Շահնշահ Գ.
Արտաքին տեսք
Շահնշահ Գ. | |
---|---|
Ծնած է | անհայտ |
Մահացած է | 1358 |
Շահնշահ Գ Զաքարեան (ծննդեան թուականը անյայտ - 1358 թ.), 14-րդ դարու հայ ռազմական եւ պետական գործիչ։
Գործունէութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զաքարեաններու իշխանատոհմի վերջին գահակալ ներկայացուցիչն է։ Պայքարած է Հայաստանը ասպատակող Չոպանեան (թրքական) Մելիք-Աշրաֆի զօրքերուն հետ։ Սակայն վերջինս յաջողած է 1350 թուականին գրաւել երկրի մայրաքաղաք Անին։ Շահնշահ Գ.-ը հազիւ փրկուած է գերութենէն: Նոյն տարին թշնամին գրաւած է նաեւ Բջնիի անառիկ ամրոցը։ 1357 թուականին, Մելիք-Աշրաֆի սպանութենէն ետք, Շահնշահ Գ.-ը յաջողած է կարճ ժամանակով վերագրաւել Բջնին ու շինարարական որոշ վերականգնողական աշխատանքներ կատարել այնտեղ։
Ան Վաչուտեան տոհմէն Քուրտ Բ. Անբերդեցիի, Բուրթել Օրբելեանի, Գրիգոր Դոփեանի (Խաչենցիի) հետ եղած է 14-րդ դարու առաջին կիսուն քաղաքական-ռազմական կարեւոր դէմքերէն մէկը։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Հայկ Խաչատրեան, Տիգրան Պետրոսեանց, Հայկազունք։ Երեւան, 2002 թ., էջ 470։