Ռենէ Ֆլեմինկ

Jump to navigation Jump to search
Ռենէ Ֆլեմինկ
Renée Fleming 3 Shankbone Metropolitan Opera 2009.jpg
Հիմնական տվեալներ
Ծնած է 14 Փետրուար 1959(1959-02-14)[1][2][3] (60 տարեկան)
, Ինդիանա
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ժանրեր Օփերա
Մասնագիտութիւն երգիչ, օփերային երգիչ եւ երաժիշտ
Երգչաձայն սոփրանօ
Գործիքներ վոկալ
Լեյբլ Decca Records
Շրջանաւարտ Ճուլիարտ Վարժարան
Իսթմանի երաժշտական դպրոց
Անդամակցութիուն Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Պարգեւներ Մշակույթի ազգային շքանշան Պատուոյ Լեգէոն Շքանշան Ֆուլբրայթի ծրագիր Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր
Ցանցային կայք reneefleming.com

Ռենէ Ֆլեմինկ (անգլերէն՝ Renée Fleming, 14 Փետրուար 1959, Ինտիանա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի օպերային երգչուհի, քնարերգական (լիրիկական) սուփրանօ։ Հանդէս եկած է աշխարհի յայտնի Օփերային թատրոններուն մէջ (Լա Սկալա, Քովենտ Գարդեն, Գլայնդբորն, Մետրոպոլիտեն Օփերա եւ այլն)։ Առաւել յայտնի է Մոցարտի, Ռիխարդ Շտրաուսի եւ Վերդիի Օփերաների գլխաւոր դերերգերու կատարմամբ։

2008–ին արժանացած է «Մուզա» մրցանակի[4]:

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռենէ Ֆլեմինկը ծնած է 14 Փետրուար 1959-ին ԱՄՆՓենսիլվանիա նահանգի Ինտիանաքաղաքին մէջ, երաժիշտներու ընտանիքին մէջ։ Սորված է Իսթմէնեան երաժշտական դպրոցին մէջ։

Դեբիւտը կայացած է 1986–ին («Առեւանգում հարեմից», Մոցարտ): Ռենէ Ֆլեմինկի միջազգային արշաւին սկիզբը դրուած է 1996–ին՝ սկավառակի ձայնագրմամբ: Մասնակցութիւն ունեցած է տարբեր մրցանակաբաշխութիւններու մէջ:

Հետաքրքիր փաստեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Բացի Ռենէ Ֆլեմինկէն Պոկիարեան երաժշտական մրցանակ ստացած է նաեւ Pink Floyd ռոք-խումբը (2008): Ռենէ Ֆլեմինկը իր հերթին, շատ լաւ ծանօթ է Pink Floyd-ի երաժշտութեանը[5]:
  • Ի պատիւ Ռենէ Ֆլեմինկին անուանուած են ֆրանսական «La Voce» օծանելիքը եւ ամերիկեան «La Diva Renee» աղանդերը։
  • Ռենէ Ֆլեմինկը 2003–ին մասնակցութիւն ունեցած է «Մատանիներու տիրակալը. Արքայի վերադարձը» ֆիլմի սաունդթրեքի ձայնագրման աշխատանքին մէջ։
  • Ռենէ Ֆլեմինկը շատ երգեր կատարած է «Մատանիներու տիրակալ» եւ «Հոբիթ» ֆիլմերի երաժշտական մասերը ապահովելու համար։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]