Ռուհոլլա Խոմէյնի
Ռուհոլլա Խոմէյնի պարս․՝ سید روحالله موسوی خمینی | |
---|---|
| |
Ծննդեան անուն | պարս․՝ سید روحالله مصطفوی |
Ծնած է | 17 Մայիս 1902 կամ 1898 |
Ծննդավայր | Խոմէյն |
Մահացած է | 3 Յունիս 1989 |
Մահուան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիութիւն | Իրան Իրան |
Կրօնք | Շիա իսլամ |
Երկեր/Գլխաւոր գործ | Forty Hadith?, Kashf al-Asrar?, Islamic Government? եւ Q5948537? |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ, բանաստեղծ, կրոնական առաջնորդ, ախուն, աստուածաբան, Միստիկա |
Վարած պաշտօններ | Իրանի բարձրագույն ղեկավար? |
Կուսակցութիւն | Իսլամական հանրապետական կուսակցություն? |
Ամուսին | Խադիջա Սաղաֆի? |
Ծնողներ | հայր՝ Seyyed Mostafa Khomeini? |
Երեխաներ | Մուստաֆա Խոմեինի?, Ահմադ Խոմեինի?, Zahra Mostafavi Khomeini? եւ Farideh Mostafavi? |
Կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-fa" does not exist։ |
Ստորագրութիւն |
Ռուհոլլա Մուսաւի Խոմէյնի (պարս․՝ روح الله موسوی خمینی ː 17 Մայիս 1902 կամ 1898 — 3 Յունիս 1989), 1979 թուականի իսլամական յեղափոխութեան առաջնորդ (ռահպար):
Կեանքը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]50-ականներուն ստացած է այեաթոլլա տիտղոսը։ 1963 թուականին ընդդիմադիր գործունէութիւն ծաւալած շահի ռեժիմին դէմ։ 1963 թուականին անոր ձերբակալութիւնը խոշոր յուզումներ յառաջացուցած է, որոնց 1000-էն աւելի զոհ եղած է։ 1964 թուականին արտաքսուած է Թուրքիա, այնուհետեւ տեղափոխուած է Իրաք, 1978 թուականին` Փարիզ:
1979 Յունուարին ղեկավարած է Իրանին մէջ իսլամական յեղափոխութիւնը։ 1979 թուականի Փետրուար 1-ին` Մոհամմատ Ռէզա Փահլաւիի փախուստէն 2 ամիս անց, վերադարձած է Իրան։ 1979-ին իր միջազգային ազդեցութեան շնորհիւ ան տարուան մարդ ճանչուած է ամերիկեան «Թայմ» հանդէսին կողմէն[1] եւ նկարագրուած է որպէս «շիա իսլամի պատկերը Արեւմուտքին մէջ»:[2] 1982-ին վերապրած է զինուած յեղաշրջումի մը փորձը:[3] Խոմէյնին յայտնի է պատանդառուներուն աջակցութեամբ,[4] բրիտանացի հնդիկ գրող Սալման Ռուշտիին սպաննելու կոչ ընող իր ֆաթուայով,[1][5] եւ բնութագրումով Միացեալ նահանգները որպէս «Մեծ Սատանա» եւ Խորհրդային միութիւնը որպէս՝ «Կրտսեր Սատանա»[6] Նոր սահմանադրութեան համաձայն 1979 թուականի Դեկտեմբերին զբաղեցրած է Իրանի իսլամական հանրապետութեան գերագոյն ղեկավարի պաշտօնը։ Բնակած է Ղում քաղաքը, սակայն գործուն մասնակցութիւն ունեցած է երկրի քաղաքական կեանքին։
Իր կառավարման ընթացքին աջակցած է իսլամական յեղափոխութեան արտահանմանը տարածաշրջանի երկիրներ՝ որպէս ատոր հնարաւորութիւն դիտելով Իրան-իրաքեան պատերազմը։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 «TIME Person of the Year 1979: Ayatullah Khomeini»։ Time։ 7 January 1980։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 23 November 2008-ին։ արտագրուած է՝ 22 November 2008
- ↑ Nasr, Vali, The Shia Revival, Norton, (2006), p.138
- ↑ «IRAN SAYS AN ATTEMPTED COUP BY ARMY GROUP WAS FOILED»։ The New York Times։ 28 June 1982
- ↑ «The Mystic Who Lit The Fires of Hatred. 7 January 1980»։ Time։ 7 January 1980։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 20 September 2010-ին։ արտագրուած է՝ 19 March 2010
- ↑ Marzorati, Gerald, "Salman Rushdie: Fiction's Embattled Infidel". Named Man of the Year in 1979 by American newsmagazine TIME
- ↑ Katz, Mark N. (2010)։ «Iran and Russia»։ in Wright, Robin B.։ The Iran Primer: Power, Politics, and U.S. Policy։ United States Institute of Peace։ էջ 186։ ISBN 978-1-60127-084-9