Սամուէլ Ումթիթի
Սամուէլ Ումթիթի ֆրանսերէն՝ Samuel Umtiti | |
---|---|
![]() | |
Ծննդեան անուն | ֆրանսերէն՝ Samuel Yves Um Titi |
Ծնած է | 14 Նոյեմբեր 1993[1][2] (27 տարեկան) |
Ծննդավայր | Յաունդե, Կամերուն |
Քաղաքացիութիւն |
![]() |
Մասնագիտութիւն | ֆութպոլիստ |
Պարգեւներ եւ մրցանակներ | Պատուոյ լեգէոնի շքանշանի ասպետ, |
Սամուէլ Ումթիթի (ֆր․` Samuel Umtiti, ծնած է նոյեմբեր 14, 1993, Եաունդէ, Քամերուն), ֆրանսացի ֆուտբոլիստ, պաշտպան: Ան ունի նաեւ Քամերունի քաղաքացիութիւն: Ումթիթին հանդէս կու գայ Սպանական «ՖՍ Պարշէլոնա»յի եւ Ֆրանսայի ազգային հաւաքականին հետ:
Ակումբային կարիերա[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
«Օլէմբիկ Լիոն»[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Սամուէլ Ումթիթին ֆրանսական «Օլէմբիկ Լիոն»-ի ակադեմիայի սան է: խումբի կազմին մէջ ան իր դեբիւտը նշած է 2011 թուականին օգոստոս 16-ին` Չէմբյոնզ լիկի որակաւորման փուլի շրջաներուն կայացած «Ռուբին»ի դէմ խաղին[3]: Լիկա 1-ի մէջ Սամուէլը իր դեբիւտը նշած է 2012 թուականին յունուար 14-ին` «Մոնպելիէ»ի դէմ խաղին: Ան մասնակցած է ամբողջ հանդիպմանը[4]: Ան իր առաջին մրցաշրջանին խումբի կազմին մէջ մասնակցած է 18 հանդիպման:
խումբի կազմին մէջ իր առաջին կոլը Ումթիթին խփած է 2013 թուականի յունուար 12-ին` «տրոյ»ի- դէմ խաղին, որտեղ «օլիմպիկ-ը յաղթած է 2:1[5]: 2012/13 մրցաշրջանին ան մասնակցած է 32 հանդիպման դառնալով 2 կոլի հեղինակ:
Պարշէլոնա)[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
2016 թուականի յունիս 30-ին Ումթիթին տեղափոխուած է Սպանական «Պարշէլոնա»: Խումբը անոր համար վճարած է 25 միլիոն եւրոյ[6]:
Միջազգային Ասպարէզ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ումթիթին հանդէս եկած է Ֆրանսիայի U17 եւ U19 հաւաքականի կազմին մէջ։ Ան Ֆրանսայի երիտասարդական հաւաքականի կազմին մասնակցած է Աշխարհի երիտասարդական առաջնութեանը, որտեղ Ֆրանսայի հաւաքականը դարձած է չեմպիոն: Ան մասնակցած է առաջնութեան բոլոր հանդիպումներուն, բացառութեամբ Ուրուգուայի դէմ եզրափակիչ խաղին, քանի որ ան կարմիր քարտ ստացած էր կիսաեզրափակչ խաղին կայացած Ղանայի դէմ խաղին:
Ումտիտին Դիդիէ Դեշամի կողմից ընդգրկուել է Եւրոյ 2016-ին մասնակցող հաւաքականի կազմում, եւ մասնակցել է մէկ հանդիպման` փոխարինելով Ժերեմի Մատիոյյին:
Վիճակագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ակումբային[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
ակումբ | մրցաշրջան | լիկա | գաւաթ | լիկայի գաւաթ | միջազգային | այլ | արդիւնք | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
խաղ | կոլ | խաղ | կոլ | խաղ | կոլ | խաղ | կոլ | խաղ | կոլ | խաղ | կոլ | ||
օլիմպիկ | 2011/12 | 12 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 0 | 0 | — | 18 | 0 | |
2012/13 | 26 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 6 | 1 | 0 | 0 | 32 | 2 | |
2013/14 | 28 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 10 | 0 | — | 42 | 0 | ||
2014/15 | 35 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 2 | 1 | — | 40 | 2 | ||
2015/16 | 30 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 38 | 1 | |
կարիերայի արդիւնք | 131 | 3 | 8 | 0 | 8 | 0 | 22 | 2 | 1 | 0 | 170 | 5 |
Ձեռքբերումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ակումբային[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Ֆրանսիայի գաւաթակիր - 2011/12
Միջազգային[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Աշխարհի երիտասարդական առաջնութեան չեմպիոն - 2013
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- ↑ Transfermarkt.com — 2000.
- ↑ As — Madrid: PRISA, 1967.
- ↑ «Lyon recover to lead Rubin»։ UEFA։ 16 August 2011։ արտագրուած է՝ 29 June 2016
- ↑ «MONTPELLIER VS. OLYMPIQUE LYONNAIS 1-0»։ Soccerway։ 14 January 2012։ արտագրուած է՝ 29 June 2016
- ↑ «TROYES VS. OLYMPIQUE LYONNAIS 1 - 2»։ Soccerway։ 12 January 2013։ արտագրուած է՝ 29 June 2016
- ↑ «Barcelona confirm €25m Umtiti agreement»։ արտագրուած է՝ 2016-06-30
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Կ'ատեգորիայ:1993 ծնունդներ Կ'ատեգորիայ:Նոյեմբերի 14 ծնունդներ Կ'ատեգորիայ:Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ Կ'ատեգորիայ:Բարսելոնայի ֆուտբոլիստներ Կ'ատեգորիայ:Ֆրանսիայի հաւաքականի ֆուտբոլիստներ