Jump to content

Նորայր Պէյլերեան

Նորայր Պէյլերեան
Ծնած է 14 Յուլիս 1929(1929-07-14)[1] (95 տարեկան)
Ծննդավայր Գահիրէ, Եգիպտոս
Ուսումնավայր Երեւանի Պետական Համալսարան
Կոչում փրոֆեսոր
Մասնագիտութիւն գիտնական
Աշխատավայր Երեւանի Պետական Համալսարան

Նորայր Պէյլերեան (14 Յուլիս 1929(1929-07-14)[1], Գահիրէ, Եգիպտոս), հայ բնագէտ, քիմիագէտ։

Քիմիական գիտութիւններու դոկտոր (1975), փրոֆէսօր (1977): ՀԽՍՀ բարձրագոյն դպրոցի վաստակաւոր գործիչ (1981): Եւրոպական բնական գիտութիւններու ակադեմիայի իսկական անդամ (2011)[2]։

Հեղինակ է աւելի քան 700 գիտական յօդուածի, 30 հեղինակային արտօնագիրի եւ երկհատոր դասագիրքերու՝ «Քիմիական կինետիքկա» (Եր., 1978, 1980), «Ֆիզիքական քիմիա» (Եր., 2016), համահեղինակ է «Էկոլոգիան եւ ժամանակակից քիմիան» (Եր., 1986), «Քիմիայի խնդիրների լուծումներ» (Եր., 1984), «Քիմիայի շտեմարան» (Եր., 1998) գիրքերու։

Անոր ղեկավարութեամբ ու խորհրդատուութեամբ պաշտպանուած է թեկնածուական 52 եւ դոկտորական 7 ատենախօսութիւն:

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]