Jump to content

Սիլվան Յ.Ք.

Սիլվան Յ.Ք. (1898-1962), բուն անունով՝ Յովսէփ Քէշիշեան։

Սիլուան Յ.Ք.
Ծնած է 1898
Ծննդավայր Տիգրանակերտի Սիլվան գիւղը
Մահացած է 1962
Ազգութիւն Հայ
Աշխատավայր Փիէո Լուիսի Ափրոտիտէ, Տէլլի Նատիա

Ծնած է Տիգրանակերտի Սիլվան գիւղը(1898) եւ մահացած՝ ԱՄՆու մէջ(1962)։ Յաճախած է Պէրպէրեան վարժարան։ Ուսուցչագործած է Պէրպէրեան, Գարակէօզեան եւ Կեդրոնական վարժարաններուն մէջ։ Վարած է քարտուղարի պաշտօն Ազգային Պատրիարքարանի մէջ։

Աշխատակցած է իսթանպուլահայ մամուլին բանաստեղծութիւններով, արձակ էջերով, գրադատումներով եւ թարգմանութիւններով։ Վարած է խմբագրական պաշտօններ իսթանպուլահայ զանազան թերթերու մէջ։ խմբագրած է Ընդարձակ Տարեցոյց Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցի 1935-ի թիւը։

Կեանքի վերջին շրջանին հաստատուած է ԱՄՆ։

Հրատարակուած Գործեր

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

-Փիէռ Լուիսի Ափրոտիտէ (թարգմանութիւն) - Իսթանպուլ,1925։

-Փօլ Մօնֆէրրանի Ինչպէս Գողցան Ցարերուն Թագը (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1925։

-Կիւսթաւ Ֆլօպէօի Մատամ Պօւառի (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1927։ Պէյրութ, 1%3 (մատենաշար Ազդակի, թիլ 94)։

-Տէլլի Նատիա (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1927։

-Փիէռ Տը Քուլվէնի Արտին Ձայնը (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1927։

-Հանրի Կռէվէլի Սօնիա (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1927։ Պէյրութ, 1960 (մատենաշար Ազդակի, թիւ 87)։

-Ալֆրէտ Մաշառի Այն Գիշեր (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1930։

-Ա. Արմանտիի Արապէլչա (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1930։

-Քլօտ Անէի Մայէրչինկ (թարգմանութիւն) - Իսթանպուլ, 1930։

-Ալպոմ Նոր Ծիշշի Միութեան (յուշամատեան) - Իսթանպուլ, 1930։

-Արշայոյսէն Առաջ (արձակ էջեր) - Հալէպ, 1945։

-Չէրնիքովի Խենթ Օրեր (թարգմանութիւն) ֊ Իսթանպուլ[1]։

Ծանոօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Կարօ Աբրահամեան, Ժամանակակակից իսթանպուլահայ գրողներ, հ. Ա (խմբ. Պէպօ Սիմոնեան), Անթիլիաս, «Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ», 2004։