Նասրիներու Արքայատոհմ
Նասրիներու արքայատոհմ (արաբ․՝ بنو نصر, սպ.՝ Nazarí), արաբական արքայատոհմ, որ իշխած է Կրանատայի ամիրայութեան մէջ 1230-1490-ականներուն[1][2]։
Անոնց օրով կառուցուած է Կրանատայի իսլամական Սպանիոյ արուեստի մարգարիտը համարուող ալ-Համպրայի ճարտարապետական համալիրը (արաբ․՝ الحمراء, թարգմանաբար՝ «կարմիր»), որ ներկայիս ներառուած է Սպանիոյ ԻՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան առարկաներու ցանկին մէջ[3]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]13-րդ դարու սկիզբը Սպանիոյ մէջ հաստատուած ալ-Մոհատներու դիրքերը խարխլուած են եւ վերջիններս սկսած են պայքարիլ իշխանութեան համար։ Յուլիս 1212-ին Լեոնի, Քասթիլիայի, Նաւառայի, Արակոնի միացեալ ուժերը կը շարժին Տոլետոյի հարաւը եւ կը հանդիպին ալ-Մոհատներու զօրքին՝ Լաս Նաւաս տէ Տոլոսա բնակավայրի մօտակայքը։ Ճակատամարտին արաբները ջախջախիչ պարտութիւն կը կրեն, սակայն այդ իր նպատակին չի ծառայեր մինչեւ 1123-ը, քանի դեռ քրիստոնեաները զբաղուած էին իրենց ներքին խնդիրներու լուծմամբ։ Մուհամմատ խալիֆը կը մահանայ 1213-ին, իսկ անոր յաջորդած որդին՝ 13-ամեայ Ապու Եագուպ Եուսուֆ Բ.-ը ի վիճակի չէր վերադարձնել կորսնցուցած իշխանութիւնը[4]։
Ալ-Անտալուսի մէջ 1223-էն ի վեր առանձին ալ-մոհատական կառավարիչներ սահմանափակ տարածքներու մէջ կը պահպանէին իրենց իշխանութիւնը՝ կեդրոնական թագաւորական իշխանութեան բացակայութեան պայմաններուն։ 1230-ին Լեոնի եւ Քասթիլիայի միաւորմամբ կը ձեռնարկուի քրիստոնեաներու հերթական արշաւանքը։ Սպանական ուժերուն կը ղեկավարէր Ֆերտինանտ Գ.-ը, որ 1217-էն Քասթիլիայի թագաւորն էր։ Վերջինիս առաջնորդած բանակը կը գրաւէ ալ-Անտալուսի սիրտը։ Այսպէս՝ իսլամներու իշխանութիւնը Սպանիոյ մէջ վերջնականապէս կը վերջացնէ` մէկ բացառութեամբ։ Այդ բացառութիւնը Նասրիներու իշխանութեան հաստատումն էր Կրանատայի մէջ[5]։ Մօտ 1231-ին Մուհամմատ իպն Եուսուֆ իպն Նասրը Խաենի շրջակայքին կը ստեղծէ փոքրիկ պետութիւն, իսկ 1235-ին գրաւելով Կրանատան կը դարձնէ իր պետականութեան մայրաքաղաքը։
Ռեքոնքիստայի ալիքի տակ չիյնալու եւ տէրութիւնը չկորսնցնելու նպատակով Նասրիները կ'որդեգրեն հետաքրքիր քաղաքականութիւն։ Քասթիլիայի թագաւորութեան արշաւանքներու շրջանին Նասրիները Կրանատայի ամիրայութիւնը կը ճանաչնան որպէս Ֆերտինանտ Գ.-ի վասալական տէրութիւն եւ կ՛օգնեն վերջիններուս պայքարիլ ալ-Անտալուսի իսլամադաւան պետութիւններուն դէմ։ Մուհամմատի ժառանգները Կրանատայի ամիրայութիւնը կը կառավարեն մինչեւ 1313-ը՝ մինչեւ Նասր իպն Մուհամմատի անժառանգ մահանալը։ Անոնց կը յաջորդեն Իսմայիլի (արքայատոհմի հիմնադիրի եղբայրն է) սերունդները։ 1481-ին՝ Ապուլ Հասան Ալի իպն Սատի օրով, քրիստոնեաներու դէմ պատերազմը կը վերսկսի։ Գրեթէ նոյն ժամանակաշրջանին երկրին մէջ կը սկսի գահակալական պայքար, որ կը հիւծէր երկիրը եւ կը տանէր անկման։ 1492-ին սպանացիները կ՛ազատագրեն Կրանատան՝ Փիրենեան թերակղզիի վերջին արաբական հենակէտը։ Նասրիներու իշխանութիւնը Սպանիոյ մէջ անկում կ՛ապրի։
Էմիրներու ցանկ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ստորեւ ներկայացուած են Կրանատայի ամիրայութեան գահակալները[6]․
Թուականներ | Սուլթան | Գահակալում |
---|---|---|
1238–1272 | Մուհամմատ Ա. իպն Նասիր | |
1273–1302 | Մուհամմատ Բ. ալ Ֆաքիհ | |
1302–1309 | Մուհամմատ Գ. | |
