Սիա Ֆուրլըր

Jump to navigation Jump to search
Սիա Ֆուրլըր
Sia Seattle (cropped).jpg
Հիմնական տվեալներ
Ծննդեան անուն անգլերէն՝ Sia Kate Isobelle Furler
Ծնած է 18 Դեկտեմբեր 1975(1975-12-18)[1][2] (43 տարեկան)
Ադելաիդա, Աւստրալիա[1]
Երկիր Flag of Australia (converted).svg Աւստրալիա
Ժանրեր Փոփ երաժշտութիւն
Մասնագիտութիւն երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, երգահան, երաժշտական պրոդյուսեր
Երգչաձայն կոնտրալտո
Գործիքներ վոկալ
Լեյբլ Astralwerks
Շրջանաւարտ Adelaide High School
Անդամակցութիուն LSD
Ցանցային կայք siamusic.net
Ստորագրություն
Ստորագրություն
Սիա Ֆուրլեր

Սիա Քէյթ Իզոպէլ Ֆուրլեր (անգլերէն՝ Sia Kate Isobelle Furler, ծնած՝ 18 Դեկտեմբեր 1975), աւելի յայտնի է պարզապէս Սիա, աւստրալեացի երգչուհի եւ երգերու հեղինակ ճազ եւ փոփ ժանրերուն մէջ։ Անոր առաջին ձայնասկաւառակը հրապարակուած է 1997 թուականին, սակայն միայն «Some People Have Real Problems» 2008 թուականին հաջողութիւն ունեցաւ։ 2010 թուականին Սիան ստացաւ վեց անուանակարգեր ARIA Music Awards-ին մէջ, որոնցմէ յաղթական անուանակարգերն են «լաւագոյն ինքնուրոյն ձայնասկաւառակ», «լաւագոյն փոփ-ձայնասկաւառակ» եւ «լաւագոյն տեսահոլովակ»։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1975-1995 թուականներ։ Ասպարէզի սկիզբը[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սիան ծնած է 18 Դեկտեմբեր 1975-ին Աւստրալիայի Ատելայտ քաղաքին մէջ։ Անոր հայրը՝ Ֆիլ Քոլսոնը, եղած է երաժիշտ տարբեր նուագախումբերուն մէջ, իսկ մայրը՝ Լոյեն Ֆուրլերը եղած է երգչուհի, երգերու հեղինակ։ Անոնք եղած են The Soda Jerx խումբի անդամներ։

1996-2000 թուականներ։ Crisp and OnlySee[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ատեյլանտին մէջ Սիան եղած է Crisp ինտի-ռոք խումբին մէջ։ Այստեղ թողարկած է երկու ձայնասկաւառակ՝ Word and the Deal եւ Delirium։ 1997 թուականին տեղափոխուած է Մեծ Բրիտանիա, որպէսզի սկսի իր մենակատար-երգչուհիի ասպարէզը։ Լոնտոնի մէջ սկսած է համագործակցիլ Zero 7-ի եւ Jamiroquai խումբի հետ, որտեղ հանդէս եկած է, որպէս վոքալիստ եւ թողարկած է առաջին, ինքնուրոյն ինտի-ձայնասկաւառակը OnlySee։

2000-2007 թուականներ։ Healing is Difficult и Colour the Small One[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2000 թուականին Սիան պայմանագիր կնքեց Sony Music ընկերութեան հետ եւ թողարկեց իր առաջին ամբողջական ձայնասկաւառակը, Healing is Difficult, համատեղելով ռիթմը պլուզի եւ ճազի հետ։

2003 թուականին հրապարակեց նոր մինի-ձայնասկաւառակը՝ Don’t Bring Me Down, որմէ ետք անոր շարունակութիւնը՝ Colour the Small One, թողարկեց 2004 թուականին։ Ձայնասկաւառակը կը պարունակէ Սիայի ամենայայտնի գործերը «Breathe Me» նաեւ «Where I Belong», որ նախատեսուած էր ըլլալ Սարդ-մարդ 2 ֆիլմի երգը, այդ պատճառով տեսահոլովակի մեջ Սիան հագած էր սարդ-մարդու կերպար մը։ Սակայն ընկերութեան հետ անհասկցողութեան պատճառով այդ չիրականացավ։

2004 թուականին Սիան նկարահանեց «Ջիմը Պիկադիլլիի հետ» ֆիլմին մէջ, որտեղ ան կը գրէր երգչուհին նիւ-յորքեան բարին մէջ դեր։

2007-2009 թուականներ։ Zero 7, Lady Croissant եւ Some People Have Real Problems[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Այս ժամանակահատուածին մէջ Սիան կ'աշխատի ելեկդրոնային զուգերգով Zero 7-ի հետ։ Անոր վոքալը տեղ կը գտնէ 3 ձայնասկաւառակներու մեջ, «Destiny», «Distractions», «Somersault», «Speed Dial No. 2», «Throw it All Away», «You’re My Flame», «Dreaming» երգերուն մէջ։ 2007 թուականին Սիան ԱՄՆ-ի մէջ կը թողարկէ իր համերգերուն մինի-ձայնասկաւառակը՝ Lady Croissant։ Սիայի մինի-ձայնասկաւառակներէն՝ Day Too Soon-ի երգերը 2008 թուականին դուրս կու գան վինիլէն, որ կը կոչուի Some People Have Real Problems.

