Սիլվա Կապուտիկեան Փողոց
Արտաքին տեսք
Սիլվա Կապուտիկեան փողոցի վահանակ | |
Տեսակ | Փողոց |
---|---|
Շրջան | Երեւան |
Հասցէ | Մարշալ Բաղրամեան Պողոտայի առաջին անցուղի |
Թաղամաս | Երեւանի Կեդրոն |
Շինարարութիւն | |
Բացում | 2007 |
Սիլվա Կապուտիկեան փողոց, փողոց Երեւանի Կեդրոնը։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2007-ին Բաղրամեան պողոտայի 1-ին անցուղին ի պատիւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկեանի վերանուանուեցաւ անոր անունով՝ Սիլվա Կապուտիկեան փողոց։
Այն կը սկսի Բաղրամեան պողոտայէն՝ կազմելով Դերենիկ Դեմիրճեան փողոցի շարունակութիւնը։
Այս փողոցին վրայ գտնուող առաջին շէնքի 2-րդ մուտքի 4-րդ յարկի 26 բնակարանին մէջ ապրած է բանաստեղծուհին, որ 2009-ին դարձած է տուն-թանգարան։ Տուն-թանգարանէն դէպի աջ ՀՀ Գիտութիւններու ազգային ակադեմիան է, իսկ դէպի ձախ՝ ՀՀ նախագահի նստավայրը։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Յուշատախտակներ Սիլվա Կապուտիկեան 1 շէնքի պատին
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սիլվա Կապուտիկեանի տուն-թանգարանի կայքը Archived 2015-02-14 at the Wayback Machine.