Ռենատա Վիկանօ

Jump to navigation Jump to search
Ռենատա Վիկանօ
Ծնած է 17 Յունիս 1900(1900-06-17)[1][2]
Ծննդավայր Պոլոնիա, Իտալիա
Մահացած է 23 Ապրիլ 1976(1976-04-23)[3] (75 տարեկանին)
Մահուան վայր Պոլոնիա, Իտալիա
Քաղաքացիութիւն Flag of Italy.svg Իտալիա
Flag of Italy (1861–1946).svg Իտալիոյ Թագաւորութիւն
Երկեր Ակնէսը մահուան կ՛երթայ
Մասնագիտութիւն գրագէտ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Վիարէճիօ Մրցանակ

Ռենատա Վիկանօ (17 Յունիս 1900(1900-06-17)[1][2], Պոլոնիա, Իտալիա - 23 Ապրիլ 1976(1976-04-23)[3], Պոլոնիա, Իտալիա), իտալացի գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն դիմադրութեան շարժման մասնակից, համախոհ: Իտալիոյ կոմունիստական կուսակցութեան անդամ, Վիարեկոյի մրցանակի դափնեկիր (1949):

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Վաղ տարիքէն երազած է բժիշկ դառնալ, սակայն ընտանիքի նիւթական դժուարութիւնները անոր ստիպած են թողել միջնակարգ դպրոցն ու աշխատիլ ապրուստի համար: Պոլոնիայի հիւանդանոցին մէջ աշխատած է որպէս հիւանդապահ, ապա բուժքոյր: Ֆաշիստներու իշխանութեան գալէն եւ ծնողներու մահէն ետք Ռենատան դժուարութեամբ տարած է քաղաքական նոր իրավիճակը, մինչեւ որ հանդիպած է ընկերներուն՝ վարչակարգի հակառակորդ Մուսոլինիին, լրագրող եւ կոմունիստ Անթօնիօ Մելուշիին, որու հետ ամուսնացած է: Անոր ազդեցութեան տակ միացած է Իտալիոյ կոմունիստական կուսակցութեան:

Բանաստեղծութիւններ գրած եւ հրատարակած է 12 տարեկանին[4]: Համագործակցած է տարբեր թերթերու ու ամսագրերու հետ, որտեղ տպագրած են անոր բանաստեղծութիւններն ու պատմուածքները: Սեպտեմբեր 1943-ին ամուսինին եւ 7-ամեայ որդիին հետ գացած է հրոսակութեան: Գարիպալտիի անուան ջոկատին մէջ եղած է կապաւոր, բուժքոյր: Տպագրուած է անօրինական մամուլին մէջ:

Ռենատօ Վիկանօն մահէն երկու ամիս առաջ պարգեւատրուած է Պոլոնիայի լրագրողական մրցանակով:

Ռ. Վիկանոյի առաւել յայտնի ստեղծագործութիւններէն է «L’Agnese va a morire» («Ակնէսը մահուան կ՛երթայ») վէպը, որ գրած է Իտալիոյ հրոսական մարտերու ազդեցութեամբ: Վէպի համար բանաստեղծուհին պարգեւատրուած է Վիարեկոյի մրցանակով (1949), որ Իտալիոյ ամենահին եւ ամենահեղինակաւոր գրական մրցանակներէն մէկն է:

Յիշատակ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Պոլոնիայի մէջ կայ զբօսապուրակ Ռ. Վիկանոյի փոքր արձանով:
  • Իտալիոյ քանի մը քաղաքներու մէջ անոր անունը կը կրեն փողոցներ եւ դպրոցներ:

Ընտրեալ ստեղծագործութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • L’Agnese va a morire (1949)
  • Mondine (1952)
  • Arriva la cicogna (1954)
  • Donne della Resistenza (1955)
  • Ho conosciuto Ciro (1959)
  • Una storia di ragazze (1962)
  • Matrimonio in brigata (1976)

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. 1,0 1,1 FemBio: Банк данных о выдающихся женщинах, Frauerdatenbank
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  4. Cantarella Michele, Viganò Renata (1951)։ «L'Agnese va a morire»։ Books Abroad 25 (2): 167։ ISSN 0006-7431։ doi:10.2307/40090048 

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Литературный энциклопедический словарь. — М.: Советская энциклопедия. Под редакцией В. М. Кожевникова, П. А. Николаева. 1987.

Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]