Jump to content

Պանտի Քիքի


Ծնած է 20 Փետրուար 1991
Ծննդավայր Jakiri, Bui, Northwest, Քամերոն
Քաղաքացիութիւն  Քամերոն
Մասնագիտութիւն կինոռեժիսոր եւ պլոկեր
Կայքէջ kinnakasblog.com

Բանդի Կիկի (անգլ.՝ Bandy Kiki, Emily Kinaka Banadzem, 20 Փետրուար 1991, Jakiri, Bui, Northwest, Քամերուն), քամերունցի պլոկեր, ԼԳԲՏ ակտիվիստ, Միացեալ Թագաւորութեան մէջ բնակուող ձեռնարկատէր[1][2]: Ստեղծած է անգլալեզու լրատուական եւ ժամանցային Kinnaka's Blog կայքը[3][4]: Իր քաղաքական հայեացքներու եւ ԼԳԲՏ ակտիւութեան պատճառով Պանդի Քիքին կը համարուի հակասական անձ եւ «Քամերունի ընկերային լրատուամիջոցներէն ամենաատելի անգլոֆոնը»[5]:

Քիքին որպէս պլոկեր իր գործունէութիւնը սկսած է Միացեալ Թագաւորութեան մէջ, 2015-ին մեկնարկելով Kinnaka’s Blog ամէնօրեայ առցանց պլոկը եւ Kinnaka’s TV-ին[5][6]: Անոր պլոկը կը համարուի անգլոֆոն քամերունցիներու ամենայաճախ այցելուող կայքը[7]: 2016-ին Avance Media, CELBMD Africa եւ գործընկերներու կողմէ ընդգրկուած է մինչեւ 40 տարեկան 50 ամենաազդեցիկ քամերունցի երիտասարդներու շարքին[8]: 2015-ին Քիքին արժանացած է Best Cameroonian Media CAMEEA եւ Սփիւռքի ժամանցային մրցանակաբաշխութեան կողմէ՝ "Best 2016 Blogger"[9]: Քիքին Քամերունի մէջ ԼԳԲՏ անձնաց աջակցող «Rainbow Equality Hub» հասարակական կազմակերպութեան մամլոյ խօսնակն է[3]: 2017-ին ան AWA-ի կողմէ առաջադրուած է Տարուայ լաւագոյն ափրիկեցի պլոկեր անուանակարգին մէջ[9]: Մայիս 2017-ին տուած հարցազրոյցին Քիքին յայտարարած է, որ կ՛աջակցի Իռէն Մաժորի «Արուամոլները Ափրիկէի մէջ» հիմնադրամին[10]: Ան նաեւ հարցազրոյց տուած է հունգարական «Humen Online» միասեռական ամսագրին[11], որ հասանելի է նաեւ հունգարերէն [12]:

Հակասութիւններ եւ յարձակումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Քիքին քննադատութեան ենթարկուած է իր պլոկին մէջ 2016-2017 թ. քամերունեան բողոքի ցոյցերու ժամանակ վիճահարոյց գրառման համար[1]: Քիքին բազում առցանց վիրաւորանքներ ստացած է, ինչպէս` անհիմն ասեկոսեներու տարածում, որ ան Քամերունի կառավարութեան գործակալ է, որ կը փորձէ նենգադուլ ընել ընթացիկ ճգնաժամը: Քիքին ժխտած է այդ պնդումները[13]: Քիքին քննադատուած է համասեռամոլ ըլլալու եւ Քամերունի մէջ ԼԿՊՏ իրաւունքները պաշտպանելու համար[1][14][15]: Անոր հասցէին մահուան բազմաթիւ սպառնալիքներ հնչած են[7]:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 «Cameroon: Gay blogger no get any regret»։ BBC News Pidgin։ 2017-11-18 
  2. «Cameroonian Blogger Bandy Kiki Takes LGBTQ Activism To The Next Level Despite Threats From Her Community - Ear Hustle 411»։ earhustle411.com 
  3. 3,0 3,1 «Artefact – I’m African and a Lesbian: Get over it»։ Artefact 
  4. «Kinnaka's Blog CEO Bandy Kiki is engaged: 4 things to know about her girlfriend - Dcoded TV»։ Dcoded TV։ 2017-10-14 
  5. 5,0 5,1 ««Is Bandy Kiki (of Kinnaka's Blog) The Most Hated Anglophone On Social Media in Cameroon?»»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-06-20-ին 
  6. «Kinnaka's Blog founder, Bandy Kiki comes out as gay - Dcoded TV»։ Dcoded TV։ 2017-10-14 
  7. 7,0 7,1 «Cameroonian Blogger, Bandy Kiki Wrongly Labelled 'Aids Patient' Due To Her Stand On Ongoing Political Unrest In Southern Cameroon - Ear Hustle 411»։ earhustle411.com 
  8. «Full list of 50 most influential young Cameroonians 2016 nominees»։ www.cameroonweb.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին 
  9. 9,0 9,1 Thatchers Henriette։ «UK Based Cameroonian Maverick Blogger Kiki Bandy Nominated For Best African Blogger Of The Year Award By AWA»։ Henriette Thatcher's Lounge։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2018-06-20-ին 
  10. «Exclusive: Blogger Bandy KIKI Defends Her Support For Homosexuals - Cameroon News Agency»։ Cameroon News Agency։ 2017-05-26 
  11. «“Life is not a bed of roses when you are African, black and a lesbian”»։ Humen Online։ 2018-01-31 
  12. «„Nem egy leányálom, ha egyszerre vagy fekete, afrikai és leszbikus”»։ Humen Online։ 2017-12-11 
  13. ««Was Tapang Ivo and Mark Bareta Involved in "Shady Deals?" Or is Kiki Bandy Just Having a Crush on The Boys? | The Cameroon Daily Journal»» [permanent dead link]
  14. «Cover Star: LGBT Activist, Bandy Kiki - The Rustin Times»։ The Rustin Times։ 2017-09-17 
  15. «CAMEROONIAN BLOGGER BANDY KIKI ANNOUNCES THAT SHE'S A LESBIAN AND IS ENGAGED TO BE MARRIED! - THE HOTJEM | Africa's #1 Fashion, Lifestyle, Entertainment Magazine»։ thehotjem.com 

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]