Պերճուհի Աւետեան
Պերճուհի Աւետեան | |
---|---|
Ծննդավայր | Հալէպ, Սուրիա |
Քաղաքացիութիւն | Սուրիա եւ Հայաստան |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Հայ Առաքելական եկեղեցի |
Մասնագիտութիւն | Երկրաչափ |
Աշխատավայր | Vlume ելեկտրոնային գիրքերու հարթակ |
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պերճուհի Աւետեան ծնած է Հալէպ, Սուրիա: Աւարտած է Հալէպի Հայկազեան վարժարանն ու Քարէն Եփփէ Ազգային Ճեմարանը: Բարձրագոյն ուսումը ստացած է Հալէպի Երկրաչափական համալսարանէն աւարտելով շինարարական բաժինը: 2015-ին տեղափոխուած է հայրենիք:
Մամուլի աշխատակից
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Աշխատակցած է «Օշական պարբերաթերթ»ին, «Գանձասար շաբաթերթ»ին, «Երթ» տարեգիրքին (Հալէպ), «Շիրակ« եւ «Կամար» պարբերաթերթերուն (Լիբանան), կարճ շրջան մը «Կամք»ի (Ֆրանսա), «Գրական Թերթ» Հայաստան, ստորագրելով արձակ էջեր ու պատմուածքներ:
Գրական գործեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հայերէն լեզուի եւ գրականութեան հանդէպ տածած է մեծ սէր. գրական առաջին փորձերը լոյս տեսած են ճեմարանի «Ծիլեր» աշակերտական պարբերաթերթին մէջ:
Հրատարակածէ.-
- «Կտակը» (1994)
- «Բեմահարթակ» (Գէորգ Մելիտինեցի մրցանակով Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տպարանէն լոյս տեսած (2011)[1]
- «Միս Եփփէ Մայրիկը (2021):
- "Մատնահետքեր" (Գէորգ Մելիտինեցի մրցանակով Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանի տպարանէն լոյս տեսած (2021), Խմբ. Կարօ Յովհաննէսեանի: Գիրքին մէջ յուշագրութեան բաժին մը կայ Սուրիական պատերազմի մասին:
Մանկական շարք. «Սփայտիկ», «Սփայտիկ եւ Արա», «Սոխակն ու Ծիածանը» եւ «Սփայտիկ Նոր Հանգրուանի Մէջ»: վերջին երկու գրքոյկներուն մէջ Սուրիոյ պատերազմի անդրադարձը կայ։
Անդամակցութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Անդամ է Հայաստանի Գրողներու Միութեան:
Աղբիւրներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ՄԻԱՍԻՆ, Հորիզոն շաբաթաթերթի գրական յաւելուածը
- Թաղը, Որ Ամայի Դարձաւ
- Սփայտիկ
- Դաջուած Պիտակը «Գրական կայարան»