Պատմական զգեստներու թանգարան (Փոզնան)
Պատմական զգեստներու թանգարան (Փոզնան) | |
---|---|
Տեսակ | պատմութեան թանգարան |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրութիւն | Պոզնան? |
Հասցէ | ul. Kwiatowa 14/2[1]61-88661-886 |
Հիմնադրուած է | 2018-ին |
52°24′09″N 16°55′47″E / 52.402494°N 16.929811°E | |
Կայքէջ | xixgallery.com |
Պատմական զգեստներու թանգարան (Փոզնան), Múzeum Historii Ubioru W POZNANIU), մասնաւոր թանգարան, որ կը գտնուի Լեհաստանի Փոզնան քաղաքի Կուիատովա փողոցի 14/2 հասցէի բազմաբնակարան շէնքերէն մէկուն մէջ։ հիմնուած է Դեկտեմբեր 2018-ին[1]՝ Աննա Մորիտոյի կողմէ[2]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանը հիմնադրուած է պատմական վինտաժ հագուստի, զգեստներու լեհ հաւաքորդ Աննա Մորիտոն։ Մասնաւոր ցուցասրահէն հաստատութիւնը թանգարանի վերածած է Դեկտեմբեր 2018-ին։ Թանգարանը յայտնի է իր շրջիկ ցուցահանդէսներով ամբողջ երկրի տարածքին[3]։ 2004 թուականէն սկսեալ Աննա Մորիտոն կը հաւաքէ վինտաժ հագուստներ եւ զարդեղէններ՝ յատկապէս XIX դարու պատկանող։ 19-րդ դարու բնօրինակ կտորները բերուած են ԱՄՆի եւ Լոնտոնի առեւտրային եւ աճուրդային տուներէն[4]։
Թանգարանի մօտ կը գործէ զգեստներու վերանորոգման արհեստանոց «Stroje z Pasja»[5]: Անոնք կ'իրականացնեն ցուցանմուշներու հիմնական նորոգութիւնն ու սպասարկումը։
Առաքելութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Թանգարանի առաքելութիւնը կրթական բնոյթ ունի։ Ապագայ ծրագիրներուն մէջ ներառուած է թանգարանը պատմական թեմատիկ դարձնելու գաղափարը։ Թանգարանը կը տարածէ XIX դարու ապրելակերպն ու մշակոյթը, ինչպէս նաեւ կանանց դերը ընկերութեան մէջ։ Թանգարանի առաքելութիւնն է նաեւ երեխաներուն, երիտասարդներուն եւ պատմութեան սիրահարներուն սորվեցնել XIX դարու նորաձեւութեան պատմութեան մասին։ Այս մէկը եզակի հնարաւորութիւն է տեսնել վինտաժ հագուստներ։ Թանգարանը նաեւ նշանակալի աջակցութիւն կը ցուցաբերէ հագուստի տիզայններուն[6]։
Հաւաքածու
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հաւաքածուն բաղկացած է աւելի քան 80 հնագոյն ցուցանմուշներէ, ներառեալ աւելի քան 50 ամբողջական տարազներ, որոնք հիմնական կերպով XIX դարէն են։ Սա բնօրինակ պատմական տարազներու ամենամեծ հաւաքածուն է Լեհաստանի մէջ։ Հաւաքածուին մէջ զգեստներէն միայն քիչերը վերանորոգուած են: Հաւաքածուն կը ներառէ զգեստներ, ներքնազգեստ եւ զարդեղէններ։
Առաւել ցայտուն ցուցանմուշներն են.
