Պէյրութի Պայթումներ (2015)
Պէյրութի Պայթումներ | |
---|---|
| |
Տեսակ | մահապարտ ահաբեկիչ? եւ ահաբեկչական հարձակում պայթյունով? |
Երկիր | Լիբանան |
Տեղադրանք | Բուրջ ալ-Բարաջնե? |
Տարի | 12 Նոյեմբեր 2015 |
Զոհեր | 43 |
Վիրաւորներ | 240 |
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod. |
Պէյրութի պայթումներ (2015), 12 Նոյեմբեր2015-ին, երկու մահապարտ պայթումներ իրականացուցին Պէյրութի հարաւային արուարձան Պուրժ Էլ-Պարաժնէի մէջ, որ բնակեցուած է շիա մահմետականներով եւ կառավարուած է Հըզպոլլահի կողմէ[1]։ Համաձայն տարբեր աղբյուրների՝ զոհերի թիվը տատանվում է 37-ից[2] 43[1][3][4]: Իրաքի եւ Լեւանթի իսլամական պետութիւնը (ԻԼԻՊ) ստանձնած է պայթումներուն ամբողջ պատասխանատուութիւնը[1][3]։
Նախապատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]2011 թուականին Սուրիոյ դրացի պետութիւնները կը գտնուէին քաղաքացիական պատերազմի մէջ։ Սուրիոյ քաղաքացիական պատերազմի սկսելէն լիբանանեան խումբերը, ինչպէս Սուրիոյ մէջ բաժնուած են երկու մասի՝ Սուրիոյ պատերազմի մասնակիցներ (օրինակ՝ Հըզպոլլահը) եւ Լիբանանի ներքին պաշտպանութեամբ զբաղուող խումբը։ 2014 թուականին Սուրիոյ քաղաքացիական պատերազմին միջամտեց ԱՄՆ-ն, իսկ յաջորդ տարի՝ Ռուսաստանի Դաշնութիւնը։
Բացի այդ Լիբանանի մէջ քաղաքական շարժում կար Ապրիլ 2014-ին, քանի որ նախագահի ընտրութիւնը անընդհատ կը ձախողէր[5]
Պայթումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ըստ Ալ-Մանար հեռուստաընկերութեան տուեալներուն Պէյրութի Պուրժ էլ Պարաժնէ արուարձանին մէջ երկու պայթուն տեղի ունեցած է՝ Հուսէինի փողոցին վրայ գտնուող անվտանգութեան գլխավոր գրասենեակին մոտ[6]։ Արուարձանը բնակեցուածէ շիա մահմետականներով եւ կը կառավարուի Հըզպոլլահի կողմէ[7]։ Առաջին պայթյունը տեղի է ունեցել շիաների մզկիթից դուրս, իսկ մյուսը՝ մոտիկ հացատանը մինչեւ ժամը 18։00-ն[8]։ Երկրորդ պայթումը տեղի ունեցած է առաջինէն 20 մեթր հեռաւորութեան վրայ, 5[6]-7 վայրկեան ետք։ Երրորդ մահապարտը սպաննուած է մինչեւ պայթումը։ Ըստ Լիբանանի անվտանգութեան ծառայութեան՝ անոր ոտքերը կտրուած էին, բայց դեռ կը կրէր պայթուցիկներու գոտին։
Լիբանանի առողջապահութեան նախարարութեան տուեալներուն համաձայն՝ նուազագոյնը 43 մարդ մահացած է եւ 239-ը վիրաւորուած է[9], բայց այս տուեալները կը փոխուին, քանի որ վիրաւորներուն մեծ մասը վատ վիճակի մէջ էին։ Ըստ Լիբանանի կարմիր խաչի ընկերութեան տուեալներուն՝ վիրաւորներուն թիւը 200-էն աւելի է[8]: Շրջանի հիւանդանոցները կոչ ուղեցին հանրութեան նուիրել արիւն։ Շտապ օգնութեան ծառայութեան աշխատակիցները կը խնդրէին երթեւեկի դիւրինութիւն ըլլայ, որպէսզի վիրաւորներուն կարենան արագ տեղափոխել բժշկական հաստատութիւններ[8]։
Զոհեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Առաջին զոհերուն մէջ էին Պէյրութի Ամերիկեան Համալսարանի երկու աշխատողներ[5], երեք լիբանանաամերիկացիներ Տիրպորն, Միշիկընէն՝ 49 տարեկան կին եւ երիտասարդ զոյգեր, որոնք զոհուած էին, անոնց երեք տարեկան երեխան ծանր վնասուած էր[10]։
Հաճ Հուսէյն Եարին, որ Հըզպոլլահի անվտանգութեան համակարգի գլխաւորներէն էր, սպաննուած էր պայթումին պատճառով[11]։
Յայտնի է, որ ռումբերէն մէկը պայթած է, երբ Պէյրութի բնակիչ Ատըլ Թերմոսը գրկած է մահապարտներէն մէկը՝ որուն հետ փրկած է շատերուն կեանքը[12]։
Հետաքննութiւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկու օրուայ ընթացքին պայթումներուն կազմակերպման մեղադրանքով ձերբակալուած է վեց մարդ, որոնցմէ 5-ը սուրիացի են, մէկը՝ պաղեստինցի[13]։ Լիբանանի Հըզպոլլահի գլխաւոր ղեկավար Հասան Նասրալլահն ըսած է, որ պայթումները կազմակերպելու մեղադրանքով ձերբակալուած են լիբանանցիներ եւ սուրիացիներ[14]։
Յանցագործ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]ԻԼԻՊ-ը վերցուցած է պայթումներու կազմակերպման պատասխանատուութիւնը[1][3]։ ԻԼԻՊ-ը իր Թուիթըրի գրառման մէջ ըսած է՝ «Թող շիաները գիտնան, որ մենք չենք հանգստանար, մինչեւ Մուհամմատի անունով վրէժ չլուծենք»[5]։ Համացանցի վրայ նշուած է նաեւ, որ հարձակողները «Խալիֆայութեան զինվորներն են»[15]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Barnard, Anne; Saad, Hwaida (12 November 2015).
- ↑ "Beirut attacks: Suicide bombers kill dozens in Shia suburb".
- ↑ 3,0 3,1 3,2 "ISIS claims responsibility for Beirut southern suburb attack" Archived 2019-04-07 at the Wayback Machine..
- ↑ "Day of mourning in Lebanon after deadly Beirut bombings".
- ↑ 5,0 5,1 5,2 "43 killed, 239 wounded in Beirut twin blasts; Islamic State claims responsibility".
- ↑ 6,0 6,1 "44 killed as Daesh bombings hit Beirut" Archived 2015-11-16 at the Wayback Machine..
- ↑ Naylor, Hugh (12 November 2015).
- ↑ 8,0 8,1 8,2 "Over 40 killed, dozens wounded as twin suicide bombings rock Beirut".
- ↑ 3 Dearborn victims of Lebanon terror attacks mourned, Detroit News, November 14, 2015
- ↑ Yashar, Ari (13 November 2015).
- ↑ http://www.pri.org/stories/2015-11-13/fathers-split-second-decision-during-bombings-beirut-saved-countless-lives
- ↑ «Archive copy»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-11-16-ին։ արտագրուած է՝ 2016-08-30
- ↑ Bassam, Leila (14 November 2015).
- ↑ "Twin 'IS' blasts kill 41 in Beirut". 9 News.