Ռամսիս Բ.

Ռամսիս Բ.[1][2] (մօտ Ք.Ա. 1303 - Յուլիս կամ Օգոստոս, Ք.Ա. 1213) Հին Եգիպտոսի 19 արքայական տոհմի 3-րդ Փարաւոն, կառավարած է մոտաւորապէս Ք.Ա. 1279-1213 թուականներուն։ Յաճախ կը յիշատակուի իբրեւ Հին Եգիպտոսի մեծագոյն, ամենահզօր եւ առաւել նշանաւոր փարաւոն[3]:
Թագաւորութեան սկիզբ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Գահ բարձրանալը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ռամսիս Բ. գահ բարձրացաւ 14 տարեկան հասակին[4], շեմուի (երաշտ) եղանակի 3-րդ ամսուան 27-րդ օրը եւ թագաւորեց Ք.Ա. 1279 - 1213 թուականներուն։
Հակառակ արձանագրութիւններու եւ փաստաթուղթերու ահռելի քանակութեան, որոնք իրենց մէջ ունին Ռամսիս Բ. անունը, իր աւելի քան 66-ամեայ թագաւորութիւնը պատմական աղբիւրներուն մէջ բաւական անհամապատասխան լուսաբանուած է։ Թագաւորութեան սկզբնական շրջանին կառուցել կու տայ՝ տաճարներ, քաղաքներ եի յուշարձաններ:
Թուագրուած փաստաթուղթերը առկայ են իր թագաւորութեան իւրաքանչիւր տարուան համար, բայց այդ բոլորը ամբողջովին տարբեր են՝ կրօնական ծիսակարգերու համար նախատեսուած արձանագրութիւններէն:
Յաղթանակ նուպիացիներուն եւ լիպիացիներուն նկատմամբ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ռամսիս Բ.-ի կառավարման առաջին ամիսներէն պահպանուած են քանանացիներու գերիվարման պատկերները։ Փարաւոնը անձամբ մասնակցած է Նուպիայի ապստամբութիւնը ճնշելու համար մղուող պայքարին։ Այս արշաւանքի ընթացքին, ընդամէնը մէկ, նոսր բնակեցուած շրջանի մը մէջ 7000 մարդ զոհուած է։
Պահպանուած են նաեւ արեւմտեան հարեւաններու՝ լիպիացիներու դէմ տարած յաղթանակի պատկերներ[5]:
Պայքար Շերտանի ծովահեններուն դէմ (ծովահէն)
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աւելի ուշ, կառավարման 2-րդ տարիին, Ռամսիս Բ. կը յաղթէ Շերտանի ծովահէններուն, որոնք Եգիպտոսի նաւերուն բեռները կը կողոպտէին՝ Եգիպտոսի երկայնքով Միջերկրական ծովու ափին[6](իբրեւ արդիւնք անոնք բնակութիւն կը հաստատեն Սարտինիայի մէջ[7])։
Շերտանի գերիներով կը համալրեն եգիպտական զօրքերու շարքերը, որոնք յետագային փարաւոնին ծառայելով, կը մարտնչեն Սուրիոյ եւ Պաղեստինի դէմ մղուող մարտերու առաջին շարքերուն։
Շինարարական գործունէութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Խեթական պատերազմէն եըք Ռամսիս Բ. եւս 45 տարի կը կառավարէ Եգիպտոսը։ Ստորին Եգիպտոսի մէջ, Տելթայի արեւելքը ան հսկայական շինարարութիւն կը ծաւալէ[8]: Այստեղ կը հիմնուին ջրանցքներ, կը կառուցուին քաղաքներ, ինչպէս նաեւ մայրաքաղաք Պեթ-Ռամսիսը (Ռամսիսի տուն)[9]: Շինարարական աշխատանքներէն ետք Նեղոսի ողջ արեւելեան տելթան կը կոչուի Ռամսիսի երկիր։ Յայտնի են նաեւ փարաւոնի մեծածաւալ շինարարական աշխատանքները Նուպիայի, Թեպէի, Քառնաքի եւ Ապիտոսի մէջ:
Տաճարներ կը կառուցէ Նուպիայի, Նեղոսի արեւմտեան ափին[10], Ասուան քաղաքէն 280 քմ. դէպի հարաւ։ Ժայռերու մէջ փորուած երկու տաճարներէն մեծը նուիրուած Է Ամոն, Փթահ եւ Հարախթի աստուածներուն ու իրեն՝ փարաւոնին, փոքրը՝ Հաթոր աստուածուհիին եւ փարաւոնի կնոջը՝ Նեֆերթիթիին։ Մեծ տաճարի շքամուտքի երկու կողմը քանդակուած են մօտ 20 մ բարձրութեամբ հսկայ արձաններ, բոլոր աստուածները կը պատկերէ իր կերպարով։ Փարաւոնի հայացքն ուղղուած է դէպի արեւելք, դէպի ծագող արեւու կողմը։
1979 թուականին այն դասուած է Միաւորուած Ազգերու Կրթութեան, Գիտութեան եւ Մշակոյթի Կազմակերպութեան համաշխարհային համաշխարհային ժառանգութեան ցանկի մէջ։
