Պլէյք Կրիֆն
Պլէյք Կրիֆն | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկութիւն | |
Սեռ` | արական |
Մասնագիտացում` | բասկետբոլիստ, դերասան |
Երկիր` |
![]() |
Ծննդեան ամսաթիւ` | 16 Մարտ 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր` | Օկլահոմա, Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Պլէյք Օսդն Կրիֆն (անգլերէն՝ Blake Austin Griffin, ծնած է 16 Մարտ, 1989), ամերիկացի արհեստավարժ պասքեթպոլիստ, որ հանդէս կուգայ Պասքեթպոլի Ազգային ասոցացիայի (NBA) «Լոս Անճելըս Քլիպերս» ակումբէն, որպէս ծանր յարձակող։ Պլէյք Կրիֆնը ունեցած է յաջողակ ասպարէզ, որպէս դպրոցական պասքեթպոլիստ, հանդէս եկած է Օքլահոմայի Կաթոլիկ դպրոցի հաւաքականէն, որուն մարզիչը հայրն էր՝ Թոմի Կրիֆն։ Ատկէ ետք խաղացած է համալսարանային առաջնութեան մէջ, որպէս Օքլահոմայի համալսարանի ուսանող։
Պլէյք Կրիֆն կը ձգէ համալսարանը, երկու խաղաշրջանէ ետք մուտք կը գործէ 2009 թ.-ի NBA դրաֆթ, ուր զինք կ'ընտրեն «Լոս Անճելըս Կլիպերսի» ղեկավար՝ առաջին round-ի առաջին ընտրութեամբ։ Պլէյք Կրիֆն ոտքի լուրջ վնասուածքի եւ յետագայ ապաքինման պատճառով գրեթէ ամբողջովին կը ձգէ NBA-ի 2009–10 մրցաշրջանը, որ պէտք էր ըլլար առաջին տարին ասոցացիային մէջ։ Սակայն անոր մեկնարկը որպէս նորեկ տեղի կ'ունենայ յաջորդ մրցաշրջանին, որու ընթացքին կ'ընտրուի որպէս աստղ, կը յաղթէ 2011 թ.-ի «սլեմ Տանկ առաջնութիւնը» (Slam Dunk Contest) եւ ի վերջոյ կը հռչակուի «Տարուայ նորեկ»-ը (Rookie of the Year)։
Sports Illustrated մարզական հանդէսը Կրիֆնը հռչակած է որպէս «Բոլոր ժամանակներու 15 լաւագոյն նորեկներէն մեկը»։[1]
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մանկութիւնը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պլէյք Կրիֆն ծնած է 1989 թուականի Մարտ 16-ին, Օքլահոմա Սիթի-ի մէջ։[2][3][4] Անոր հայրը եղած է կեդրոնական խաղացող պասքեթպոլի մէջ։[5] Պլէյք Կրիֆնը եւ եղբայրը՝ Թեյլոր Կրիֆնը առաջին իսկ դասարանէն զբաղած են ինքնակրթութեամբ իրենց մօր օգնութեամբ, մինչեւ Թեյլորը դարձաւ 10-րդ դասարան, իսկ Կրիֆնը՝ 8-րդ դասարան։[6][7][8][9][10] Պլէյք Կրիֆնը եւ Սեմ Բրեդֆորդը եղած են մանկութեան ընկերներ, որ կը խաղար Ֆիլատելֆիա Իկլզէն .[9][11] Բրեդֆորդի հայրը ունէր մարզասրահ, ուր Պլէյք եւ Թեյլոր Կրիֆները կը մարզուէին։ Նախքան որոշելը որ պէտք է կենդրոնանայ պասքէթպոլի վրայ, Կրիֆնը նոյնպէս կը խաղար պեյսպոլ, որպէս առաջին պեյսման եւ ֆութպոլ։[12]
