Շոգենաւ

Jump to navigation Jump to search
RMS Թայթենիք Ապրիլ 10-ին 1912 թ.

Շոգենաւ, շոգեմեքենայով կամ շոգեթուրպինով շարժման մէջ դրուող ինքնավար նաւ։ Առաջին շոգենաւը նախագծած է ֆրանսիացի ֆիզիկոս Տենի Պապէնը 1690 թուականին, սակայն շոգենաւերու կառուցումը և փորձարկումը սկսած է աւելի ուշ՝ Ջ․ Ուատտի շոգեմեքենայի ստեղծման հետ։ 1807 թուականին Ռ․ Ֆուլթոնը կառուցեց «Քլերմոնթ» գետային շոգենաւը, որ իր առաջին ուղերթը կատարած է Կուձոն գետով՝ Նիւ Եորքէն մինչև Օլպանի (մօտ 9 ք.մ./ժ արագութեամբ)։ Ռուսաստանի մէջ առաջին շոգենաւը «Ելիզավետա» նաւն էր (1815), որ կը նաւարկէր Բեթերսպուրկէն Գրոնշթատ։ Ատլանտեան ովկիանոսն առաջինը անցաւ «Սավաննա» ամերիկեան շոգենաւը (1819), որ թէև հանդերձաւորուած էր շոգեմեքենայով և կողային թիանիւներով, ճամբուն մեծ մասը անցած՝ բաց առագաստներով։ 1838-ին անգլիական, «Սիրիուս» անիւաւոր շոգենաւը, Ատլանտեան օվկիանոսն անցած է առանց առագաստներու։ XIX դ․ 40-ական թթ․ թիապտուտակներու կիրառումը, զգալիօրէն բարձրացուց շոգենաւի լողունակութիւնը։ XX դ․ սկիզբին, պտուտակային շոգենաւերու զարգացմամբ, առագաստանաւերը գրեթէ լիովին դուրս մղուեցան։ Արդի շոգենաւերը հիմնականօրէն հանդերձաւորուած են շոգեթուրպիններով։

Այս յօդուածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցուած է Հայկական սովետական հանրագիտարանէն, որի նիւթերը թողարկուած են` Քրիեյթիւ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։  CC-BY-SA-icon-80x15.png

Կատեգորիա:Ջրային փոխադրամիջոցներ