Սանտրօ Պոթչելի
Սանտրոյ Պոթչելի կամ Ալեսսանտրոյ Տի Մարիանոյ Ֆիլիփէփի (իտալ.՝ Sandro Botticelli կամ Alessandro di Mariano Filipepi, 1445[2][3], Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[2][3] - 17 Մայիս 1510[4][5][3][…], Ֆլորանս, Ֆլորանսի Հանրապետութիւն[6][7][3])՝ վաղ վերածնունդի իտալացի գեղանկարիչ եւ կրաֆիկ:
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոթչելիի կեանքին մասին առաջին վկայութիւններուն կը հանդիպինք Ճորճոյ Վազարիի 1550 թուականի կենսագրութիւններու հաւաքածոյին մէջ: Ծննդեան ճիշդ տարեթիւը յայտնի չէ. Պոթչելին ծնած է 1444-1445 միջեւ[12][13] Ֆլորանսի Օգնիսանտի թաղամասին մէջ: Հայրը տակառագործ էր: Պոթչելիին կեղծանունը առաջին անգամ իր տղուն անցած է իր աւագ եղբօր՝ Ճովանէն, որ այդ մականունը ստացած է գէր ըլլալուն պատճառով: Այդ անունը իտալերէն botticello-էն ծագում առած է, որ թարգմանաբար կը նշանակէ «փոքրիկ տակառ»:
Պոթչելին չորս հինգ եղբայրներէն ամէնակրտսերն էր: Պոթչելիի ընտանիքը կ'ապրի համեստ, բայց ոչ աղքատ, քանի որ հայրը հմուտ արհեստաւոր էր: Տասնհինգ տարեկանին Պոթչելին աշխատանքի կ'անցնի Ֆրայ Ֆիլիպպոյ Լիպպիի արուեստանոցին մէջ, որ ճանչուած վարպետ էր Ֆլորանսի մէջ: Այնտեղ Պոթչելին կ'աշխատի Անթօնիօ տել Բոլաիուոլոյյի եւ Անդրէայ տել Վերոչիոյյի հետ: Այդ շրջանին ան կ'ուսանի փորագրութիւն, որ մեծապէս կ'ազդէ անոր նկարչութեան ոճին եւ ուղղուածութեան վրայ: 1470-ին Պոթչելին կը բանայ իր սեփական արուեստանոցը եւ կը ստանայ առաջին հասարակական պատուէրը:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Մետալիոնով երիտասարդը
- Մարիամը երեխայով եւ երգող հրեշտակներով (1487)
- Վեներայի ծնունդը, (1486)
- Վեներայի թագաւորութիւնը (մօտ 1478/1482)
- Սուրբ Զինովիի կեանքէն պատկերներ
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://www.oxfordartonline.com/groveart/display/10.1093/gao/9781884446054.001.0001/oao-9781884446054-e-7000010385
- 1 2 3 4 5 6 Lightbown R. W. Encyclopædia Britannica
- 1 2 3 4 5 6 7 8 Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
- 1 2 Artnet — 1998.
- 1 2 Վասարի Ճ. https://www.projekt-gutenberg.org/vasari/renaissa/chap016.html / խմբ. F. Schillmann — 1948.
- 1 2 Union List of Artist Names — 2018.
- 1 2 3 4 5 6 7 RKDartists
- 1 2 3 4 Union List of Artist Names
- ↑ Schumacher A. Florence and its Painters: From Giotto to Leonardo da Vinci, Florenz und seine Maler: Von Giotto bis Leonardo da Vinci — է. 20.
- ↑ Florence and its Painters: From Giotto to Leonardo da Vinci, Florenz und seine Maler: Von Giotto bis Leonardo da Vinci — է. 21.
- ↑ Florence and its Painters: From Giotto to Leonardo da Vinci, Florenz und seine Maler: Von Giotto bis Leonardo da Vinci — է. 20.
- ↑ Barbara Deimling (directeur de la Syracuse University ՈՅ Florence), Sandro Botticelli, 1444/45-1510, Taschen, 2000, 3 8228 5992 3
- ↑ L'annռe commenջant ՈՅ Florence dans cette pռriode en mars.
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սեյրանուհի Գեղամեան - «փոքրիկ պատմութիւններ մեծ արուեստագէտների մասին»: Երեւան, «Գրաբեր» հրատարակչութիւն, 2007 թուական
| ||||||||||
Կ'ատեգորիայ:Իտալացի նկարիչներ Կ'ատեգորիայ:Վերածննդի նկարիչներ Կ'ատեգորիայ:Ստեղծագործական կ'եղծանուննէր