Աւագ Դպրոց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2003 թուականին Պլէյք Կրիֆնը հետեւեցաւ իր եղբօրը եւ գնաց Օքլահոմա Կաթոլիկներու անուան դպրոցը, ուր անոնք կը խաղային իրենց հօր խումբէն (գլխաւոր մարզիչ Թոմի Կրիֆն)։ Անոնք միասին կը խաղային մինչեւ 2003–04 եւ 2004–05 աւագ դպրոցի մրցաշրջաններուն՝ յաղթելով երկու պասքէթպոլային առաջնութիւն։[6] Իր առաջին տարուան Օքլահոմա Կաթոլիկներու անուան դպրոցին սաները հիանալի կը վերջացնեն մրցաշրջանը, 29 յաղթանակ եւ ոչ մէկ պարտութիւն ու յաղթած են պատանիներու 3A կարգի առաջնութիւնը, եզրափակիչ խաղին յաղթած են Րիվերսայդ Իդիանայի դպրոցին՝ 55–50 արդիւնքով, Սթեյթ Ֆեյր Արենայի մէջ։[13] Երկրորդ տարին սաները կրկին դարձան 3A կարգի առաջնութեան յաղթողներ պարտութեան մատնելով Սեքուոյա աւագ դպրոցը՝ 51–34 արդիւնքով, ուր ան վաստակած էր 12 Միաւոր (պասքէթպոլ)։[14] Խումբը վերջացուց մրցաշրջանը 24–2 արդիւնքով,[15] իսկ Պլէյք Կրիֆնի միջինը 13.6 միաւոր էր ամէն խաղին։ Թեյլորը կը դիմէ Օքլահոմայի համալսարան եւ կը սկսուի խաղալ Օքլահոմա Սունես խումբէն։ 2005 թուականի ամռան ընթացքին Պլէյք Կրիֆն դարձաւ աթլէթներու առաջին ՍԱՄ խումբի անդամ, ուր ան կը խաղար Քեւին Դյուրանտի եւ Թայ Լոուսոնի ՍԱՄ խումբէն՝ DC Պլու Տեվլսներուն դէմ։[16][17]
Պլէյք Կրիֆնի պատանեկան մրցաշրջանի ընթացքին Օքլահոմա Կաթոլիկներու պասքէթպոլային խումբը կը տեղափոխուի 3A կարգի առաջնութենէն 2A կարգի առաջնութիւն։ Երբ Պլէյք Կրիֆն սկսաւ իր երրորդ մրցաշրջանը, ան արագ զարգացաւ[18] եւ անոր օգնութեամբ Կաթոլիկներըը երեք անգամ անընդմեջ խաղացին ազգային առաջնութեան եզրափակիչ խաղը։ Ան վաստակեց 22 միաւոր, կատարեց 9 անդրադարձ եւ 6 պլոք եզրափակիչ խաղին, ուր իրենք յաղթեցին Ուաշինկթընի Աւագ դպոցին 57–40 արդիւնքով։[19] Պլէյք Կրիֆնը անուանուեցաւ ազգային մրցաշարի MVP,[20] եւ իրենք վերջացուցին առաջնութիւնը 27–1 արդիւնքով, եւ Պլէյք Կրիֆնի միջինը 21.7 միաւոր, 12.5 անդրադարձ, եւ 4.9 փոխանցում։ Անոր ջանքերու արդիւնքով զինք անուանեցին «Oklahoman» Տարուան խաղցողը։[21] Պլէյք Կրիֆնի խաղը Օքլահոմայի նոր պասքէթպոլի գլխաւոր մարզիչի՝ Ճեֆ Քեյփելիի ուշադրութիւնը գրաւած էր, որու մասին ան առաջին անգամ լսած էր Կրիֆնի եղբօր Թեյլորի կողմէ։ Այդ գարնան Քեյփելը տեսաւ անոր խաղը եւ շատ տպաւորուեցաւ։ Քեյթլը հաւնեցաւ, որ Կրիֆնը դեռ ճանչցուած չէր իր մրցակիցներուն մէջ եւ ինքն էր, որ հարկաւոր էր, որպէսզի վերսկսէր «Օքլահոմայի տղամարդկանց պասքեթպոլ» ծրագիրը։ Կրիֆնը կանգնած էր ընտրութեան առջեւ հետեւեալ խումբերուն միջեւ՝ Դիւք, Կանզաս, Հիւսիսային Գարոլինա եւ Տեխաս, բայց անոր եղբայրը զինք կը վաճառէ Օքլահոմայի հաւաքականին, երբ ան կը մտածէր Սունրս տեղափոխուելու եւ հնարաւորութեան մասին, եւս մէկ անգամ խաղալ իր նահանգի կողմէ։[22]
