Սաֆիա Զաղլուլ
Սաֆիա Զաղլուլ արաբերէն՝ صفية زغلول | |
---|---|
| |
Ծնած է | 1876 |
Ծննդավայր | Գահիրէ, Եգիպտոս |
Մահացած է | 12 Յունուար 1946 |
Քաղաքացիութիւն | Եգիպտոս |
Մայրենի լեզու | Արաբերէն |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Սաադ Զագլուլ? |
Ծնողներ | հայր՝ Մուստաֆա Ֆահմի Փաշա? |
Սաֆիա Զաղլուլ (1876, Գահիրէ, Եգիպտոս - 12 Յունուար 1946), եգիպտացի քաղաքական գործիչ, ֆեմինիստ, Վաֆտ ազատական-ազգայնական կուսակցութեան առաջնորդներէն մէկը։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թրքական արմատներով[1] Զաղլուլը ծնած է 1876-ին[2]։ Ան քաղաքական, պետական եւ ռազմական գործիչ Մուսթաֆա Ֆահմի Փաշայի՝ Եգիպտոսի նախկին վարչապետի, դուստրն է[3]։
1896-ին ամուսնացած է Սաատ Զաղլուլի հետ[4], եգիպտացի իրաւաբան, յեղափոխական ու 26 Յունուար 1924-էն մինչեւ 24 Նոյեմբեր վարչապետն էր[5]։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ամուսինին՝ Սաատ Զաղլուլի 1919-ին Սէյշելեան կղզիներ աքսորելէն ետք[6], ան դարձաւ Վաֆտ ազատական-ազգայնական կուսակցութեան գլխաւոր դէմքը։ Ան կազմակերպեց 500 կանանցէ բաղկացած ցոյց։ 1927-ին ամուսինին մահէն ետք ան կը զբաղեցէ առանորդի կեդրոնական դիրքերը։ Փաստացի ան Վաֆտի կանանց առաջնորդն էր[3]։ 1937-ին կուսակցական պառակտումէն ետք ան հեռացաւ քաղաքական կեանքէն։
Ան յայտնի էր որպէս Umm al-Misriyyin (եգիպտացիներու մայր) անունով եւ Գահիրէի մէջ գտնուող իր տունը կը կոչուի "Bayt al-Umma" (Ազգի տուն)։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ El-Aref Nevine։ «Al-Ahram Weekly | Heritage | House of the Nation»։ weekly.ahram.org.eg
- ↑ «Women's movement: A look back, and forward - Egypt Independent»։ Egypt Independent։ 2012-03-08
- ↑ 3,0 3,1 «Women in power 1900-1940»։ www.guide2womenleaders.com
- ↑ «Arabic Thought in the Liberal Age, 1798-1939 by Albert Hourani, 1962 | Online Research Library: Questia»։ www.questia.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-12-30-ին
- ↑ Cook Steven A. (2011-10-15)։ The Struggle for Egypt: From Nasser to Tahrir Square։ Oxford University Press։ ISBN 9780199795321
- ↑ «This day in history: Mother of Egyptians Safeya Zaghloul dies in 1946 - Egypt Independent»։ Egypt Independent։ 2014-01-12