Մահը եւ ժառանգութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մօտ 90 տարեկան հասակին տառապած է ատամնաբուժական ծանր խնդիրներով, արթրիթիով եւ զարկերակներու երկարատեւ հիւանդութիւնով[11]: Այսպիսով Եգիպտոսը հարստացուցած է նաեւ տարբեր բուժական պարագաներով, այդ բոլորը բերելոբ միւս կայսրութիւններէն։
Ունեցած է շատ կիներ եւ երեխաներ, կառուցած է բազմաթիւ յուշարձաններ, տաճարներ, արձաններ որոնցմէ նուիրած է եւ իր սիրելի թագուհիին:
Ռամսիս Բ.-ին կը փոխարինէ անոր 13-րդ որդին` Մեր-Նե-Փդահը։
Յետագային աւելի քան 9 փարաւոն ստացած են Ռամսիս անունը` ի պատիւ իրեն։
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Ռամսիս Բ․-ի տաճարը
-
Ռամսիս Բ.-ը մանուկ ժամանակ
-
Ռամսիս Բ. Լուքսոր տաճար
-
Ռամսիս Բ., Գահիրէի եգիպտական թանգարան
-
Ռամսիս Բ.–ի աղջիկը
-
Ramesseum
-
Ռամսիս Բ.–ի տաճարը, Լուքսոր տաճար
-
Ռամսիս Բ.-ի տաճարը
-
Փոքր տաճարը
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- В. В. Эрлихман, Древний Восток и античность. // Правители Мира. Хронологическо-генеалогические таблицы по всемирной истории в 4 тт.։
- Сергей Шаповалов, «Сыновья Черной земли»։[12]
- Balout, L., Roubet, C. and Desroches-Noblecourt, C., La Momie de Ramsès II: Contribution Scientifique à l'Égyptologie, 1985։
- Capital of the Hyksos - Recent Excavations, «British Museum Press», 1995, ISBN 0-7141-0968-1։
- Peter J., The Monuments of Seti I: Epigraphic, Historical and Art Historical Analysis, NV Leiden, «Brill», 2000, ISBN 90-04-11770-9։
- Dyan Hilton, The Complete Royal Families of Ancient Egypt (Thames & Hudson), 2004, ISBN 0-500-05128-3։
- Nicolas, Grima, A History of Ancient Egypt, Oxford, 1992, ISBN 0-631-17472-9։
- Pharaoh Triumphant: The Life and Times of Ramesses II, King of Egypt, London, «Aris & Phillips», 1983, ISBN 0-85668-215-2։
- RPO Editors, [{{{յղում}}} Percy Bysshe Shelley: Ozymandias] (խմբ. University of Toronto Department of English), «University of Toronto Libraries, University of Toronto Press», 2006։
- Tyldesley, Joyce, Ramesses: Egypt's Greatest Pharaoh, London, «Viking/Penguin Books», 2000։
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Egypt's Golden Empire: Ramesses II
- Ramesses II
- Usermaatresetepenre
- Ramesses II Usermaatre-setepenre (about 1279–1213 BC)
- Egyptian monuments: Temple of Ramesses II
- List of Ramesses II's family members and state officials Archived 2008-07-24 at the Wayback Machine.
- Newly discovered temple Archived 2008-09-24 at the Wayback Machine.
- Full titulary of Ramesses II including variants
- Фотографии мумии Рамсеса II
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Rameses»։ Webster's New World College Dictionary։ Wiley Publishing։ 2004
- ↑ «Ramses»։ Webster's New World College Dictionary։ Wiley Publishing։ 2004
- ↑ Putnam (1990)
- ↑ Rice (1999), p. 165.
- ↑ R. Gabriel, The Great Armies of Antiquity, 6.
- ↑ Grimal (1992), pp. 250–253.
- ↑ Tyldesley (2000), pp. 53.
- ↑ Amelia Ann Blandford Edwards։ «Chapter XV: Rameses the Great»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2008-05-13-ին։ արտագրուած է՝ 2008-04-23
- ↑ Kitchen (1982), p. 119.
- ↑ Kitchen (1982), pp. 64–65.
- ↑ «La momie de Ramsès II. Contribution scientifique à l'égyptologie.»։ արտագրուած է՝ 27 February 2015
- ↑ «Сыновья Черной Земли»։ Magru։ արտագրուած է՝ 2016-04-13