Ռիլայի եօթը լիճեր

Լիճերու խումբ
Ռիլայի եօթը լիճեր
Ռիլայի եօթը լիճերու համակնապատկեր
Երկիր Պուլկարիա

Ռիլայի եօթը լիճեր, (պուլկ․՝Седемте рилски езера, romanized: Sedemte rilski ezera)․ սառցային լիճերու խմբակ։ Կը գտնուի Ռիլա լեռնաշղթային հիւսիս-արեւմտեան կողմը, Պուլկարիա։

Տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռիլայի եօթը լիճերը կը գտնուին ծովի մակերեսէն 2100մ․ - 2500մ․ բարձրութեան վրայ։ Իւրաքանչիւր լիճ ունի յատուկ անուն մը, որ կապուած է անոր բնորոշող պատկերին հետ։

Բարձրագոյն լիճը «Սալծաթա» (արցունք) կը կոչուի, որովհետեւ անոր զուլալ ջուրերուն շնորհիւ լիճին յատակը տեսանելի է։ Մեծութեամբ յաջորդը իր ձեւին պատճառով Օքոթօ կը կոչուի (աչք)․ եօթը լիճերէն ամենէն խորունկն է՝ 37,5մ․։ Մնացեալներուն անուններն են՝ Պապրեքա (պոլոճիկ), Պլիզնաքա (երկուորեակ), Թրիլիսթնիքա (առուոյտ), Ռիպնոթօ Էզերօ (ձուկի լիճ) եւ Տոլնոթօ Էզերօ (ամենացած լիճ)։

Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

[1] [2] [3]

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]