2010-2013 թուականներ։ We Are Born եւ համաշխարհային ճանաչում[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

2010 թուականի Յունիսին Սիան թողարկեց իր խոստացուած հինգերերոդ ձայնասկաւառակը՝ We Are Born։ «You’ve Changed» ստեղծագործութիւնը դարձավ Սիայի ամենավաճառուող սինգլը, քանի որ այն ընդգրկուած է «Վամբիրներու օրագիրը» սերիալի երգի շարքին մէջ։ «Մթնշաղ» ֆիլմի 3-րդ մասի համար Սիան գրում է «My Love» պալլատը։

2011 թուականին Սիան ֆրանսացի ձայնասգաւորող Տէյվիտ Կետթթայի հետ կը ձայնագրէ «Titanium» երգը, որ կը դառնայ ամենայաջող մեներգը անոր վերջին երաժշտական պատմութեան մէջ։

2012 թուականի Փետրուարին Սիան յայտարարեց, որ հոգնած է ուշադրութեան կեդրոնէն։ Ան կ'ուզէ ապրիլ այն կեանքով, որ կ'ապրէր առաջ։ Ան դադար կառնէ երգեր ձայնագրելէն, համերգներ եւ հարցազրոյց տալէն։ Ան կ'ուզէ ուղղակի երգեր գրել այլ կատարողներու համար։ Սակայն երկու ամիս անց ան իր Թուիթթըրի էջին վրայ կը գրէ, որ կը պատրաստուի ձայնագրել նոր ձայնասկաւառակ, բայց առանց գովազդներու եւ հարցազրոյցներու։

14 Մարտ 2013-ին Սիան իր յութուբեան էջին վրայ հրապարակեց իր նոր երգի՝ «Chandelier» 11 վայրկեաննոց բաժին մը։ Երգը ամբողջութեամբ հրապարակուեցաւ 17 Մարտին, այն առաջինն էր Սիայի վեցերորդ ձայնասկաւառակին մէջ։ Երգը տեսահոլովակի հետ միասին հրապարակուեցաւ անոր յութուբեան էջին վրայ, 6 Մայիսին։ Անսպասելի յաջողութիւնէն ետք Սիան Մետտիի (Մետտին տեսահոլովակի պարող աղջիկն է) որ հրաուիրուեցաւ Էլլեն Տեճեներեզի ամերիկեան հայտագիրին մէջ։

8 Յուլիսին եղաւ Սիայի վեցերորդ ձայնասկաւառակին՝ 1000 Forms of Fear, համաշխարհային հրապարակումը։

Ձայնասկաւառակներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Տարի Ձայնասկաւառակ Ամենաբարձր տեղը հիթ շարքերուն մէջ
AUS
[3]
BEL (FL)
[4]
BEL (WA)
[5]
CAN
[6]
[7]
DEN
[8]
GER
[9]
FIN
[10]
FRA
[11]
NLD
[12]
SWI
[13]
UK
[14]
[15]
US
[7]
1997 OnlySee
2001 Healing Is Difficult 99
2004 Colour the Small One 180
2008 Some People Have Real Problems 41 83 52 58 83 106 26
2010 We Are Born 2 80 42 60 14 73 24 42 13 38 74 37
2014 1000 Forms of Fear 1 34 10 1 5 30 9 8 22 4 11 1

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Բեռլինի պետական գրադարան, Բավարիական պետական գրադարան եւ ուրիշներ Record #141565349 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. Discogs — 2000.
  3. «Sia Discography - australian-charts.com»։ australian-charts.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  4. «ultratop.be - Discografie Sia»։ ultratop.be։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  5. «ultratop.be - Discographie Sia»։ ultratop.be։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  6. "Sia"+"Top+Singles"&x=0&y=0&sk=1 «RPM Weekly Archives»։ RPM։ արտագրուած է՝ 08-07-2010 
  7. 7,0 7,1 «Sia Album & Song Chart History»։ Billboard.com։ արտագրուած է՝ 08-07-2009 
  8. «Sia discography - danishcharts.com»։ danishcharts.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  9. «Musicline.de - Chartverfolgung - Sia»։ musicline.de։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  10. «Sia discography - finnishcharts.com»։ finnishcharts.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  11. «lescharts.com - Discographie Sia»։ lescharts.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  12. «dutchcharts.nl - Discografie Sia»։ dutchcharts.nl։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  13. «Discographie Sia - hitparade.ch»։ hitparade.ch։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  14. «Chart Stats - Sia»։ chartstats.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-06-ին։ արտագրուած է՝ 08-07-2010 
  15. «Chart Log UK: DJ S - The System Of Life»։ zobbel.de։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2012-07-03-ին։ արտագրուած է՝ 08-07-2010