Կրիֆնը մինչեւ աւագ մրցաշրջանը սկսիլը հաւատարիմ էր Օքլահոմային։[22] Անոր միջինը բարձրացաւ մինչեւ 26.8 միաւոր, 15.1 անդրադարձները, 4.9 փոխանցումները եւ 2.9 պլոքները ամէն խաղի եւ իրենց խումբը առաջատարներ 26–3 արդիւնքով։ Ընդդէմ Օքլահոմա Սիթի Սաութիսթի Կրիֆնը խաղը վերջացուցած է վաստակելով 41 միաւոր՝ կատարելով 28 անդրադարձ եւ 10 փոխանցում։[23] Կաթոլիկները փլեյ-օֆֆ անցան, քառորդ եզրափակիչին յաղթեցին Քրեզնթին, իսկ կիսաեզրափակիչին յաղթեցին Ֆոյիլին։[24] 2007 թուականի Մարտ 10-ին ան խաղաց աւագ դպրոցի եզրափակիչը ընդդէմ Փոնիի Ավագ դպրոցի։ Կրիֆնը վաստակած է 22 միաւոր, կատարած է 9 անդրադարձ, 6 փոխանցում եւ 2 պլոք։ Կաթոլիկները յաղթած են Փոնիին 81–50 արդիւնքով եւ վաստակած են իրեց չորրորդ անընդմէջ մրցանակը։[6] Ան երկրորդ անուանուեցաւ նահանգի 2A Կարգի առաջնութեան MVP, իսկ առաջինը' անոր միջինը 26.6 միաւոր էր ամէն խաղի։ Կրիֆնի չորրորդ տարուայ ընթացքին Օքլահոմա Քրիտիանները ցուցաբերեցին 106–6 ընդհանուր արդիւնք։[25]
Կրիֆնի աւագ տարիէն յետոյ, ան անուանուեցաւ տարուայ լաւագոյն խաղացող, ինչպես նաեւ «Oklahoman»։ Բացի այդ Կրիֆնը Gatorade Օքլահոմա տարուայ լաւագոյն խաղացող եւ ընտրուած է McDonald's-ի All-America եւ Ճորտըն պրենտ All-America-ի թիմեր։[26][27] Լուիսվիլի մէջ տեղի ունեցող McDonald's All-American խաղին, ան յաղթեց Powerade Սլեմ դանկ մրցաշարը։[28]
Դպրոցական Ասպարէզ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կրիֆնը Օքլահոմայի կողմից խաղը Օքլահոմայի բարձր վարկանիշ ունեցող նորեկներից մէկն էր։[4] Ան տարին սկսած է վաստակելով 14.7 միաւոր եւ կատարելով՝ 9.1 անդրադարձ ու Սունեսը մրցաշրջանը աւարտէլու է 23–12։[29] Ան կը զբաղեցնէ իններորդը միաւորները, չորրորդը անդրադարձներով եւ երրորդը նետման հաւանականութեամբ Big 12 Կոնֆերեցիան։[4] Կանզաս Ճեյհոքսի դէմ խաղին Կրիֆնը կը վնասէ իր ձախ ծունկը։[30] Երկու ամիս ետք կը վնասուի իր աջ ծունկն ալ։[31] Այս անգամ կը պատռուի անոր աճառը։ Ան չխաղար յաջորդ խաղը, որուն ժամանակ իրենք կը խաղան նահանգակիցներու դէմ՝ Օքլահոմա Սթեյթ Քովբոյների դէմ,[32] բայց մէկ շաբաթ անց իր վնասուածքէն, ան կը վերադառնայ մեծ սպորտ։ Ան եղած է առաջին Սունեսների սանը, որ կատարած է նորեկներու խումբի կանֆերենցիան, քանի որ Wayman Tisdale 1983-ին կատարած է Big Eight Կոնֆերենցիան։[33] Ան պէտք է ըլլար 2008 թուականի NBA դրաֆթի վիճակախաղի ընտրութիւն, բայց Կրիֆնը որոշեց վերադառնալ քոլեճ ու աւելի ուժեղացնել իր խաղը եւ նաեւ օգնել Օքլահոմային յաղթելու NCAA առաջնութիւնը։[7]
