Սոթք
Արտաքին տեսք
| Բնակավայր | |
|---|---|
| Սոթք | |
|
| |
| Երկիր |
|
| ԲԾՄ | 2032±1 մեթր |
| Պաշտօնական լեզու | հայերէն |
| Բնակչութիւն | 824 մարդ (2011)[1] |
| Կը գտնուի ափին | Սոթք? |
| Ժամային գօտի | UTC+4։00 |
Սոթք (նախկին անուանումը` Զոդ), գիւղ Հայաստանի Հանրապետութեան Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանին մէջ։ Գիւղը կայ երկաթուղային կայարան, եկեղեցի։ Անուանուած է Սոթք 3 Ապրիլ 1991-ին։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ 2011 թուականին մարդահամարի արդիւնքներուն` Սոթքի մշտական բնակչութիւնը կազմեր է 824, բուն բնակչութիւնը` 811 մարդ։ Մինչեւ 1989 թուականի սկիզբը հիմնականօրէն բնակեցուած է ազրպէյճանցիներով, այնուհետեւ` Ազրպէյճանի Խանլարի շրջանի Ոսկանապատ գիւղէն բռնագաղթած հայերով։
Սոթքի բնակչութեան փոփոխութիւնը ժամանակի ընթացքին նուազած է։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, կերային եւ հողկիթի մշակութեամբ։ Գիւղին մօտ կը գտնուի Սոթքի ոսկիի հանքավայրը։
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան հտ. 2, էջ 225