Նիկողայոս Ծաղկարար
Արտաքին տեսք
Նիկողայոս Ծաղկարար | |
---|---|
Ծնած է | անհայտ |
Ծննդավայր | Ղրիմ, Ղրիմի խանություն |
Մահացած է | 1693 |
Մահուան վայր | Թէոդոսիա, Օսմանեան Կայսրութիւն |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Նիկողայոս Ծաղկարար կամ Մելանաւոր (ծննդեան թուականը անյայտ - 1693), ղրիմցի հայ նկարիչ, մանրանկարիչ, կազմարար, գրիչ եւ ոսկերիչ։ ԺԷ. դարու նշանաւոր գեղագիր։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ապրած էր Ղրիմի մէջ եւ, հաւանաբար ալ հոն ծնած է (ծննդեան թուականը անյայտ է)։ Աշխատած է Թէոդոսիոյ Ս. Սարգիս եկեղեցւոյ մէջ իբրեւ գրիչ, ուր ալ կը գտնուի իր աճիւնը[1]։
Կաֆայի մէջ աշակերտած Է գրիչ եւ ծաղկող Զաքարիա քահանային[2]։
1686-ին, համաճարակի զոհ կ'երթան նկարիչին կինը եւ երկու աղջիկները, որոնց յիշատակին ան խաչքար մը կանգնեցնել կու տայ եւ որ կը պահպանուի եկեղեցւոյ ներքնամասը[2]։
1691-ին ուսուցած է գեղագրութիւն եւ գրքային մանրանկարչութիւն հայկական եկեղեցիներու մէջ։ Մատենադարանին մէջ կը պահուին անոր 29 ձեռագրերը, որոնք ստորագրուած են վարպետին կողմէ։
Մահացած է 1693-ին։