Կրիֆնին քոլէճի երկրորդ տարուայ Սոնեսները կը սկսի մրցաշրջանը՝ յաղթելով առաջին 12 խաղերը։[34] Մրցաշրջանին երրորդ խաղին ընդդէմ Դեվիդսոն Վայլդքեթսի, Կրիֆնը նշանակած է 25 միաւոր, կատարած է 21 անդրադարձ։[35] Իր յաջորդ խաղին ընդդէմ Գարդեր Վեբի ան ունեցած է 35 միաւոր եւ 21 անդրադարձ՝[36] դառնալով Big 12 ի պատմութեան մէջ առաջին խաղացողը, որ յաջորդակի վաստակած է 20-էն աւելի միաւոր եւ կատարած է 20-էն աւելի անդրադարձ։[4] Տեխաս Տեք Ռեդ Ռեյդրսի դէմ խաղին Կրիֆնը սահմանած է իր ասպարէզի մրցանիշը վաստակելով 40 միաւոր եւ կատարելով 23 անդրադարձ՝[29] դառնալով Big 12-ի պատմութեան մէջ միակ խաղացողը եւ երրորդը Օքլահոմայի համալսարանի պատմութեան մէջ, որ մէկ խաղի ընթացքին վաստակած է 40-էն աւելի միաւոր եւ կատարած է 20-էն աւելի անդրադարձ՝ հաւասարելով Wayman Tisdaleին (61 միաւոր եւ 22 անդրադարձ 1983-ին) ու Alvan Adamsին (43 միաւոր եւ 25 անդրադարձ 1975-ին)։[37][38]
Փետրուար 21-ին, Կրիֆնը ուղեղային ցնցում մը կը ստանայ Տեխաս լնհոնսի դէմ խաղին։[39] Ան արիւնոտ քիթով նստած անցուց երկրորդ խաղակէսը, երբ Սունեսը կը պարտուէր։[39] Այդ Սունեսներուն առաջին պարտութիւնն էր այդ մրցաշրջանի ընթացքին։[40] Մէկ շաբաթէն բժշկական օգնութիւն ստանալէ ետք, ան կը վերադառնայ եւ Տեխաս Տեքի դէմ խաղին ան կը վաստակի 20 եւ կը կատարէ 19 անդրադարձ։[41] Օքլահոման կը վերջացնէ իր երկրորդ կոնֆերենցիան 13–3 արդիւնքով, բայց իրենք չարդարացուցին Big 12 Մրցաշարում։[42] NCAA Մրցաշարին Օքլահոման կը գրաւէ երկրորդ հորիզոնականը հարաւային շրջանին մէջ՝ 27–5 արդիւնքով։[43] Երկրորդ round-ի Միչիգան Վոլվրինի դէմ խաղին ան կը վաստակի 33 միաւոր եւ կը կատարէ 17 անդրադարձ,[44] Կրիֆնը կը դառնայ 2000ականներու երկրորդ խաղացողը, որ NCAA մրցաշարի խաղերուն վաստակած է ամէնաքիչը 30 միաւոր եւ կատարած է ամէնաքիչը 15 անդրադարձ։[45] Սունեսը կը վերջացնէ՝ հարաւային շրջանի եզրափակիչին պատուելով հիւսիւսային Գարոլինա Թար Հելսին։[46]
