Ուրտ
Ուրտ | |
---|---|
Բնութագիր | |
Ուրտ (ֆր.՝ Ourthe), 165 քիլօմեթր երկարութեամբ գետ Պելճիքայի Թագավորութեան Վալոնիա երկրամասին, Արտեններ լեռնայամակարգին մէջ: Կ՛առաջանայ Արևմտեան Ուրտ և Արևելեան Ուրտ գետերի միախառնումով: Մաաս գետի աջակողմեան վտակներէն է:
Ընդհանուր տեղեկութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արևմտեան Ուրտի ակունքը կը գտնվի Պելճիքայի Լյուքսեմպուրկ փրովինսին մէջ՝ Լիպրամոնթ-Չևինյի քաղաքէն ոչ հեռու: Արևելեան Ուրտին ակունքը նոյնպէս Լյուքսեմպուրկ փրովինսին մէջ է, Լյուքսեմպուրկ պետութեան հետ սահմանէն ոչ հեռու, Կուվե քաղաքին մերձակայքը: Նիսրամոնտ քաղաքին մօտ այս երկու Ուրտերը կը միախառնվին, որմէ ետքը գետը կը հոսէ նախ՝ հիւսիսարևմտեան ուղղութեամբ, այնուհետև՝ դէպի հյուսիս: Նուասո քաղաքին մերձակայքը Ուրտը կարճ տարածք մը կը հոսէ Նամիւուր փրովինսէն, Տիւրպուա յամայնքն անցնելէն ետքը մուտք կը գործէ Լիեժին փրովինսը և հենց այդ փրովինսին կեդրոնին՝ Լիեժ քաղաքին մէջ կը միանայ Մաասին:
Ուրտ գետին կարևոր վտակներէն են Ամպլևի և Ֆեստրոմ: Գետի ափերին գտնվող յամեմատաբար խոշօր քաղաքներէն են Ուֆալիզ, Լա Ռոշ ան Արտեն, Հոտտոնը, Տյուրպուայ, Ամուար, Էսնեու:
Լիեժի փրովինսին մէջ՝ Անկլեր բնակավայրին մօտ 1992-2001 թթ. կատարված են Ուրտի ջրահոսքի չափումներ, որոնց արդիւնքում պարզ է դարձած, որ գետի յունով իւրաքանչիւր վայրկեան կը հոսի միջին յաշիվով 241 խորանարդ մեթր ջուր: Վարարումներու ընթացքին այդ ցուցանիշը հասած է վայրկեանին մէջ 310,5 խորանարդ մեթրի, իսկ սակաւաջուր տարիներին կազմած է 110,4 խորանարդ մեթր մեկ վայրկեանին մէջ: [1]. [2] : [3]
Ուրտը շարժանկարին մէջ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ուրտ գետի և անոր հովիտին մասին շարժանկարներու բեմադրիչ Ժան Տելար 1953 թվականին նկարահանած է «Ուրտի գետահովիտը» (La vallée de l'Ourthe) փաստավաւերագրական կարճամեթրաժ շարժանկար՝ 20 րոպէ տևողութեամբ:
Պատկերասրահ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Արտաքին յղումներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
- Contrat Rivière Ourthe
- Carte
- Le Parc naturel des deux Ourthes
- Maison du Tourisme Ourthe-Amblève
- L'épopée du Canal de Meuse et Moselle
- Le canal de l'Ourthe
- Les bassins hydrographiques wallons - Codification et superficie
|