Նոր Ձայն
Արտաքին տեսք
| Նոր Ձայն | |
|---|---|
| Տեսակ | պարբերաթերթ |
| Լեզու | հայերէն |
| Հիմնադրուած է | 1911 |
«Նոր Ձայն», գրական, հասարակական շաբաթաթերթ։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Լոյս տեսած է 1911-1912 թուականներուն Երեւանի մէջ։ Խմբագիր-հրատարակիչը եղած է Վահան Տէր-Աբրահամեանը։
Քննարկած է սոցիալ-քաղաքական, գրական-կրթական եւ այլ հարցեր, անդրադարձած է աշխատաւորութեան կարիքներուն ու հոգերուն, անոնց տնտեսական վիճակի բարեփոխման պայման համարած է միապետութեան տապալումն ու ժողովրդավարական կարգերու հիմնադրումը։ Քարոզած է կրթական համակարգի առաջադէմ սկզբունքներ, հանդէս եկած գիւղական վայրերուն մէջ դպրոցներու լայն ցանց ստեղծելու կոչով։
Պարբերականին աշխատակցած են Մ. Բագրատունին, Հ. Յակոբեանը եւ ուրիշներ։
| Այս յօդուածի կամ անոր բաժնի որոշակի հատուած վերցուած է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանէն, որու նիւթերը թողարկուած են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թոյլատրագրի ներքոյ։ |