Իր երկրորդ տարուայ ընթացքին ան վաստակած է վեց ազգային տարուայ խաղացողի մրցանակները։ Զինք ընտրած են միաձայն Օսկար Ռորբերսոնի անուան մրցանակի համար 71 բորդի անդամներէն Կրիֆնին քուէարկած են 66ը։[47][48] Կրիֆնը Դետրոյթ-ի մէջ Ապրիլ 5-ին անուանուած է, որպէս Նեյմսմիթի անուան քոլեջի տարուայ լաւագոյն խաղացողի մրցանակ։[49] Երեք օր ետք ան ստացաւ Ջոն Վուդենի անուան մրցանակը, որպէս քոլեջի լաւագոյն խաղացող։[50] Ան եղած է Օքլահոմայի դպրոցի պատմութեան մէջ առաջին խաղացողը, որ ստացած է Նեյմսմիթի, Օսկար Ռոբետսոնի, Ճոն Վուդենի անուան մրցանակները։[48][50] Զինք անուանած են նաեւ տարուայ լաւագոյն խաղցող Big 12ը, Sports Illustratedը, Sporting Newsը եւ FoxSports.comը։[51]
Քոլէճի վիճակագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քոլէճ | Տարի | GP | GS | MIN | PPG | RPG | APG | SPG | BPG | FG% | FT% | 3P% |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Օքլահոմա | 2007–08 | 33 | 33 | 28.4 | 14.7 | 9.1 | 1.8 | 1.0 | .85 | .568 | .589 | .0 |
Օքլահոմա | 2008–09 | 35 | 35 | 33.3 | 22.7 | 14.4 | 2.3 | 1.1 | 1.2 | .646 | .590 | .375 |
Կարիերա | 68 | 68 | 31.4 | 18.8 | 11.8 | 2.1 | 1.0 | 1.05 | .618 | .589 | .300 |
Արտաքին Յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]![]() |
Ուիքիմետիա Քամընզը ունի ամբողջ բաժին մը այս էջին մասին՝ Commons has media related to [[commons:Lua error in package.lua at line 80: module 'Module:i18n' not found.|Lua error in package.lua at line 80: module 'Module:i18n' not found.]]. |
- Պաշտոնական կայք Archived 2011-02-07 at the Wayback Machine.
- Բլեյք Կրիֆնի դանկերից (տեսանյութ YouTube-ից)
- Scout.com էջ
- Rivals.com էջ
- NBADraft.net էջ
- DraftExpress էջ Archived 2013-10-14 at the Wayback Machine.
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ NBA-ի Լավագույն նորեկ Archived 2011-01-05 at the Wayback Machine.: sportsillustrated.com: Վերցված է Սեպտեմբերի 17, 2011:
- ↑ «Blake Griffin: no longer a rookie»։ արտագրուած է՝ 13 March 2014
- ↑ «One drop rule:A guide to black celebrities»։ արտագրուած է՝ 13 March 2014
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Blake Griffin – SoonerSports.com. soonersports.com. Retrieved January 3, 2011.
- ↑ Anderson, Kelli (January 26, 2009). Oklahoma forward Blake Griffin is a skilled mimic Archived 2014-04-03 at the Wayback Machine.. Sports Illustrated. Retrieved January 4, 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Օ'Նիլ, Դանա (Օգոստոսի 6, 2009). Գրիֆինի վերադարձը Օկլահոմա: ESPN: Վերցված է Հունվարի 4, 2011.