- Ամառային զգեստ XIX դարու 40-ական թուականներէն
- Զգեստ 1840 թուականէն՝ զարդարուած կեղծ կոճակներով
- Երեկոյեան զգեստ՝ մօտ 1880 թուականի, Բ. Ալտմանի առեւտրային տունէն[7]
Շրջիկ ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 27 Սեպտեմբեր 2018 - 9 Դեկտեմբեր 2018, Շրջանային թանգարան Պիլայի մէջ, Լեհաստան[8]
- 12 Սեպտեմբեր 2018 - 14 Դեկտեմբեր 2018, Զամոսկի ամրաշինական կառոյցներու եւ սպառազինութեան «Արսենալ» թանգարան, Լեհաստան[9]
- 17 Դեկտեմբեր 2017 - 15 Յունուար 2018, Քաղաքային թանգարան Նովա Սոլուի մէջ, Լեհաստան[10]
- 6 Յուլիս 2017 - 8 Սեպտեմբեր 2017, տարածաշրջանային թանգարան Չելլովոյի մէջ, Լեհաստան[11]
- 8 Մարտ 2017 - 14 Մայիս 2017, Գորկու ամրոցի թանգարան Շամոտուլիայի մէջ, Լեհաստան[12]
- 5 Մարտ 2016 - 4 Մայիս 2016, Սիլեզեան պիեսներու թանգարան Բջեկի մէջ, Լեհաստան[13]
- 2 Յուլիս 2015 - 6 Սեպտեմբեր 2015, տարածաշրջանային թանգարան Սեցցինեկի մէջ, Լեհաստան[14]
- 8 Մարտ 2014 - 27 Մայիսի 2014, Սիլեզի թանգարան Օպոլիի մէջ, Լեհաստան[15]
- Մայիս 2012 - 3 Յունիս 2012, Հենրիկ Սենկեւիչի թանգարան, Օբլեքորկ, Լեհաստան[16]
-
Թանգարանի տեսարան դուրսէն՝ գիշերային ժամու:
-
XIX դարու զգեստներու ցուցադրութիւն Չլուխովի մարզային թանգարանին մէջ
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ (լեհերեն) Biuletyn Informacji Publicznej MKiDN - Rejestry muzeów, արխիվացված օրիգինալից 2023-09-29-ին, https://web.archive.org/web/20230929055927/https://bip.mkidn.gov.pl/pages/rejestry-ewidencje-archiwa-wykazy/rejestry-muzeow.php, վերցված է 8 Մայիս 2019
- ↑ «Museum of Historical Costume in Poznan» (անգլերեն)։ արտագրուած է՝ 9 Մայիս 2019
- ↑ «Grand Opening of the Museum of Historical Costume in Poznan, Poland»։ Fashion History Timeline։ 28 Մարտ 2019։ արտագրուած է՝ 6 Մայիս 2019
- ↑ «Museum from Inquisitiveness»։ Poznan Culture։ 18 Մարտ 2019։ արտագրուած է՝ 9 Մայիս 2019
- ↑ «Stroje z Pasją»։ արտագրուած է՝ 8 Մայիս 2019
- ↑ «Grand Opening of the Museum of Historical Costume in Poznan»։ Jane Austen’s World Blog։ 3 Մարտ 2019։ արտագրուած է՝ 8 Ապրիլ 2019
- ↑ «Collection»։ Museum of Historical Costume in Poznan։ արտագրուած է՝ 3 Մայիս 2019
- ↑ «Belle epoque - women fashion 1871-1914»։ Pila Museum։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 18 Սեպտեմբեր 2020-ին։ արտագրուած է՝ 20 Ապրիլ 2019
- ↑ «The route of Polish emancipants and patriots in XIX and XX century»։ Arsenal - Museum of Fortifications and Weapons։ 13 Սեպտեմբեր 2018։ արտագրուած է՝ 9 Մայիս 2019
- ↑ Rynkiewicz Marcin (15 Նոյեմբեր 2017)։ «An exhibition of XIX century dresses in Nowa Sol Museum»։ Dzieje.pl։ արտագրուած է՝ 8 Մայիս 2019
- ↑ «19th century Women Fashion»։ Zamek Czluchow։ արտագրուած է՝ 8 Մայիս 2019
- ↑ «Exhibition’s Opening "In the grandmother’s closet. Ladies dresses from XIX century from Anna Moryto collection"»։ Museum Zamek Gorkow in Szamotuly։ 22 Մարտ 2017։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 18 Մայիս 2019-ին։ արտագրուած է՝ 7 Մայիս 2019
- ↑ «Ladies dresses from XIX century visiting Brzeg»։ Balladine Blog։ 21 Ապրիլ 2016։ արտագրուած է՝ 7 Մայիս 2019
- ↑ «Gone with the Wind. XIX century fashion»։ Spotkania z Zabytkami։ 26 Յուլիս 2015։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 9 Մայիս 2019-ին։ արտագրուած է՝ 3 Մայիս 2019
- ↑ «Dresses from XIX century on the show in Opole»։ Spotkania z Zabytkami։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 9 Մայիս 2019-ին։ արտագրուած է՝ 5 Մայիս 2019
- ↑ Adamek-Świechowska Adrianna (16 Մայիս 2012)։ «Women in Henryk Sienkiewicz’s life»։ Nasze Miasto։ արտագրուած է՝ 9 Մայիս 2019