Մովսէս Ֆէրհաթեան

Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Մովսէս Ֆէրհաթեան
Ծնած է 1885
Ծննդավայր Եւդոկիա
Մահացած է Ապրիլ 1915
Ազգութիւն հայ
Կրթութիւն Պէյ­րութի Սեն Ժո­զեֆ ֆրան­սա­կան հա­մալ­սա­րա­ն
Մասնագիտութիւն բժիշկ

Մովսէս Ֆէրհաթեան (հաւանաբար 1885, Եւդոկիա, Եւդոկիոյ գաւառ, Սեբաստիոյ նահանգ - 7 (20) Ապրիլ 1915), հայ բժիշկ։

Կենսագրութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ծնած է հաւանաբար 1885 թուականին Սեբաստիոյ նահանգի, Եւդոկիոյ գաւառի կեդրոն՝ Եւդոկիա քաղաքին մէջ։ 1910 թուականին աւարտած է Պէյ­րութի Սեն Ժոզեֆ ֆրանսական համալսարանի բժշկական բաժինը։ Եւդոկիոյ մէջ որպէս բժիշկ աշխատած է։

1914 թուականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ եղած է պահեստներու զինուորական բժիշկ, այնուհետեւ 10-րդ զօրաբաժինի 32-րդ դաշտային շարժուն հիւանդանոցի զինուորական բժիշկ։ 1915 թուականի Ապրիլ 7 (20)-ին, նոյն հիւանդանոցին մէջ, մահացած է ժանտախտէ՝ մօտ 30 տարեկան հասակին։ Այլ տուեալով՝ սպանուած է։

Գրականութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ։ Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Սթանպուլ, 1940։
  • Ալպօյաճեան Ա., Պատմութիւն Եւդոկիոյ հայոց, Գահիրէ, 1952։
  • Յարման Արսէն, Հայերը Օսմանեան առողջապահութեան ծառայութեան մէջ եւ պատմութիւն սուրբ Փրկիչ հայոց հիւանդանոցի (թուրքերէն), Սթամպուլ, 2001։
  • Խաչատրեան Լ., Բաբլումեան Ա., Ցուցակ հայոց ցեղասպանութեան զոհերի (1915-1923), գիրք 1, Սեբաստիոյ նահանգ, Երեւան, 2004։

Աղբիւր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երեւան։