- ↑ 7,0 7,1 Գարսիա, Մարլեն (Հունվարի 26, 2009): Սուներսների փրկիչը? Բլեյք Գիֆինը զբաղվում է Օկլահոմայի բասկետբոլի խնդրով. USA Today: Թարմացվել է՝ 1/26/2009: Վերցված է Հունվարի 3, 2011:
- ↑ Ջորջ, Բրանդոն (Մարտի 21, 2008): Sooners' Griffin built tough, thanks to folks at home: The Dallas Morning News: Վերցված է Հունվարի 10, 2011:[յղումը չկայ]
- ↑ 9,0 9,1 SportsNation. Զրեւցել Բլեյք Գրիֆինի հետ: ESPN: Վերցված է Հունվարի 4, 2011:
- ↑ Գեվինի, Ջոնաթան (Մայիսի 22, 2009): Blake Griffin:Ես աշխատում եմ ինձ վրա լավացնել իմ խաղը Archived 2015-09-06 at the Wayback Machine.: draftexpress.com.
- ↑ Չատմուն, Բրենդոն (Ապրիլի 21, 2010): Ատլետների գլխավոր տնօրենը ասում է. -Սեմ Բրեդֆորդ, Բլեյք Գրիֆինը առանձնանում է նույնիսկ ավագ դպրոցում : «Oklahoman» (NewsOK.com): Վերցված է Հունվարի 7, 2011:
- ↑ Բլեյք Գրիֆինը խաղում է այլ մարզաձեւեր: YouTube: Վերցված է Հունվարի 11, 2011:
- ↑ Ritchie, Heath (March 13, 2004). OCS beats Riverside in thriller for second title in three years. Coaches Aid. Retrieved January 6, 2011.
- ↑ Farr, Kevin (March 12, 2005). Griffin boys lead OCS to second straight title. Coaches Aid. Retrieved September 12, 2011.
- ↑ Taylor Griffin – SoonerSports.com. soonersports.com. Retrieved January 6, 2011. Archived January 24, 2011, at the Wayback Machine.
- ↑ YouTube – D.C. Blue Devils vs Athlete's First (Kevin Durant, Ty Lawson & Blake Griffin). YouTube. Retrieved January 7, 2011.
- ↑ Jenkins, Lee (October 25, 2010). Griffin changing Clippers culture Archived 2014-04-03 at the Wayback Machine.. Sports Illustrated. Retrieved January 7, 2011.
- ↑ JockBio: Blake Griffin Biography Archived 2015-09-04 at the Wayback Machine.. jockbio.com. Retrieved September 11, 2011.
- ↑ Farr, Kevin (March 11, 2006). OCS dominates Washington to win third straight gold ball. Coaches Aid. Retrieved September 12, 2011.
- ↑ Coaches Aid (March 12, 2006). Coaches Aid State Tournament picks. Coaches Aid. Retrieved September 12, 2011.
- ↑ "Player of the year: Blake Griffin, Oklahoma Christian School – Griffin talking titles for his senior season": «Oklahoman»: April 9, 2006.
- ↑ 22,0 22,1 Evans, Thayer (March 8, 2009). Blake Griffin Follows His Brother, and Others Follow Him at Oklahoma. Նյու Յորք Թայմս. Retrieved January 8, 2011.
- ↑ Hansen, Scott. Oklahoma: Boys All-State Basketball. MaxPreps.com. Retrieved January 6, 2011.
- ↑ Plumlee, James (March 10, 2007). 2A Boys Championship. NewsOK.com. Retrieved September 9, 2011.[յղումը չկայ]
- ↑ Blake Griffin։ «Blake Griffin Bio»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 12, 2010-ին։ արտագրուած է՝ January 2, 2011
- ↑ Chatmon, Brandon (April 8, 2006)։ «Player of the Year: Blake Griffin»։ «Oklahoman»
- ↑ Jordan Brand All-American Classic Archived 2010-10-31 at the Wayback Machine.. Nike. Retrieved January 12, 2011.
