Սուէզ
| Քաղաք | |
|---|---|
| Սուէզ | |
|
| |
| Երկիր |
|
| Հիմնադրուած է՝ | 1859 |
| Տարածութիւն | 250,400 քմ² |
| ԲԾՄ | 11±1 մեթր |
| Բնակչութիւն | 716 458 մարդ (1 Յուլիս 2023)[1] |
| Ժամային գօտի | UTC+2 |
| Պաշտօնական կայքէջ | suez.gov.eg |
Սուէզ, քաղաք եւ նաւահանգիստ՝ Եգիպտոսի հիւսիս-արեւմուտքին՝ Կարմիր ծովու ափին, Սուէզի ջրանցքին մօտ։ Սուէզ նահանգին վարչական կեդրոնն է։ 2018-ի տուեալներով, ունի 750,000 բնակչութիւն։ Կարեւոր փոխադրա-առեւտրային կեդրոն է Սուէզի ջրանցքին մօտ։ Երկաթուղիներու, ինքնաշաժներու ճանապարհներու եւ օդային հաղորդակցութիւններու հանգոյց է։ Կան նաւթավերամշակման եւ նաւթաքիմիական ծրագիրներ։ Սուէզի մօտ, Ք.ա. շուրջ 2-րդ հազարամեակին, կառուցուած է Նեղոսը, Կարմիր ծովուն միացնող նաւարկելի ջրանցքը։
Քաղաքային շրջաններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքը բաժնուած է հինգ գլխաւոր թաղամասերու՝
Ալ Արպաին շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքին ամէնէն շատ խճողուած շրջանը. հոն կը գտնուին պետական շէնքերուն եւ հանրային հաստատութիւններուն մեծ մասը: Հաստատուած են նաեւ քաղաքին հիմնական միրգերուն եւ բանջարեղէնի շուկաները՝ ինչպէս նաեւ վաճառականական այլ կեդրոններ:
Սուէզի շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս շրջանը քաղաքին ամէնէն հարուստ շրջաններէն է: Կառոյցները շատ սուղ են: Շէնքերը ունին աւելի ժամանակակից ճարտարապետական ոճ, քան Էլ Արպաին թաղամասին շէնքերը: Անիկա կը ներառէ նաեւ Port Tawfik-ի հարուստ թաղը, որ Սուէզի ջրանցքին մօտ է: Վերջինիս մէջ կը գտնուին անգլիական ոճով կառոյցներ, որոնք կը վերաբերին անգլիական տիրապետութեան շրջանին: Շրջանը կը ներառէ նաեւ Եգիպտոսի երկու ամէնէն կարեւոր նաւթավերամշակման գործարանները՝ El-Nasr Petroleum Company-ն եւ Suez Petroleum Company-ն: Սուէզի նաւահանգիստը՝ Եգիպտոսի հիմնական նաւահանգիստներէն մէկը, կը գտնուի այս շրջանին մէջ:
Ալ Կանայէն շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Այս շրջանը կ'երկարի մինչեւ Իսմաիլիա նահանգին սահմանը: Անիկա ունի գիւղական բնակավայրեր:
Ֆայսալ շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անիկա կը ներառէ քաղաքին աւելի նոր թաղամասերը: Ֆէյսալ թաղամասին տարածքներուն մեծ մասը կառուցուած է 1973-ին Եոմ Քիպիրի պատերազմէն ետք, որ աւերած էր քաղաքին հսկայական տարածքները:
Աթաքա շրջան
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նշանաւոր է բազմաթիւ արդիւնաբերական տարածքներու առկայութեամբ: Հարուստ է բուսականութեամբ, ինչպէս նաեւ գործարաններով, որոնք պարարտանիւթեր, սիմենթ, պողպատ, խոհարարական իւղ, ալիւր, շաքար եւ սերամիքէ սալիկներ կ'արտադրեն: Այս շրջանին մէջ կը գտնուի Attaka ելեկտրակայանը:
Այս շրջանին մէջ կայ նաեւ Այն Սոխնան, որ Եգիպտոսի ամէնէն կարեւոր ծովային հանգստավայրերէն մէկն է եւ ունի բարձրակարգ բազմաթիւ ծովային հանգստավայրեր: Տարուան ընթացքին, իր տաք եղանակին շնորհիւ, կ'ունենայ բազմաթիւ զբօսաշրջիկներ:
Նշանաւոր է նաեւ Այն Սոխնա ծովային նաւահանգիստը՝ Եգիպտոսի հիմնական ծովային նաւահանգիստներէն մէկը, որ կը շահագործուի Տուպայի մէջ գործող DP World ընկերութեան եւ Al-Ataka ձկնորսական նաւահանգիստին կողմէ, որ քաղաքին ձկան արտադրութեան հիմնական նաւահանգիստն է:
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
|
|
|
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Chrisholm, Hugh (1911), The Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information, Encyclopædia Britannica, https://books.google.com/books?id=axAkAQAAIAAJ&dq=Suez+Abbasids
- Forgotten Books, The Churches and Monasteries of Egypt and Some Neighbouring Countries, Forgotten Books, ISBN 1440060096, https://books.google.com/books?id=v708AJcLTkMC&dq=Suwais+Egypt
- Houtsma, Martijn Theodoor; Wensinck, A.J. (1993), E.J. Brill's First Encyclopaedia of Islam, 1913-1936, BRILL, ISBN 9004097961, https://books.google.com/books?id=ro--tXw_hxMC&pg=PA884&dq=Turanshah+brother+Saladin
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Suez Online Archived 2019-05-18 at the Wayback Machine.
- Suez Canal photos
- 1 2 3 4 5 6 https://www.citypopulation.de/en/egypt/cities/
- ↑ Энциклопедический словарь — Սեն Փեթերսպուրկ: Բրոքհաուս-Էֆրոն, 1901. — հատոր XXXII.
- ↑ Стратиграфия — Телец — 1946. — Т. 53.
- ↑ Большая советская энциклопедия — 2 — М.: 1950.
- ↑ Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ (unspecified title) / под ред. А. М. Прохоров — Большая российская энциклопедия, 1979. — 1632 с. — ISBN 978-5-85270-001-8
- ↑ (unspecified title) — М.: Большая российская энциклопедия, 1986.
- ↑ (unspecified title) / под ред. А. М. Прохоров — Большая российская энциклопедия, 1991. — 1456 с. — ISBN 978-5-85270-160-2, 978-5-85270-042-1