Jump to content

Շարլ Ազնաւուրի Տուն-Թանգարան


Երեւանի կեդրոնը, Կասկատի կից գտնուող Շարլ Ազնաւուրի տուն թանգարանին հեղինակն է ճարտարապետ Նարեկ Սարգիսեան: Թանգարանին բացումը կատարուած է 2011 թուականի Հոկտեմբերի 7-ին։ Բացման հանդիսութեան ներկայ գտնուած են Ազնաւուր, Ֆրանսայի նախագահ Նիկոլա Սարկոզի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգիսեան[1]:

Ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ատամեանի նախագիծով կը վերանորոգուի Շարլ Ազնաւուրի տուն թանգարանը: Յունիս 1, 2017 թուականին երգիչին կացարանի բանալիները Հայաստանի պետութեան կողմէ պաշտօնապէս կը հանձնուին Ազնաւուր Հիմնադրամին: Աշխատանք կը տարուի թանգարանը վերածել Հայաստանի առաջին փոխշփումով (interactive) թանգարանին, մշակութային եւ երիտասարդական կեդրոնի եւ աշխարհի առաջին թանագանին, ուր հերոսը այցելուներուն անձամբ կը պատմէ իր կեանքին պատմութիւնը[2]:

Թանգարանի պարունակութիւն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Թանգարանին հաւաքածոն կը պարունակէ գիրքեր, ձայնասկաւառակներ եւ մրցանակներ ու պարգեւներ, որոնք Ազնաւուր անձամբ ուղարկած է թանգարան:

Ծանօթագրութիւններ:

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. «Երեւանում բացվեց Շառլ Ազնավուրի թանգարանը»։ «Ազատ Եւրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-10-22 
  2. ««Ազնավուր» հիմնադրամը շարունակելու է աշխարհահռչակ երգչի բարեգործական գործունեությունը»։ «Ազատ Եւրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-10-22