Ռուսթավելիի Պողոտայ

Jump to navigation Jump to search

Rustaveli theatre.jpg

Ռուսթավելիի Պողոտայ (վրաց.՝ რუსთაველის გამზირი), Թիբիլիսիի կեդրոնական փողոցը։ Կոչուած է ի պատիւ միջնադարեան վրացի գրող Շոթա Ռուսթավելիի: Պողոտան, որ ընդհանուր երկարութիւնը կը կազմէ շուրջ 1,5 քմ, կ'երակրի Ազատութեան հրապարակէն մինչեւ Ռուսթավելիի հրապարակ։

Մինչեւ 1918 թուական կոչուած է Գոլովինի պողոտայ՝ ի պատիւ Ռուս զօրավար Եւկենի Կոլովինի:

Ռուսթավելիի պողոտային մէջ տեղակայուած են կառավարական, հասարակական, մշակութային ու առեւտրական բազմաթիւ կառոյցներ, որոնցմէ մէկն է Վրաստանի խորհրդարանը, Քաշուեթի եկեղեցի, Վրաստանի Գիտութիւններու ազգային ակադեմիան, Վրաստանի ազգային թանգարանը, Թբիլիսիի օփերայի եւ պալեթի թատրոն, Շոթա Ռուսթավելիի անուան պետական ակադեմիական թատրոնը, Թիբիլիսիի Ա. Կրիպոյետովի անուան ռուսական դրամատիկական թատրոնը եւ այլն։ Պողոտայի երկու կողմերը տնկուած են սօսիներ:

Ռոսթավելիի պողոտային մէջ տեղի ունեցած են 1989 թուականի Թիբիլիսեան դէպքերը, 1991 թուականի Դեկտեմբերի ու 1992 թուականի Յունուարի արիւնալի իրադարձութիւնները, ինչպէս նաեւ հակակառավարական ցոյցեր 2007 եւ 2011 թուականներուն։

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կաղապար:Վիքիպահեստ