Jump to content

Ռուսթավելի Շարժանկարի Սրահ

Թիֆլիս

Ռուսթավելի Շարժանկարի Սրահ (վրաց.՝ კინოთეატრი რუსთაველი), շարժական սրահ Թիֆլիսի մէջ։ Կը գտնուի Ռուսթավելի պողոտային մէջ՝ Վրաստանի պառլամենտի դիմաց։ Սրահը բացուած է 1939 թուականին եւ նախապէս տեղաւորուած է 1200 մարդ։ Թատրոնի շէնքի ճարտարապետն է Նիքոլայ Սերովը։ Շէնքը նախագծուած է ստալինեան ոճով, քանդակներու հեղինակներն են Վալենտին Տոպուրիձէն եւ Շոթա Միկատաձէն[1]։

Շէնքը ունի 4 յարկ, խորանարդաձեւ է[2]։ 1999 թուականին Ռուսթավելի շարժական սրահը վերանորոգուած եւ վերաբացուած է 11 Յուլիս 1999-ին ՝ ունենալով 415 տեղ։ Այստեղ կը ցուցադրուին հիմնականին բլոկբաստերային ֆիլմեր եւ օրական ունի շուրջ 1000 այցելու[3]։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. Khutsishvili Georgy (1981)։ Tbilisi: A guide։ Moscow: Progress Publishers։ էջ 49։ OCLC 9341637 
  2. Baulig Josef, Maia Mania, Hans Mildenberg, Karl Ziegler։ Architekturführer Tbilisi (German, Georgian)։ Landeshauptstadt Saarbrücken/Technische Universität Kaiserslautern։ էջ 126։ ISBN 3-936890-39-0 
  3. Tsiskaradze Tina (2005-01-26)։ «Tbilisi Cinemas not Afraid of Competition»։ Brosse Street Journal։ արտագրուած է՝ 5 February 2010 
  • საქართველოს ძველი ქალაქები: თბილისი (Ancient towns of Georgia: Tbilisi) (Second հրտրկթն․)։ 2006։ ISBN 99940-0-923-0 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]