի Հանրապետութեան Գանձակ քաղաքին մէջ, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի տարածքին մէջ։ Կը գտնուի Գանձակի Նորաշէն թաղամասի եզրին տարածուած հայկական գերեզմանատան կողքին[1]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յայտնի է, որ եկեղեցին կառուցուած է 18-րդ դարուն։ Հողաշէն ու անշուք Սուրբ Սարգիս եկեղեցին ուխտատեղիի համբաւ ունէր։ Անոր վերաբերեալ 1881 թուականին վերաբերուող վաւերագրերուն մէջ կան որոշ[2]։ Յայտնի է, որ 1904 թուականին վանահայր նշանակուած է Անանիա քահանայ Շիրակունին[3]։
Ըստ 19-րդ դարու վերջը «Նոր-Դար» պարբերականի, Սուրբ Սարգիս եկեղեցին արդէն 1890 թուականին կը գտնուէր խարխուլ դրութեան մեջ[4]։
1905-1906 թուականներուն հայ-թրքական կոտորածներէն ետք, եկեղեցին յայտնուած էր աւերակ վիճակի մէջ։ Կառոյցի վերանորոգումը սկսած եւ աւարտած է գանձակեցի Նիկողայոս Ղուկասեանցը։ Վերաօծումը տեղի ունեցաւ 4 Յունիս 1917 թուականին[5][6]։
ԽՍՀՄ շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Խորհրդային կարգերու հաստատումէն ետք Սուրբ Սարգիս եկեղեցին վերածուած էր «Ժողովուրդներու բարեկամութեան պալատի» եւ կը գտնուէր քաղաքի 9-րդ նրբանցքին մէջ[7]։
Ատրպէյճանական Հանրապետութիւն (1990-ականներէն)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ որոշ տեղեկութիւններու, այժմ տաճառը վերանորոգուած է թրքական ոճով եւ կ՛օգտագործուի որպէս թանգարան։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 56
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 66
- ↑ «Արարատ», 1904, էջ 738
- ↑ «Նոր-Դար», 1890, N 116, էջ 2
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 57, ց. 2, գ. 2018, թ. 1
- ↑ «Մեղու Հայաստանի», 1874, N 19, էջ 3
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 57