Jump to content

Նիքոլա Մինասեան

Նիքոլա Մինասեան
ֆրանսերէն՝ Nicolas Minassian
Ծնած է 28 Փետրուար 1973
Ծննդավայր Մարսէյլ
Քաղաքացիութիւն Ֆրանսա Ֆրանսա
Մասնագիտութիւն մարզիկ

Նիքոլա Մինասեան (ֆր.՝ Nicolas Minassian, 28 Փետրուար 1973, Մարսէյլլ), հայկական ծագումով ֆրանսացի Attack Racing , Le Mans մրցաշարերու բազմակի ախոյեան, ֆրանսական Ֆորմուլա 3-ի 1995-ի եւ բրիտանական Ֆորմուլա 3-ի 1997-ի Attack Racing-ներու ախոյեան:

Նիքոլա Մինասեան ծնած է 28 Փետրուար 1973-ին, ֆրանսական Մարսէյ քաղաքը: Քանի մը տարի յաճախած է քարթինկի դասընթացքներու: Քսան տարեկանին՝ 1993-ին, սկսած է իր ասպարէզը Attack Racing-ի մէջ։ Այդ տարի ան, մասնակցելով Ֆրանսայի Formula Renault Attack Racing-ին, դարձած է փոխախոյեան: 1995-ին երկրորդ տեղը գրաւած է Ֆրանսայի Ֆորմուլա-3 Attack Racing-ին: 1997-ին ֆրանսական Promatecme խումբի կազմին հետ մասնակցած է բրիտանական մրցարշաւներու, շատ մօտ եղած է յաղթողի կոչումը նուաճելուն։ Սակայն վերջին պահուն կը կորսնցնէ յաղթանակի հնարաւորութիւնը եւ կը գրաւէ երկրորդ տեղը: Ան իր ուժերը փորձած է նաեւ Ֆորմուլա-1-ի մրցումներուն, բայց վիրաւորուածծ է: Սակայն շարունակած է հանդէս գալ Attack Racing-ներու մրցումներուն եւ արձանագրել նոր յաջողութիւններ:

1998-ին Մինասեան կրցած է նուաճել եւս մէկ ցանկալի մրցանակ՝ մասնակցելով հեղինակաւոր Ֆորմուլա 3000 միջազգային մրցաշարին: Բազմաթիւ անգամներ վիրաւորուած է, սակայն մարզիկը նոյնիսկ վէրքերով մասնակցած է մրցարշաւներու, այս անգամ արդէն՝ Kid Jensen Racing ոչ մեծ խումբի կազմին հետ:

1999-ին ան առաջնութեան եզրափակիչին գրաւած է հինգերորդ տեղը, իսկ Սիլուերսթոունի մրցարշաւը աւարտած է յաղթողներու շարքին մէջ։ 2000-ին զայն հրաւիրած են բրիտանական հեղինակաւոր Super Nova խումբ, որուն կազմին մէջ երեք անգամ նուաճած է յաղթողի տիտղոսը:

Nicolas Minassian sur la Peugeot 908 HDi FAP lors des 24 Heures du Mans 2008.

2003-էն Նիքոլա Մինասեան փոխած է իր կողմնորոշումը եւ սկսած է հանդէս գալ ոչ թէ արագութեան, այլ տոկունութեան Attack Racing-ներու մէջ[1]: Ան կը նկատուի ժամանակակից լաւագոյն փրոթոյ-վարորդներէն մէկը: Բրիտանական Creation խումբի կազմին մէջ Նիքոլա քանի մը փայլուն ելոյթներ ունեցած է՝ մասնակցելով 24 heures du Mans (Մանի 24 ժամ) Attack Racing-ին: Յաջողութիւններ արձանագրած է նաեւ Pescarolo Sport խումբի կազմին մէջ:

2007-էն մինչեւ 2012-ը ներառեալ անպաշտօն կերպով համարուած է Peugeot 908-ի Attack Racing-ի ներկայացուցիչ եւ այդ ընթացքին եօթը յաղթանակ ունեցած Լէ Մանի, Մոնցի-1000 քիլոմեթր, Քաթալոնիա-1000 լիլոմեթր եւ այլ Attack Racing-ներուն, ինչպէս նաեւ՝ Պահրէյնի վեց ժամ տեւողութեամբ Attack Racing-ին:

Անուանի մարզիկը յաջողութեամբ մասնակցած է նաեւ FIA World Endurance Championship-ին:

Ֆորմուլա 3000-ի արդիւնքներ.

