Շուշիի Հռիփսիմեան Օրիորդաց Միջնակարգ Դպրոց

Շուշիի Հռիփսիմեան օրիորդաց միջնակարգ դպրոց
Տնօրէն Արիստակէս Սեդրակեանի
Աշակերտներ 70

Շուշիի Հռիփսիմեան օրիորդաց միջնակարգ դպրոցը հիմնուած է -ին՝ վարդապետ ջանքերով։

Դպրոցը 1877-ին ունեցած է 4 ուսուցիչ եւ աշակերտուհի։ 1881-ին աշակերտուհիներու թիւը հասած է 120-ի։

Ըստ Լեոի, բացումէն մէկ տարի ետք Հռիփսիմեան դպրոցը իր ճակատագիրը կապած է թեմական դպրոցի հետ, լինելով անոր մօտ։

1884-ին այս դպրոցը եղած է բաւականաչափ պատկառելի ուսումնական հաստատութիւն մը՝ իր 13 ուսուցիչ-ուսուցչուհիներով եւ 171 աշակերտուհիներով։ Ունեցած է միջնակարգի դասընթացք։ Հայ մոյս դպրոցներու հետ միասին այն եւս 1885-ին փակուած է։ Վերաբացուած է 1886-ի հոկտեմբերին՝ որպէս երկդասեան իգական դպրոց։ Տեսուչն է եղել Մովսէս Սամուէլեանը, ուսուցիչները՝ Գաբրիէլ Գիւլիքեւխեանը, Եկատէրինայ Մէլիք-Սարգսեանը, Զարուհի Արզումանեանը, Ելենայ Առաքելեանը, Գալիլեայ Հովակիմեանը եւ Նարիման Փիրումեանը։

1888-ին ունեցած է 199 աշակերտուհի։

1896-ին փակուած է, 1906-ի Փետրուարին վերաբացուած է։ 1908-09 ուստարում ունեցած է 5 բաժանմունք, որոնց մէջ սովորած է 218 հոգի, որոնց մէջ 29՝ տղաներ[1]։

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

↑ Ս. Կ. Խուդոյեան (1987)։ Արեւելահայ դպրոցները 1830-1920 թուականներին։ Երեւան։ «Լոյս», էջ 377-378։ Լեոյ, «Ղարաբաղի թեմական դպրոցի պատմութիւն», էջ 385-386։ «Մեղու Հայաստանի», 1885, թիւ 63։ «Դպրոց», 1875-76, թիւ 4, էջ 133։ «Արարատ», 1878, ԺԲ, էջ 458։

Ծանoթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Ս. Կ. Խուդոյան (1987)։ Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին։ Երևան: «Լույս»։ էջ էջ 377-378