Նիկոլայ Ղորղանեան
Նիկոլայ Ղորղանեան | |
---|---|
Ծնած է | 1878 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն |
Մահացած է | 18 Փետրուար 1921 |
Մահուան վայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն |
Մասնագիտութիւն | քաղաքական գործիչ |
Նիկոլայ Ղորղանեան (1878, Թիֆլիս, Ռուսական Կայսրութիւն - 18 Փետրուար 1921, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայաստանի Ա. Հանրապետութեան բանակի պաշտօնակատար զօրավար:
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Թիֆլիս: Աւարտած է Միխայելովօ-Վորոնեժեան զինուորական դպրոցը, Նիկոլայեւեան հեծելազօրային ուսումնարանը, սպայական հեծելազօրային դպրոցը:
Մասնակցած է Ա. Համաշխարհային պատերազմին, արժանացած է գնդապետի կոչումին, եղած է Արխանկելոկրատեան հեծեալ գունդի հրամանատար:
1917-ին եկած է Հայաստան եւ ծառայութեան անցած` Հայկական զօրաբանակին մէջ:
Ղորղանեան մասնակցած է Ղարաքիլիսայի ճակատամարտին, 4 օր պահած է ռազմաճակատի կեդրոնական հատուածը[1]:
9 Օգոստոս 1918-ին նշանակուած է Ապարանի հեծելազօրային միացեալ գունդի հրամանատար, 26 Մարտ 1919-ին` ռազմական նախարարութեան յանձնարարութիւններու գծով զօրավարի պաշտօնակատար, 1920-ի սկիզբը` Վաղարշապատի կայազօրի պետ:
1918-1920 մասնակցած է Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան:
1921-ին, հաւատալով պոլշեւիկներու խոստումին, չէ հեռացած Հայաստանէն: Սակայն ձերբակալուած եւ զոհ գացած է կարմիր նենգութեան` 18 Փետրուար 1921-ին, կացինահարուած ու սպաննուած է Երեւանի բանտին մէջ, պոլշեւիկներու հրամանով, թուրք մսագործի ձեռքով, թաղուած է Սունդուկեանի անուան թատրոնի զբօսայգիի եղբայրական գերեզմանատան մէջ[2]:
Պատկերասրահ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «Պատմական Ակնարկ. Սարդարապատի, Բաշ Ապարանի Եւ Ղարաքիլիսայի Հերոսամարտերը – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)»։ www.aztagdaily.com։ արտագրուած է՝ 2023-06-01
- ↑ «Հարիւր Դէմք` Հայաստանի Ա. Հանրապետութեան Հիմնադրութեան Հարիւրամեակին»։ aztag32.rssing.com։ արտագրուած է՝ 2023-06-01