Նիակարա (գետ)
Նիակարա | |
---|---|
Բնութագիր | |
Տեղակայում | |
Երկիր | ԱՄՆ |
Երկրամաս | Նիւ Եորք |
Նիակարա (անգլերէն՝ Niagara River), գետ իւսիսային Ամերիկայի մէջ, որը կը միացնէ Էրի եւ Օնթարիօ լիճերը եւ կը բաժնէ Նիւ Եորք նահանգը Քանատական Օնթարիօ գաւառէն: Երկարութիւնը գրեթէ 56 քմ է, մակերեսը` 665 հազար քմ2:
Ջուրի միջին ծախսը 5.9 հազար մ³/ռոպէ է, ծախսի տատանումները` 2,8 հազար մ³/ռոպէ-էն մինչեւ 7,7 հազար մ³/ռոպէ է:
Գետը սկիզբ կ'առնէ Էրի լիճէն Պաֆըլօ քաղաքի եւ Ֆորթ Էրիի միջեւ ինկած տարածքին` գերազանցապէս հոսելով հիւսիս: Վերին հոսքը կը բաժնուի երկու վտակներու` ձեւաւորելով Կրանտ Այլընտ (ԱՄՆ-ի տարածքին) եւ Նիւ Այլընտ (Քանատայի տարածքի) կղզիները: Գետի միջին հոսքը կը գտնուի Նիակարայի ջրվէժը: Եղած տուեալներով վերջին 12.000 տարիներու ընթացքին ջրվէժի տարածքը Նիակարայի հոսքով դէպի տեղափոխուած է 11 քմ, հակառակ որ, վերջերս այդ գործընթացը դանդաղեր է. ելեկտրակայաններու կառուցումը նուազեցուցած է ջուրի աւերիչ ուժը:
Գետը Օնթարիօ լիճ կը թափուի քանատական Նիակարա օն տը Լեյք (անգլերէն՝ Niagara-on-the-Lake) քաղաքի շրջանի մէջ: Գետի մերձակայքը կր գտնուին հետեւեալ քաղաքները.
- Պաֆըլօ (Նիւ Եորք)
- Ֆորտ Էրի (Օնթարիօ)
- Լուիսթըն (Նիւ Եորք)
- Նիակարա Ֆոլզ (Նիւ Եորք)
- Նիակարա Ֆոլզ (Օնթարիօ)
- Նիակարա օն տը Լեյք (Օնթարիօ)
- Քուինսթըն (Օնթարիօ)
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Նիակարա գետը եւ ջրվէժները Հիւսիսային Ամերիկայէն դուրս յայտնի եղեր են 17-րդ դարէն, երբ Լուի Էնփինը` ֆրանսացի հետազօտող մը, առաջին անգամ տեսաւ այն: Ան գրեց իր ճանապարհորդութիւններու մասին A New Discovery of a Vast Country in America գրքում (1698)[1]:
Նիակարա գետի տեղամասի մէջ կը գտնուէր Ամերիկայի մէջ արձանագրուած առաջին երկաթուղին: Ատոր միջով կ'անցնէր փայտէ թրամուայ` կառուցուած Ճոն Մոնթրեսթորի` բրիտանացի ոստիկանական ճարտարագէտի կողմէ 1764 թուականին:
Նիակարա գետի մօտ տեղի ունեցեր են շարք մը ճակատամարտեր, որոնք կարեւոր նշանակութիւն ունեցեր են ֆրանս-հնդկական եւ Ամերիկայի յեղափոխութեան պատերազմներու ժամանակ: 1812 թուականին Նիակարա գետի մօտ տեղի ունեցեր է Քուիսթընի պատերազմը:
Գետը մեծ դեր խաղցեր է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ շատ աֆրո-ամերիկացիներ, խուսափելով ստրկութիւնէն, կտրած են գետը, որ ազատութիւն գտնեն Քանատայի մէջ: «Freedom Crossing» յուշարձանը տեղադրուած է Լեվիսթընի` գետաբերանին` ոգեկոչելու փախչող ստրուկներու խիզախութիւնը եւ տեղի կամաւորներուն, որոնք օգնեցին անոնց գաղտնիօրէն անցնիլ գետը:
1880-ական թուականներուն Նիակարա գետը դարձաւ առաջին ջրային ուղին Հիւսիսային Ամերիկայի մէջ, որ կ'օգտագործուէր մեծ չափով ջրելեկտրականութիւն ստանալու համար[2]:
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Hennepin, Louis. A New Discovery of a Vast Country in America. Chicago: A.C. McClurg & Co., 1903. Accessed December 8, 2008.
- ↑ Electricity and its Development at Niagara Falls. University at Buffalo, June 2004. Accessed December 8, 2008.
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Նիակարայի նկարներ Archived 2005-02-14 at the Wayback Machine.
- Նիակարա գետը եւ իր շրջակայքը Archived 2009-06-21 at the Wayback Machine.
- Նիակարա գետի տեսարաններ Niagara Falls Public Library (Ont.)
- Նիակարա գետը Քանատական հանրագիտարանէն Archived 2006-05-19 at the Wayback Machine. (անգլերէն)