Jump to content

Մոնսէն

Մոնսէնի կղզիներու հարաւային հատուածը՝ Ալպէրթ Ա.-ի յուշարձանին հետ: Ձախ կողմը կը գտնուի Ալպէրթ ջրանցքը, աջ կողմը` Մաասը:

Մոնսէն (ֆր.՝ Monsin) Լիէժի տարածաշրջանին մէջ գտնուող կղզի, որ ստեղծուած է Ալպէրթ ջրանցքին եւ անոր զուգահեռ փոքրիկ Մոնսէնի ջրանցքին կառուցման ժամանակ։

Կղզին ունի կիսաձուաձեւ է: Տարածքը 1,19 կմ² է, երկարութիւնը 2,2 կմ է, լայնքը` 750 մ:

Տեսարժան վայրեր[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կղզիին հարաւային ծայրամասին մէջ տեղակայուած է յուշարձան մը, որ ստեղծած է Մարսէլ Ռաուն՝ ի պատիւ Պելճիքայի թագաւոր Ալպէրթ Ա.-ի:

Արդիւնաբերութիւն[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

1937-ին կղզիին մէջ կառուցած էին նաւ նորոգելու արհեստանոցներ, որոնքը դարձան հիմքը Լիէժի նաւահանգիստին կառուցման[1]։ Երկաթուղային կապուղին կը կապէ նաւահանգիստը Լիժ կղզիին հիւսիսային մասին՝ Շերտալի հետ, ուր կը գտնուին մետաղագործական գործարաններ, որոնք հիմա կը պատկանին ArcelorMittal-ին։ Կղզիին հարաւ-արեւմուտքը կը գտնուին երկու ելեկտրակայաններ, 1973-ին կառուցուած ու 2015-ին փակուած տիզելային ելեկտրակայանը[2] եւ մինչեւ օրս օգտագործուող ջրաելեկտրակայանը, որ կառուցուած է 1954-ին[3]։

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Wetsontwerp betreffende het oprichten van de Autonome Haven van Luik (wet 21 juni 1937), Kamer van Volksvertegenwoordigers, 23 maart 1937
  2. «EDF Luminus legt opnieuw centrales stil» (հոլանդերեն)։ Het Laatste Nieuws։ Belga։ 10/12/2013։ արտագրուած է՝ 2017-08-11 
  3. CWEDD (16/9/2013)։ «Renouvellement de permis d’environnement pour la centrale hydroélectrique de Monsin (LIEGE)» (ֆրանսերեն)։ էջ 4 ։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2017-08-11-ին։ արտագրուած է՝ 2017-08-11