Jump to content

Սալոնիկի Գրաւում (904)

Սալոնիկի թալանը

Սալոնիկի գրաւում, 904 թ-ին արաբ ծովահեններիու կողմէն Բիւզանդական կայսրութեան նշանակութեամբ երկրորդ քաղաք Սալոնիկի գրաւումը եւ թալանը։ Կը համարուի Բիւզանդական կայսրութեան 10-րդ դարու մեծագոյն աղետներէն մէկը։

Իսլամաններուն կ՝ առաջնորդէր բիւզանդացի դաւաճան Լէո Տրիպոլացին։ Արշաւանքի սկզբնական նպատակը Կոստանդնուպոլիսն էր, սակայն, որոշելով յարձակիլ Սալոնիկի վրայ, անոնք անակնկալի մատնեցին Բիւզանդական կայսրութեան, որ նաւատորմը չհասցուց ժամանակին պատասխան տալ։ Քաղաքի պարիսպները, հատկապէս ծովու կողմէն, վատ վիճակի մէջ էին, իսկ քաղաքի երկու հրամանատարները կու տային հակասող հրամաններ։

Կարճ պաշարումէ ետք արաբները 31 Յուլիսին կամ 29-ին մտան քաղաք։ Թալանը շարունակեցաւ շուրջ մէկ շաբաթ, որմէ ետք արաբները ետ վերադարձան Լեւանտի իրենց հենակետերը։ Ընդհանուր առմամբ սարակինոսները ազատեցին 4,000 իսլամական գերի, գրաւեցին 60 նաւ[1] եւ մեծ աւարի հետ իրենց հետ տարին նաեւ 22,000, հիմանակին երիտասարդ գերի[2]։ Հետագային գերիներու մեծ մասը, այդ թիւին պաշարման ականատես Յովհաննէս Կամինիատեսը, փրկագնի եւ իսլամ գերիներու դիմաց ազատ արձակուեցան։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Կրոն եւ թուր. քրիստոնեաիսլամական հակամարտությունների կարճ պատմություն (անգլերէն՝ Faith and sword: a short history of Christian-Muslim conflic), Ալան Ջ. Ջամիեսոն, էջ 32
  2. ըստ Հովհաննես Կամինիատեսի վկայության

Արտաքին Յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]