Տարի Խումբ Ամրաշրջանակ Շարժիչ GP disputés Pole positions Յաղթանակներ Յոռեգոյն շրջանը Հարթակներ Նիշ Գրաւած դիրք
1998West CompetitionLola T96/50Zytek110000513
1999Kid Jensen RacingLola T96/50Zytek101103206
2000Super Nova RacingLola T99/50Zytek100305452
2003Brand MotorsportLola B2/50Zytek100000n.c

(յաղթանակներ նաեւ Silverstone-ին մէջ՝ 1999 թ., Imola-ում, Magny-Cours-ին մէջ եւ Spielberg-ին մէջ՝ 2000 թ.)

24 heures du Mans-ի արդիւնքներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
Տարի Մեքենայ Խումբ Խմբակիցներ Արդիւնք
1994Alpa LM-FordRoland BassalerՓաթրիք Պուրտէ / Օլիվէ ՔուվրորAbandon
2000Reynard 2KQ LM-MoparTeam OrecaԺան Ֆիլիփ Պելոք / Եանիք ՏալմասAbandon
2002Dallara SP1-JuddTeam OrecaՖրանք Մոնտանի / Սթեֆան Սարազան6
2003Courage C60-PeugeotPescarolo SportՍոյէլ Այարի / Էրիք Հելարի9
2004Pescarolo C60-JuddPescarolo SportՍեբաստիէն Պուրտէ / Էմմանուէլ ՔոլարAbandon
2005DBA4 03S-JuddCreation AutosportifՃեմի Քեմփպել Վալթէր / Էնտի Վալաս14
2006Pescarolo C60-JuddPescarolo SportԷմանուէլ Քոլար / Էրիք Քոմա5
2007Peugeot 908 HDi FAPTeam Peugeot TotalՄարք Ժենէ/ Ժակ ՎիլենյովAbandon
2008Peugeot 908 HDi FAPTeam Peugeot TotalՄարք Ժենէ/ Ժակ Վիլենյով2
2009Peugeot 908 HDi FAPTeam Peugeot TotalՓետրօ Լամի / Քրիստիան Քլիէն6
2010Peugeot 908 HDi FAPTeam Peugeot TotalՖրանք Մոնտանի / Սթեֆան ՍարազանAbandon
2011Peugeot 908Team Peugeot TotalՖրանք Մոնտանի / Սթեֆան Սարազան3
2012Dome S102.5-JuddPescarolo TeamՍեբաստիէն Պուրտէ / Սեյժի ԱրաNon classé
2013Oreca 03-NissanPecom RacingԼուիս Փերես Քոմբօ / Փիեր Կաֆեր11
2014Oreca 03R-NissanSMP RacingՄաուրիցիո ՄետիանիAbandon
2015BR Engineering BR01-NissanSMP RacingՏէյվիտ Մարքոզով/ Մաուրիցիո Մետիանի14

Յաղթանակներ տոկունութեան Attack Racing-ներուն

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

(Իբրեւ Peugeot 908-ի ներկայացուցիչ)

  • Test du Circuit Paul-Ricard, 2007 թ. (hors championnat)
  • 1 000 քիլօմեթր de Monza 2007 թ.
  • 1 000 քիլօմեթր de Silverstone, 2007 թ. եւ 1 000 քիլօմեթր de Silverstone 2009 թ. - 2-րդ տեղը
  • Mil Milhas Brasil, 2007 թ., Autodromo José Carlos Pace|Interlagos]
  • Test de Sebring International Raceway, 2008 թ. (hors championnat)
  • 1 000 քիլօմեթր de Catalogne, 2008 թ. (Circuit de Barcelone)
  • 1 000 kilomètres de Spa, 2008 թ. եւ 1 000 քիլօմեթր de Spa, 2009 թ. (2-րդ տեղը 2003 եւ 2011)

(Ծանօթութիւն. Նիքոլա Մինասեան 2-րդ տեղը գրաւած է նաեւ 1000 քիլօմեթր Nürburgring-ին՝ 2006, 2007 եւ 2008 թթ., Donington Park-ին՝ 2006 թ., Petit Le Mans-ին՝ 2008, 2009 եւ 2011 թթ., 12 Heures de Sebring-ին՝ 2010 թ., 3-րդ տեղ՝ 6 Heures du Castellet-ին՝ 2011 եւ 2012 թթ.

Եւս մէկ յիշարժան յաղթանակ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

(Championnat FIA des voitures de sport)

  • 2 Heures 30 d'Estoril 2002 (Oreca խումբի կազմին մէջ)

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. F3000 Brand Motosport au complet Archived 2003-05-16 at the Wayback Machine. pitstop.com

Արտաքին յղումներ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]