1309–1314 | Նասիր | |
1314–1325 | Իսմայիլ Ա. | |
1325–1333 | Մուհամմատ Դ. | |
1333–1354 | Եուսուֆ Ա. | |
1354–1359 | Մուհամմատ Ե. | |
1359–1360 | Իսմայիլ Բ. | |
1360–1362 | Մուհամմատ Զ. | |
1362–1391 | Մուհամմատ Ե. | Երկրորդ |
1391–1392 | Եուսուֆ Բ. | |
1392–1408 | Մուհամմատ Է. | |
1408–1417 | Եուսուֆ Գ. | |
1417–1419 | Մուհամմատ Ը. | |
1419–1427 | Մուհամմատ Թ. | |
1427–1429 | Մուհամմատ Ը. | Երկրորդ |
1430–1431 | Մուհամմատ Թ. | Երկրորդ |
1432-1432 | Եուսուֆ Դ. | |
1432–1445 | Մուհամմատ Թ. | Երրորդ |
1445–1446 | Եուսուֆ Ե. | |
1446–1448 | Մուհամմատ Ժ. | |
1448–1453 | Մուհամմատ Թ. | Չորրորդ |
1453–1454 | Մուհամմատ ԺԱ. | |
1454–1461 | Սայիտ | |
1462-1463 | Մուհամմատ Ե. | Երկրորդ |
1464–1482 | Ալի Ապու ի Հասան | |
1482–1483 | Մուհամմատ ԺԲ. Ապու ապտ Ալլահ | |
1483–1485 | Ալի Ապու ի-Հասան | Երկրորդ |
1485–1486 | Մուհամմատ ԺԳ. Ապու ապտ Ալլահ | |
1486–1492 | Մուհամմատ ԺԲ. Ապու ապտ Ալլահ | Երկրորդ |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Fierro Maribel։ Genealogy and Knowledge in Muslim Societies։ Edinburgh University Press։ էջեր 71–88։ ISBN 9780748644971։ doi:10.3366/edinburgh/9780748644971.003.0006։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին։ արտագրուած է՝ 2018-09-07
- ↑ Hitti Philip K. (2002)։ History of The Arabs (անգլերէն)։ Palgrave Macmillan։ էջ 549։ ISBN 9781137039828
- ↑ Centre UNESCO World Heritage։ «Spain - UNESCO World Heritage Centre»։ whc.unesco.org
- ↑ Barton Simon (2009)։ A History of Spain։ London: Palgrave Macmillan։ էջ 104։ ISBN 978-0-230-20012-8
- ↑ Lane-Poole Stanley (1894)։ The Mohammedan dynasties. Chronological and genealogical tables with historical introductions։ unknown library։ Westminster, A. Constable and company
- ↑ Fernández-Puertas Antonio (April 1997)։ «The Three Great Sultans of al-Dawla al-Ismā'īliyya al-Naṣriyya Who Built the Fourteenth-Century Alhambra: Ismā'īl I, Yūsuf I, Muḥammad V (713-793/1314-1391)»։ Journal of the Royal Asiatic Society։ Third Series։ Vol. 7 (No. 1)
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Fernández Puertas Antonio (1997)։ The Alhambra. Vol 1. From the Ninth Century to Yusuf I (1354)։ Saqi Books։ ISBN 0-86356-466-6
- Fernández Puertas Antonio։ The Alhambra. Vol. 2. (1354 - 1391)։ Saqi Books։ ISBN 0-86356-467-4
- Harvey Leonard Patrick (1992)։ Islamic Spain 1250 to 1500։ University of Chicago Press։ ISBN 0-226-31962-8
- Watt W. Montgomery (1965)։ A History of Islamic Spain։ Edinburgh University Press։ ISBN 0-7486-0847-8
Լրացուցիչ ընթերցանութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Miranda Ambroxio Huici (1970)։ «The Iberian Peninsula and Sicily»։ in Holt P.M, Lambton Ann K.S., Lewis Bernard։ The Cambridge History of Islam։ Vol. 2A։ Cambridge University Press
- Fernández-Puertas Antonio (April 1997)։ «The Three Great Sultans of al-Dawla al-Ismā'īliyya al-Naṣriyya Who Built the Fourteenth-Century Alhambra: Ismā'īl I, Yūsuf I, Muḥammad V (713-793/1314-1391)»։ Journal of the Royal Asiatic Society։ Third Series։ Vol. 7 (No. 1)