Պուշեհր
| Քաղաք | |
|---|---|
| Պուշեհր | |
| بوشهر | |
|
| |
| Երկիր | Իրան |
| Հիմնադրուած է՝ | 1736 թ. |
| ԲԾՄ | 8 մեթր մ |
| Բնակչութիւն | 223 504 մարդ (2016)[1] |
| Կը գտնուի ափին | Պարսից Ծոց |
| Ժամային գօտի | UTC+3:30? |
| Հեռախօսային ցուցանիշ | 0771 |
| Փոստային ցուցանիշ | 75131–75461 |
| Հիմնադիր | Նադիր շահ? |
| Պաշտօնական կայքէջ | bushehrcity.ir |
Պուշեհր (պարս․՝ بوشهر [buːˈʃehr]) ՝ քաղաք-նաւահանգիստ Իրանի հարաւը, Պուշեհր նահանգի վարչական կեդրոնը։ Կը գտնուի Իրանի հարաւ-արեւմուտքը, Պարսից ծոցի ափին։ Բնակչութեան թիւը՝ 161 674 մարդ (2006)[2]։
Անուանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կ'ենթադրուի, որ անուանումը առաջացեր է արաբերէն ապու-շահր՝ «քաղաքներու հայր» արտայայտութենէն[3]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պուշեհրը հիմներ է Նատիր շահը 1736 թուականին, հին Ռիշեխր բնակավայրի մէջ։

18-րդ դարու վերջը, անգլիացիները Պուշեհրի մէջ կառուցեցին լիարժեք ռազմածովային կայան։ 19-րդ դարուն Պուշեհրի նաւահանգիստը դարձաւ Պարսից ծոցի խոշորագոյն նաւահանգիստներէն մէկը։ 1856-1857 թուականներու Անգլօ-պարսկական պատերազմի ժամանակ 1856ին անգլիացիները գրաւեցին քաղաքը։ Քաղաքի կայազօրը յանձնուեցաւ 1856 թուականի Դեկտեմբերի 9-ին։
Համաշխարհային պատերազմի ժամանակ 1915 թուականին քաղաքը երկրորդ անգամ գրաւուեցաւ անգլիացիներու կողմէ՝ խոչնդոտելով գերմանացիներու տիրապետութեանը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պուշեհրը քանի մը այլ քաղաքներու հետ կը հանդիսանար հիմնական նաւահանգիստ, որմով ԽՍՀՄ կը տեղափոխուէին ապրանքներ։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքի բնակչութիւնը 2016 թուականի մարդահամարի տուեալներով կը կազմէր 223 504 մարդ, որոնք կը կազմէին 63 820 տնտեսութիւն։ Պուշեհրը Պուշեհր օսթանի բնակչութեամբ ամէնախոշոր քաղաքն է։ Քաղաքի բնակչութեան փոփոխութիւնը ժամանակի ընթացքին տրուած է ստորեւ.[4]
| Տարի | 1956 | 1966 | 1976 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 18 412 | 23 547 | 57 681 | 132 824 | 143 641 | 161 674 | 195 222 | 223 504 |
Բնակչութեան մեծ մասը կը կազմեն Շիա իսլամները։ Քաղաքին մէջ կը բնակէին նաեւ արաբներու եւ ափրիկէցիներու փոքրամասնութիւններ։
Աշխարհագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պուշեհրը կը գտնուի Իրանի հարաւ-արեւմուտքը, Պարսից ծոցի ափին։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պուշեհրի մօտ կը կառուցուի հիւլէական ելեկտրակայան։ Շինարարութիւնը սկսեր է գերմանացի քոնցեռնը (Kraftwerk Union) եւ դադրած է 1980ին։ 1992ին Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կը կնքուի միջկառավարական համաձայնագիր։ 1998ին ՀՖԲ վերսկսաւ շինարարութիւնը, սակայն Իրանի առաջադրած պայմաններու պատճառով շինարարութիւնը ձգձգուեցաւ[5][6]։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Bushehr Travel Guide Archived 2010-03-28 at the Wayback Machine.
- Bushehr, The Persian Gulf
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ جمعیت به تفکیک تقسیمات کشوری
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-09-22-ին։ արտագրուած է՝ 2020-06-28
- ↑ Հ. Ղ. Գրգեարեան, Ն. Մ. Յարութիւնեան, Աշխարհագրական անուններու բառարան, «Լոյս», Երեւան, 1987: ISBN 5-545-00020-1
- ↑ (հայերեն) Բուշեհր, 2024-05-31, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B2%D5%B8%D6%82%D5%B7%D5%A5%D5%B0%D6%80&oldid=9979066, վերցված է 2025-09-02
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-04-15-ին։ արտագրուած է՝ 2020-06-28
- ↑ http://www.atominfo.ru/index.html