- ↑ Bailey, Eric (April 2, 2006)։ «Griffin Dunks To a Title»։ Tulsa World։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ August 11, 2007-ին։ արտագրուած է՝ April 9, 2007
- ↑ 29,0 29,1 «Blake Griffin»։ Rivals.com and STATS LLC – (c/o Yahoo.com)։ արտագրուած է՝ February 15, 2009
- ↑ Wright, Scott, and John Rohde (January 15, 2008)։ «Griffin Leaves with Knee Injury»։ The Oklahoman
- ↑ Swisher, Michael (March 2, 2008). Scout.com: Griffin Out Until Postseason Archived 2011-07-16 at the Wayback Machine.. Scout.com. Retrieved January 7, 2011.
- ↑ Rohde, John (March 6, 2008)։ «Sooners Minus Blake Silence Their Critics»։ The Oklahoman
- ↑ Wright, Scott (March 11, 2008)։ «OU, OSU BASKETBALL: ALL-BIG 12 SELECTIONS – Griffin All-Big 12- Sooner standout also selected on all-freshman team»։ The Oklahoman
- ↑ Associated Press (December 30, 2008). Oklahoma Sooners vs. Arkansas Razorbacks Archived 2016-01-20 at the Wayback Machine.. ESPN. Retrieved January 3, 2011.
- ↑ Associated Press (November 18, 2008). Davidson Wildcats vs. Oklahoma Sooners Archived 2016-01-20 at the Wayback Machine.. ESPN. Retrieved January 6, 2011.
- ↑ Player Stats – Blake Griffin – College Basketball – NJ.com Archived 2016-01-20 at the Wayback Machine.. New Jersey On-Line. Retrieved January 3, 2011.
- ↑ Latzke, Jeff (February 14, 2009)։ «Blake Griffin has 40 points, 23 boards for No. 2 Sooners against Texas Tech»։ Associated Press – (c/o The Oklahoman)
- ↑ Associated Press (February 14, 2009). 'Terminator' helps No. 2 OU crush Texas Tech Archived 2010-01-13 at the Wayback Machine.. NBC Sports. Retrieved January 5, 2011.[յղումը չկայ]
- ↑ 39,0 39,1 «Griffin day to day with concussion»։ ESPN։ Associated Press։ February 22, 2009։ արտագրուած է՝ January 3, 2011
- ↑ Helsley, John. "OU loses Blake Griffin, game". The Oklahoman. February 22, 2009.
- ↑ Associated Press (February 28, 2009). Oklahoma clears Blake Griffin to play against Texas Tech. USA Today. Retrieved January 3, 2011.
- ↑ «Cowboys Down Sooners In Big 12 Tourney»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ March 15, 2012-ին։ արտագրուած է՝ January 3, 2011
- ↑ George, Brandon (March 15, 2009). Oklahoma does indeed get a No. 2 seed in the South Region. Sports Illustrated. Retrieved May 8, 2011.[յղումը չկայ]
- ↑ Perloff, Andrew (March 23, 2009). Got it Done Award – Blake Griffin is first winner Archived 2013-12-07 at the Wayback Machine.. Sports Illustrated. Retrieved January 4, 2011.
- ↑ Katz, Andy (March 24, 2009). NCAA tournament: Close-knit family keeps Blake Griffin grounded. ESPN. Retrieved January 4, 2011.
- ↑ Tom Weir (March 30, 2009)։ «Blake Griffin leaves his mark on NCAA tournament»։ USA TODAY։ արտագրուած է՝ January 3, 2011
- ↑ Big12Sports.com (March 30, 2009). Blake Griffin Wins Oscar Robertson Trophy As USBWA Player of the Year. Big12Sports. Retrieved January 5, 2011.
- ↑ 48,0 48,1 Associated Press (April 3, 2009). Griffin first OU player to win AP award. ESPN. Retrieved January 5, 2011.
- ↑ ESPN.com news services (April 6, 2009). Griffin caps season with Naismith Award. ESPN. Retrieved January 5, 2011.
- ↑ 50,0 50,1 Associated Press (April 10, 2009). Griffin, Moore pick up more hardware. ESPN. Retrieved January 5, 2011.
- ↑ Մէջբերման սխալ՝ Invalid
<ref>
tag; no text was provided for refs namedBradfordGriffin