Յովհաննէս Մինաս
Յովհաննէս Մինաս | |
---|---|
Ծնած է | անհայտ |
Մահացած է | 1768 |
Մահուան վայր | Ամսթերտամ, Հոլանտա, Հոլանտայի նահանգներու միացեալ հանրապետութիւն |
Մասնագիտութիւն | քահանայ |
Յովհաննէս Մինաս (հոլանտերէն՝ Johannes de Minas, նաեւ Johannes di Minas) (անհայտ - 1768, Ամսթերտամ, Հոլանտա, Հոլանտայի նահանգներու միացեալ հանրապետութիւն), հայ հոգեւորական Նիտերլանտներու մէջ:
1733 թուականին Օսմանեան կայսրութենէն տեղափոխուած է Հոլանտա, իսկ 1734 թուականէն մինչեւ մահը՝ 1768 թուական, եղած է Ամսթերտամի հայկական եկեղեցւոյ քահանայ (եկեղեցին բացուած է 1714 թուականին եւ կը ծառայէր Ամսթերտամի հայկական համայնքին)։
Յովհաննէս Մինաս բնակած էր Քոնինգսթրատ փողոցի 27 հասցէին վրայ, ուր թերեւս պահպանուած է անոր անունը կրող հայերէն յուշաքարը[1]: Անոր միջոցներով նաեւ 1749 թուականին ստեղծուած է հայկական եկեղեցւոյ յուշաքարը։[2]
Մահէն ետք աճիւնը ամփոփուած է Աուտեկերկ եկեղեցւոյ գերեզմանատան մէջ (տապանաքար հ. 444)[3]: 20 Յունուար 2008-ին այս եկեղեցիին մէջ կատարուած է անոր յիշատակին նուիրուած արարողութիւնը։ Նոյն տարին հոլանտացի պատմաբաններ Ռընէյ Պեքիուսը եւ Վաութ Ուլթէյը հրատարակած են «Ամսթերտամի Աուտեկերկի 1661-1808 թուականներուն հայկական գերեզմանները» գիրքը։[4]
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Հենկ Օլդեման, Կրոմ Բոմսլոթի հայկական եկեղեցին, «Օպնիեյու» ամսաթերթ, Մարտ 2011 թ., ։(հոլանտերէն)
- ↑ Ռընեյ Բեկիուս,Նիտէրլանտներու հայ համայնքը դարերու ընթացքին (անգլերէն)
- ↑ Աուդեկերկ եկեղեցւոյ կայք, «Ամսուայ շիրիմը - Մայիս 2008 թ. »[permanent dead link] (հոլանտերէն)
- ↑ Նիդերլանդների պատմութեան թուային մատենագրութիւն[permanent dead link]